Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ ՀՀ իշխանությունն Արցախից որոշակի վտանգ է տեսնում, քանի որ տեսնում են՝ Արցախում այնպիսի մարդիկ են իշխանության գլխին, որոնք իրենց տեսակի հետ չեն «բռնում»:

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ մարդու ճակատին է գրված լինում, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին: Այս մասին Քոչարյանն ասաց 5-րդ ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:

 «Եթե փողոցում տեսնեք մեկին, որի գլխարկի վրա գրված է, թե՝ ես խելոք եմ, ինչ եք մտածելու այդ մարդու մասին: Ես մտածելու եմ, որ ապուշ է: Մարդու ճակատին է գրված լինում, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին: Տեսակի խնդիր կա»,-ասաց նա

Քոչարյանն անդրադարձավ իր դեմ հարուցված քրեական գործին ու Արցախի երկու նախագահների՝ դատարան ներկայացրած անձնական միջնորդությանը՝ իր խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրա խոսքով՝ ասում են, որ իր դատավարությունը քաղաքական չէ, և եթե քաղաքական չէ, ինչպես են դիտարկում Արցախի նախագահների միջնորդությունը որպես միջամտություն Հայաստանի ներքաղաքական հարցերին: Արցախի նախագահների միջնորդությունը, ըստ նրա, ոչ թե պաշտոնի, այլ մարդու միջնորդություն էր:

«Արցախի նախագահը չի ներկայացրել նամակ Արցախի նախագահի գրասենյակի անունից ու վճարել է 500 000 դրամ ոչ թե Արցախի պետբյուջեից, այլ իր անձնական գրպանից... Խնդիրն այն է, որ իրենց համար հասկանալի չէ մարդկանց տեսակը, հաղթանակած մարդկանց տեսակը, նրանք փորձում են այդ մարդկանց հեռու պահել ամեն ինչից: Դա դասական դասալիքների բարդույթի արտահայտություն է»,-ասաց նա:

 Նրա խոսքով՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունն Արցախից որոշակի վտանգ է տեսնում, քանի որ տեսնում է, որ Արցախում այնպիսի մարդիկ են իշխանության գլխին, որոնք իրենց տեսակի հետ չեն «բռնում»: Ուստի, ըստ Քոչարյանի, փորձում են նվաստացնել նրանց, ովքեր այդ տեսակին են պատկանում՝ ով չի լքել ու չի փախել: «Նրանք փորձում են ազատվել այդ տեսակ մարդկանցից, սակայն դրանով Ղարաբաղի անվտանգությանն են վնասում, քանի որ անվտանգությունը խարսխված է այդ տեսակի վրա»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

 

 

դիտվել է 1797 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am