Եթե ուզում ես մեկին անիծել,ասա թող գնա շտեմարան կազմի.Փառանձեմ Մեյթիխանյան

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր Փառանձեմ Մեյթիխանյանի հետ:/Մաս 1-ին

-Ամեն տարի այս ժամանակահատվածում բավականին թեժ է լինում,որովհետև ընդունելության քննություններ են,որն էլ բուռն քննարկումների առիթ է դառնում,որոնց թիրախում շատ հաճախ նաև դուք եք լինում,քանի որ մի շարք գրքերի,թեստերի հեղինակ եք,ընդգրկված եք լինում ,վաղուց եք խնդրին ծանոթ:Ինչո՞ւ է մշտապես այդ իրավաիճակը:

-Զարմանալիորեն պետք է ասել,որ երբ չկային շտեմարաններ,և թեստերը կազմվում էին առանց շտեմարանների,աղմուկը ոչ պակաս մեծ էր:Այդ աղմուկը ստիպեց ստեղծել շտեմարաններ և թեստերը գրել շտեմարանների հիման վրա,իսկ դրանք պետք է կազմվեին դասագրքերի և ծրագրերի հիման վրա:Այդպես էլ եղավ ,և 2010 թվականը եղավ ընդունելության քննությունների վերջին տարին,որ առանց շտեմարանների՝դասագրքերի հիման վրա թեստեր կազմվեցին: Ցավոք,տարիները ցույց են տալիս,որ շտեմարանները կան, բայց աղմուկը չի դադարում: Յուրաքանչյուր տարի,հետևելով քննական գործընթացին,զգում եմ,որ մեծ մասամբ այդ աղմուկը արհեստածին է,եթե դուք էլ ուշադիր լինեք,կնկատեք,որ քննությունների այդ թոհուբոհում նույն դեմքերն են,որոնք քննադատում են թեստերը:Նույն մտքերն են, և եթե անգամ նոր հեղինակ է լինում,ես երբ փորձում եմ կարդալ և այնտեղ նոր միտք տեսնել ,չկա: 5-6 տարի առաջ թեստերի մասին ինչ կարծիք հնչել է ,նույնը այսօր է հնչում,մի բան ,որ չի համապատասխանում իրականությանը և ցույց է տալիս,որ այդ մասնագետները ոչ թե գործին լավատեղյակության ,լավ թեստ ունենալու,աշակերտների համար կրթական լավ ծրագրեր ներկայցնելու տեսանկյունից են մասանակցում այս աղմուկին,այլ նեղ անձնական շահերից ելնելով:Ես ներողություն եմ խնդրում,բայց դա այդպես է: Այս տարվա թեստը ևս բացառություն չէ:Ես միտք չունեմ արդարացնելու այս տարվա թեստ կազմողներին,թե ամեն ինչ անթերի է,կատարյալ ,յուրաքանչուր տարի լինում են բացթողումներ,վրիպումներ :Յուրաքանչյուրը,ով թեստ է կազմում,իհարկե ձգտում է կազմել կատարայալ թեստ,այնպիսին,որը բավարարում է հասարակության ,տվյալ դեպքում բոլոր շերտերին՝ աշակերտներին,ուսուցիչներին,ծնողներին:Բայց ունենք այն , ինչ ունենում ենք,քանի դեռ թեստի կազմությանը մարդկային գործունն է առկա,հնարավոր է նման բացթողումներ լինեն:Ես ծանոթացել եմ այս տարվա քննական թեստերին,այնտեղ կան առաջադրանքներ,որոնք վիճահարույց են և լավ կլիներ,որ չլինեին,բայց մի հիմանական թերություն .իհարկե թեստերը նորմալ էին,ես այդպես եմ կարծում,համապատասխանում են դպրոցական ծրագրերին ու չափորոշիչներին, բայց մի հիմնական բացթողում չեմ կարող չարձանագրել.դա նվազագույն շեմն է,որն այս տարի չափից ավել տոկոս է տվել ,կարծեմ 19,5-20 տոկոս դիմորդների կտրվել է հայոց լեզվից և դա համարում եմ այս տարվա թեստի հիմնական թերությունը,որը երևի առիթ է տվել այքան աղմուկի և խոսակացությունների:Բայց ասեմ,որ այդ լուրջ բացթողումը միայն պայմանվորված չէ թեստերի հեղինակի հետ:Ի դեպ ասեմ,որ թեստի հեղինակը ես չեմ և միտք էլ չունեմ պարզել,թե ով է,դա էական չէ,ցավոք, մեր հասարակության մեջ շատերին հետաքրքրում է,թե ով է հեղինակը:Այս տարվա թեստերի մինիմալ շեմը չհաղթահարած բարձր տոկոսի մեջ երեք կարևոր գործոն եմ առանձնացնում,առաջինը ՝ թեստ կազմողի երևի քիչ պատրաստավածություն ասեմ կամ չէի ասի չկամեցողություն ,որովհետև յուրաքանչյուրն ուզում է լավ թեստ կազմել և կա միջազգային թեստաբանության ստանդարտ,ուղղակի նվազագույն շեմը ապահովող վարժությունների քանակը ապահոված չէ:Սա առաջին լուրջ պատճառն է:Երկրորդ պատճառը ,որի մասին բոլորս,հատկապես շտեմարանի հեղինակները տարիներ շարունակ խոսել են ,գնահատման չափանիշներն են,որոնք այնքան էլ ճիշտ չէին:Եթե գնահատման չափանիշները լիենին այնպես ,ինչպես մենք էինք պատկերացնում և առաջարկում,այսքան բարձր շեմ չէր լինի և կիսով չափ քիչ անբավարար գնահատականներ կլինեին:Շատ ցավալի է,երբ քննությանը հարցրերի կան ընտրովի և կարճ առաջադրանքներով,կարճ պատասխաններով առաջադրանքերում երեխան մի քանի թվեր պետք է գրի,և կամ ընտրովիում երեխան պետք է որոշի 10 միավորից քանիսն է պահանջին համապատասխանում:Ա սենք մի երեխա գտնում է 8-ը,չի գտնում 1-ը,ստանում է անբավարար,կամ մի երեխա, որ մի ճիշտ պատասխան չի գտել և նա էլ է ստանում 0 ՝անբավարար:Եթե գնահատման չափանիշով ես 8 ճիշտ միավոր եմ գտել , այդ 8-ի համար տրվի ինձ հասանելիքը,մեկը՝6-ը, 5-ը,կամ 2-ը,իրենն տրվի դրան համապատասխան,հավատացեք 5-ից 6 բալ ստացողները հաստատ 8-ի շեմը կհաղթահարեն:Մենք անըդհատ ասել ենք,որ գնահատաման չափանիշը կաղում է,եթե տարվա սկզբից ներկայացվեր մշակման,հաշվի առնվեր մեր կարծիքը և այս գնահատման չափանիշը փոխվեր ,կարծում եմ այսքան բարձր ցուցանիշ չէր լինի:Մի հետաքրքիր բան էլ կա,օրինակ 2010-ին ես և դոցենտ Աշխեն Ջրբաշյանը կազմել ենք թեստ ,երբ չկային շտեմարաններ և այդ տարին, ես գալիս եմ 3-րդ գորոծնին,մենք թեստերը կազմեցինք դասագրքերի օրինակներից ելնելով,7000 –ից ավել դիմորդի պարագայում քննությունից կտրվեցին ընդամենը 7 տոկոսը,մեծ աղմուկ բարձրացավ:Այսօր գրեթե 20 տոկոս է:Որոշ առարկաներից 20 տոկոսից ավելի են կտրվել այս տարիների ընթացքում,բայց երբեք այդ աղմուկը չի բարձրանում:

-Հայոց լեզուն է:

-Դա հասկանալի է:Երրորդ գործոնը ես համարում եմ մեր աշակերտների պասիվությունը,մեր աշակերտների կրթական որակը շատ է ընկել:

-Դասագրքերն են վատ,թե՞ շտեմարանները,ի՞նչ է տեղի ունենում,որ ամեն անգամ այս ամսին մեծ աղմուկ է բարձրանում:Ասում են՝ մասնագետների մի քանի խումբ կա.եթե այս խումբն է կազմում,պարտադիր մյուս խումբը սկսում է քննադատել,եթե իրենք են կազմում,մյուս խումբն է:Այս անգամ մեր իմացած հայտնի մասնագետները չեն:

