2 անգամ քննական թեստեր եմ կազմել,իմ անունը չի եղել,չեն քննադատել.թիրախավորված է.Փառանձեմ Մեյթիխանյան

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր Փառանձեմ Մեյթիխանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Այնպես են ներկայացնում,կարծես ազգի թշնամիներ լինեն:

-Այն կրկնուսուցը,որը շտեմարանը դնում է վարժությունները անգիր անել տալիս,նրանց ստվար մասը այսօրվա աղմուկ բարձրացնողներն են,իսկ այն կրկնուսույցները, որոնք խղճի կամքով պարապում են և տալիս իրական գիտելիք,ունեցել եմ մի քանի դիմորդներ,նվազագույնը 10.5 միավոր է ստացել,նա անգիր չի արել:Ես բացատրել եմ երեխային ամբողջ ծրագիրը,մենք ապրում ենք այս իրականության մեջ, դա մեկն է՝ուսուցիչը ինչքան է վաստակում ,նա ստիպված կրկնուսուցի պարտականությունն էլ է ստանձնում,որ երեխա,ընտանիք,թոռ պահի:Ազգային ժողովի պատգամավորը մի քանի հարյուր հազար աշխատավարձ է ստանում,ուսուցիչը ամբողջ օրը դպրոցում է ,հոգեբանական ինչ սթրեսների է ենթարկվում,անպապատասխանտու գործն է ,հաճախ նար աշխատավարձը 100 000 շեմը չի հատում,հնարավոր է այդ մարդը իր ընտանեկան հոգսերը հոգա ,չնյարդայնանա,նվիրվի, սիրի դպրոցը և ասի՝գաղափարները պետք է սիրել :

-Ինչքան էլ խոսեն,առայժմ դա մնալո՞ւ է:

-Պետք չէ վիրավորել,որովհետև կրկնուսույցների բանակը հսկայական բանակ է ,որոնք լրացնում են դպրոցի բացը,թերին,եթե կրկնուսույցների դպրոցը չլինի ….

-Մեր նախարարները վիրավորված են,ասում են՝մեր դպրոցները կարող են տալ:

-Եթե մեր նախարարը կկարողանա այնպիսի մեխանիզմ դնել դպրոցում …մի քանի տարի առաջ ևս նման խոսք եղավ ,ավագ դպրոցը բացվեց,ասացին՝ կրկնուսույցներ չպետք է լինեն,բայց նույն աշակերտները գալիս էին,մենք աշակերտին չէինք ստիպում,որ գան մեզ մոտ պարապեն ,երեխան ինքն է ընտրում ում մոտ պարապի,ինչպես պարապի և ինչ մեթոդներով պարապի:Շատ լավ կլինի,որ ներդրովի մի մեթոդ ,որը դպրոցում կապահովի երեխային բարձր գիտելիքներով և այդ երեխան առանց կրկնուսույցի կարիք ունենալու կընդունվի ԲՈՒՀ:

-Տարիներ առաջ,հատկապես ծնողներն ընտրում էին այն կրկնուսույցներին,ովքեր հեղինակներն էին և ասում էին,որ այնպիսի նրբերագներ կան,դրանց տիրապետում են և երեխային կսվորեցնեն: Կային նման բաներ:

-Ես նման բան չեմ հիշում,ճիշտ է թեստ կազմողները ,քննությունների նախագահները հայտնի էին դառնում հանրության մեջ,նախագահ էր դառոնում այն մարդը ,ով ուներ մասնագիտական բարձր որակավորում և նրան նախարարությունն էր ընտրում:

-Ով իր մարդն էր,ով կարող էր իրենց հետ աշխատել:

-2010-ին ,երբ մենք թեստ կազմեցինք և շտեմարան չկար,աղմուկ բարձրացվեց,մեզնից առաջ էլ հեղինակների դեմ աղմուկ բարձրացավ,2010-2019 թվականը ես 2 անգամ քննական թեստեր եմ կազմել, բայց իմ անունը երբեք չի հրապարակվել,չի հրապարկվել ,աղմուկ չի եղել,այդ պայքարը թիրախավորված է:Ես հաճախ եմ լսում,որ հարցնում են,թե ով է գրել թեստերը:

-Իսկ եթե իմանում են,որ դուք եք կազմե՞լ:

-Անմիջապես համապատասխն խմբի կողմից լինում է հարձակում:

-Դուք էլ նույն կերպ չեք քննադատո՞ւմ,երբ մյուսներն են կազմում:

-Ամեն դեպքում քննադատությունը,եթե առողջ է,անպայամն օգտակար է:

