«Բռնենք պատերին ծեփենք, ասֆալտին փռենք» ցանկություն եղել է շատերի մոտ, բայց...Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիք հեռուստաընկերությանը:Վեթինգի թեմային անդրադառնալով՝ ՀՀ 2-րդ նախագահը նշեց․ «Սա լինելու է վեթինգ այն դատավորների նկատմամբ, որոնք ընդունակ են անկախ որոշում կայացնելու։ Դատական համակարգից ամենադժգոհ մարդը ՀՀ-ում ես պետք է լինեմ, նույն դատավորը մի քանի անգամ կայացրել է կալանավորման և կալանքը երկարաձգելու որոշում զրոյական հիմքերով։ Ես չեմ լսել, որ որևէ մի երկրում ղեկավարի կոչով արգելափակեն դատարանների աշխատանքը։ Վեթինքը ընդհանրապես կապ չունի այն իրավիճակի հետ, որը տիրում է Հայաստանում։ Վեթինգով ազատվելու են այն դատավորներից ,որոնք ճնշման ենթարկվող դատավորներ չեն, մաքրելու են համակարգը ազնիվ խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից»։

Անդրադառնալով իր նախագահության օրոք դատարանների ճնշումների վերաբերյալ մեղադրանքներին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․ «Երբեք չեմ զանգել դատավորի։ Թող գտնեն մեկ դատավոր, որը երբևիցե իմ աշխատակազմում եղել է, բացարձակ սուտ է»։

Երկրորդ նախագահը նշեց, որ առաջին հերթին խոցելի են դառնալու այս իշխանություններից հետո մյուս իշխանությունների համար մարդիկ, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին։ «90-ականներն են եղել թալանի, ստվերային տնտեսության հսկայակական ծավալի տարիները»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ կառավարման ժամանակներում մեր պարտքը չի աճել։ Ժառանգել եմ ՀՆԱ-ի 46 տոկոսանոց պարտք, երբ թողել եմ պաշտոնը, ՀՆԱ-ի 13 տոկոսն էր կազմում արտաքին պարտքը։ Մենք աճել ենք՝ պարտքի տեսակարար կշիռը նվազեցնելով»,- հիշեցրել է նախկին նախագահը։

Հարցին, թե ինչու ժամանակին քաղաքական գնահատական չտվեց ՀՀՇ-ին և առաջին նախագահին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ ««Բռնենք պատերին ծեփենք, ասֆալտին փռենք» ցանկություն եղել է շատերի մոտ, բայց պետք է երկրի առջև հրատապ խնդիրների լուծմամբ զբաղվես և ոչ թե գնաս անցյալ։ Այն հաջողությունները, որոնք գրանցել ենք ենք տնտեսական ոլորտում, երբեք չէինք ունենա, եթե խրվեինք անցյալում։ Երբ ՀՆԱ-ն 1․8 միլիարդ դոլար պարտք է, ինչի՞ դեմ պայքարես։ Ողջ եռանդդ պետք է ուղղես երկիր կառուցելուն»։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ չի փոշմանել իր այդ քայլի համար։

դիտվել է 1333 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am