-Դարձյալ շտեմարանների հեղինակներ են,ես չգիտեմ,թե ովքեր են թեստերի հեղինակները,ինձ չի էլ հետաքրքրում:Մեծավաստակ ,երախտավոր Մխիթար Սեբաստացին,որը հին հայկական բառարանի հեղինակն է և մեր լավագույն բառարանագետներից մեկը,ունի մի այսպիսի թևավոր խոսք դարձած ասույթ՝նա ասում է՝եթե ուզում ես մեկին անիծել,անիծիր նրան բառարան գրել,որովհետև ասում է՝ոչ ոք չգիտի բառարան գրելու դժվարությունները, եթե ոչ նա ,ով գրել է բառարանը:Հիմա եմ մեծ գիտնականի խոսքը ներողություն խնդրելով վերագրում եմ շտեմարանի հեղինակներին ,և ասում եմ,եթե ուզում ես մեկին անիծել,ասա թող գնա շտեմարան կազմի:Շատերի համար շտեմարան գրելը հեշտ,տարբեր գրքերից ծաղկաքաղ արած վարժությունների ժողովածու է,բայց դա այդպես չէ:Այս շտեմարանի 4 հատորի ետևում մեր հանրապետության լավագույն ուսուցիչների քրտնաջան աշխատանքն է,որոնք ոչ թե իմիջայլոց հավաքել ,բերել են,այլ յուրաքանչյուր վարժության վրա մասնագետների մի մեծ խումբ է աշխատել:Այդ վերջին տրված պնդումներից յուրաքանչյուրը քննարկվել է,ձևափոխվել ,պնդումներ կան հանվել են,հենց այնպես չեն կազմվել այդ շտեմարանները:

-Քննդատում են,ասելով,որ ոչ թե մտածել են սովորեցնում երեխաներին ,այլ դրա վրա աշխատելու են վարժեցնում,ու եթե հանկարծ դրանից դուրս բան է լինում,կանգնում են նման փաստի առջև:

-Մեր խումբը բազմաթիվ անգամ առաջարկել է,որ եթե շտեմարանը կա իբրև գիտելիքների ստուգման դպրոց,12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում շտեմարանը ընդամնեը պետք է լինի գիտելիքների ստուգման միջոց,առաջարկել ենք,որ քննությանը թեստերում չլինեն շտեմարանից մեխանիկորեն վերցրած վարժություններ ,այլ որոշակի փոփոխման ենթարկվեն,ինչը ողջունելի է այս տարվա համար և ինչի մասին կարծեմ մեր նախարարն էլ խոսել է:Այո,ես ողջունում եմ և աղմուկի հիմնական պատճառներից մեկն էլ դա է՝ինչու են հարցրեը խառնված ,խառնված են,որ դիմորդները անգիր չանեն,որ ոչ թե սերտեն վարժությունը շտեմարանի,այլ քերականական կանոնը:Եթե ասեն ՝այդ շտեմարանները դեն նետենք,մեկը ծայրահեղության էր հասել և ասել է աղբամանը նետենք…

-Դավիթ Գյուրջինյանն էր ասել:

-Եթե մենք նետենք աղբամանը,դա նշանակում է այն մարդիկ,ովքեր նման գնահատական են տալիս,ուրեմն աղբաման պետք է նետեն մեր դպրոցական՝առաջին դասարանից մինչև 12-րդ դասարանի մայրենիի բոլոր գրքերը:Շտեմարանում ներկայացված նյութը դասագրքերի նյութն է,ինչ է քերականության միջից ջնջե՞նք եղանակները,ենթական,ստորոգյալը,ի՞նչ սովորեցնենք երեխային:Երեխան դպրոցում սովորում է դասագրքերով և պարտավոր է սովորել դասագրքերով ,ոչ մի ուսուցիչ իրավուքն չունի շտեմարանով մտնել դասարան,բացի 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,երբ նա պետք ստուգի դասագրքերում ստացած գիտելիքները բավարարո՞ւմ են շտեմարանի առաջադրանքները լուծելու համար:Իսկ այդ առաջադրանքները կարող են ձևակերպումներով,օրիանակների համաչափությամբ փոփոխվել,որ երեխան չգնա և անգիր չանի այդ վարժությունները:

-Մեջբերումներ էին անում,թե տեսեք՝թեստերի մեջ այս կամ այն բանը կա:

-Ես կարդացի ,ցավալի է ,բայց հաճախ այդ օրինակները բերողները համոզում են ինձ մի բանում,որ իրենք գրականություն չեն կարդում:Բերեմ մի օրինակ.քննադատում ենէ,թե ինչ կարևոր է Շիրվանզադեի <<Պատվի համարից>> ոստիկանի սուլիչի մասին հարցը,բայց դա ամեեակարևոր հարցերից մեկն է. բոլորն են կարդացել <<Պատվի համար>>,կամ գոնե ֆիլմը դիտել են,ստեղծագործության մեջ Էլիզբարովի՝ աղջկա սենյակից գողացած թղթերը ձեռքին դուրս գալու պահին լսվում է ոստիկանի սուլիչի ձայնը,դրամատիական ստեղծագործության մեջ հեղիանկը չի խոսում,նա եթե փակագծում ինչ -որ միտք է ասում,ուրեմն դա անչափ կարևոր է:Ասում է՝ լսվում է ոստիկանի սուլիչի ձայնը և հարցը գիտեք ինչ է պատասխանում՝աաաա,ոստիակնները գող են բռնում,երևի խեղճերից մեկը անոթությունից կատաղած գողացել է մի փալասի կտոր ,սուս հեռանանք :Ի՞նչ իմաստ ունի այս նախադասությունը.այդ նախադասությունը այնքան արդիական է հենց մեր օրերի համար,մի բուլկի գողացողին բռնում են,բայց մի խոշոր օլիգարխի չեն կարողանում բռնել և ապացուցել ,թե նա որքան է պետությունից կերել,և ինչպես է կերել:Նույնը եղել է մեկ դար առաջ և Շիրվանզադեն այդ սուլիչի ձայնով հիշեցնում է,որ դրսում բռնում են խեղճի,աղքատի ,անօգնականի թշվառ ձեռքը,իսկ ներսում և դրսում անարգել հանցանք է գործում Էլիզբարովը և նրա ձեռքը բռնող չկա:

-Հարցը ինչպե՞ս եք ձևակերպել:

-Էլիզբարովի դուրս գալուց ինչի ձայն է լսվում,այսինքն ՝ ստուգում է,ես գրականագետ չեմ,լեզվաբան եմ,գրականագետը դրել է այդ հարցը,անցել է մնացած գրականագետների կարծիքով:

-Եթե անգամ երեխան ասի,որ սուլիչի ձայն է լսել,դա չի նշանակում այդ տրամաբանության տակ:

-Այդ տրամաբանության մեջ նրան պետք է մտցնի ուսուցիչը,պետք է բացատրի,որ երեխան մակերեսային չկարդա:

-Այստեղ սուլիչի ձա՞յնն է էական:

-Սուլիչի ձայնը առիթ էր,որ Շիրվանզադեն բերեր Էլիզբարովի հայտնի արտահատությունը:

-Կարող է երեխան ասել՝ սուլիչի ձայն և խորամուխ չլինի,թե դրան ինչ է հետևում:

-Այն աշակերտը ,որը խորամուխ չի լինում դրա մեջ,չի ստանում …նախ ,եթե որևէ մեկը փորձում է քար նետել,նախ ինքը պետք է մտածի այդ արժանիքները ունի,այդ քարը նետելու համար,նա պետք է գնահատի:9 տարի մենք շտեմարան ունենք,մեզ քննադատողները թող այլընտանքային շտեմարան ներկայացնեն..

-Ասում են ՝դեն նետենք:

-Երբեք գիտության մեջ ոչինչ դեն չի նետվում,գիտության մեջ,կրթական համակարգում ամեն մեկը գալիս է և իր խոսքն է ասում:

-Արդարացրե՞ց իրեն:

-Իհարկե,մեր աշակերտները ,որոնք գրքեր կարդալ չեն սիրում,անգամ դպրոց չեն հաճախում ,ստիպված են կարդում:Օրինակ՝ <<Սամվել>> վեպը չի կարդացվում,բայց շտեմարանների մեջ Սամվել վեպի վերաբերյալ 600 հարց կա:

-Ուզած- չուզած պետք է կարդան:

-Նա այդ 600 հարցը սովորում է,ուսուցիչը,կրկնուսույցը բացատրում է,ինքը ուզած -չուզած սովորում է,600 հարցին գոնե եթե պատասխանի 50 տոկոսով ,էլի լավ է:

-Պետք է գիրք կարդան:

-Շտեմարան չլինելու պարագայում ես <<Սամվելը>> կարդացել եմ 4-րդ դասարանում,դա անհատից է կախված,ընտանիքից է գալիս և լավ կլինի ,որ մեր երեխաները կարդան,ի վերջո դա մայրենի լեզուն է:

-Մեկը մյուսին չի փոխարինում:

-Մեր հանությունը աղմուկ չի բարձրացնում,որ երեխան անգլերենի ամբողջ էջեր գրավոր անկանոն բայերը սովորում է և պետք է սովորի,իսկ հայերենը ունի ընդամենը 19 անկանոն բայ և պետք է սովորի,դրանք մեր ամենօրյա գործածական բայերն են՝ գալ ,լալ,տալ ,ասել,առնել,ուտել,տեսնել, լինել…աղմուկ են անում,ասում են՝դուք մեր երեխաներին քերականախեղդ եք անում :19 անկանոն բայ, որը անգլերենի համեմատ 5 անգամ պակաս է,չսովորի՞,չիմանա՞,որն է նորմատիվ կանոնական ձևը,ինչպես պետք է վաղը խոսի համապատասխան աշխատավայրում,ամբիոնից:Քերականությունը նրա համար է,որ երեխան ճիշտ կառուցի իր խոսքը ,ճիշտ խոսի ,ճիշտ գրի,եթե մենք այդ քերականությունը հանենք,բա երեխան ինչպե՞ս պետք է խոսի,ճիշտ գրագետ խոսք կառուցի:Հաճախ տեսանյութեր եմ նայում,մեր լեզվաբաններից ոմանք խոսում են ,որ մեր դասագրքերը քերականախեղդ են,ի՞նչն է քերականախեղդ:Ես 7-8-9-րդ դասարանի դասագրքերի հեղինակ եմ,այդ դասագրքերում այնքան հետաքքրքիր առաջադրանքներ կան,և ի պատիվ այդ վերջին տարիների աշխատանքի,ծրագրերը պահանջում են հայոց լեզու առարկան կապել նկարչության ,պատմության,աշխարահագրության,կենսաբանության ,երաժշտության հետ,և դա մեզ հնարավորություն է տալիս դասագրքերում ընդգրկել առաջադանքներ,որոնք այո,կնպաստեն երեխայի բազմակողմանի միջառարկայական կապերի ստեղծմանը:

-Նաև խոսվեց կրկնուսույցների մասին,և կարծես ամեն ինչ անում են,որ դրա կարիքը չլինի:

-Ես այդ կրկնուսուց բառը չեմ սիրում,բայց մտել է մեր բառապաշար ,օտար բառից ստեղծել ենք կրկնուսույցը:Պետք է խոստովանեմ,որ ես էլ եմ կրկնուսույց,մեր մասնագետներից շատերը,բայց այդ դպրոցը մենք չենք ստեղծել,դա ստեղծել է դպրոցի այսօրվա հրամայականը:Դա միշտ եղել է,եթե դպրոցը լինի այն իդեալական դպրոցը ,այդ դեպքում կարիքը չլինի,հնարավոր է ուսուցիչը լինի իդեալական ,բայց աշակերտը ցանկություն չունենա սովորելու:Կրկնուսուցի ինստիտուտը չի վերանա ,ինչ մեթոդներ էլ որ բանեցնեն,ես վիրվորվում եմ,երբ անընդհատ մի տեսակ պայքար է գնում կրկնուսույցների դեմ,նրանք սովորեցնում են,եկեք տարբերակենք ՝անգիր անել տվողներին և բարեխիղճ պարապողներին:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1677 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am