-Տարիներ առաջ թելադրություն էին գրում,պարապում էին,գրագիտության մակարդակ կա,ժամանա՞կը չէ նորից վերադառնալ դրան:

-Նման տարողունակ հարցին պատասխանելու համար պետք է հրավիրվեն ուսուցիչների,դասախոսների,մասնագետների,շտեմարանների հեղինակների մի քանի գիտաժողովներ:

-20 տարի է քննարկվում է:

-Յուրաքանչյուր շրջան թելադրում է իր պայմանները:15 տարի առաջ երեխան այդքան տարված չէր համացանցով ,հեռախոսներով,հետո այսօր երեխան ընդունվել է ԲՈՒՀ ,նա անմիջապես առաջին կուրսից մտածում է աշխատելու մասին:

-Ի՞նչ խնդիր պետք է դրվի:

-Հիմնարար փոփոխություններ են հարկավոր դպրոցի համար,իմ կարծիքով մեր ավագ դպրոցը այդպես էլ չկայացավ:Ես չփվել եմ հարյուրավոր ուսանոների հետ,նրանք ասում են,որ 3 տարվա ընթացքում դաս չենք անում, եթե անգամ գնում ենք դպրոց,դաս չենք անում:Նախարարը մեկ-երկու այցելություն անելով դպրոց և այդ դպրոցում բռնելով ,թե քանի ներկա կամ բացակա կա ,հարցը չի լուծի,լուրջ քննարկումներ են հարկավոր,արդյո՞ք ավագ դպրոցը կատարեց այն դերը,որի համար ստեղծվեց:

-Եթե ընդունենք,որ չկայացավ,ուրեմն…

-Եթե անգամ քննությունը լինի թելադրություն,միևնույն է երեխան նույն ձև հիմնարար գիտելիքներ պետք է ունենա,այդ թելադրության մեջ էլ կա քերականություն,կետրադրություն,եթե նա քերականությունը չիմանա,նա չի կարողանա տեսքտը կետադրել,շարադրություն նա չի կարող գրագետ գրել:

-Կար ժամանակ ,որ շարադրություն էր:

-Մեր մտավորականների մեջ,հատկապես հայոց լեզվի մասնագետները ոչ թե աշխատում են հանուն ,այլ ընդդեմ հոգաբանության:Թելադրությունների ժողովածու կա,ով որ ժողովածուրի հեղինակն է,ասում է՝իմն է լավը:Այն մյուսը ստվերում է մնում:

-Կարող ենք վերադառնա՞լ դրան:

-Միգուցե կարողանանք,այս տարվա թեստերում թեստ կազմողը բաց է թողել անգիրը,ինչ է ստացվում,գնացինք ընդառաջ հանրության այն պահանջին,որն ասում է՝մեր հայ երեխային <<Ես իմ անուշ Հայաստնինը>> ,Համո Սահյանի ,Վարուժանի ,Դուրյանի բանաստեղծությունները պետք չեն :Բոլորն են վկա եղել,երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակում ասմունքում էր,մարդկանց աչքերին արցունքներ էին հայտնվում և նրա հրապարակային բազում ելույթներ ապահովել են իր վարկանիշը նախ և առաջ այդ բանաստեղծությունները:Մեր հարգելի վարչապետը այդ բանաստեղծությունները հո նոր չի նստել սովորե՞լ,նա դպրոցից է սովորել:

-Մայրենի լեզուն սիրում են նաև պոեզիայով:

-Աշակերտը դպրոցն ավարտում է, Սիլվա Կապուտիկյանի <<Խոսք իմ որդուն>> անգիր չի իմանում:Մի դաժան օրինակի մասին.7-րդ դասարանի դասագրքի վերջում մենք դրել ենք մի բանաստեղծություն՝Արտեմ Վարդանյանի ՝<<Գարուն է>> բանաստեղծությունը,որը հայրը գրել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտակ Վարդանյանի՝Տիգրան ՄԵԾ ջոկատում կռված և հերոսաբար զոհված տղայի հիշատակին:Տարիներ առաջ պատմեցին տարեվերջյան կրկնության մեջ, հասնում են այդ թեմային,որ պետք է անցնեն,երեխան սրտի դողով սպասում է ,որ իր քեռու հերոսական այդ դրվագը պետք է ներկայացվի,ուսուցիչը անցնում է,երեխան ձեռք է բարձրացնում,ասում է՝ այդտեղ իմ քեռու մասին է նկարագրվում,ուսուցիչը ձեռքը թափ է տալիս,ասում է՝անցանք:Ինձ ծնողն է պատմել, ասում է՝երեխաս լաց էր լինում և ասում էր՝ես դպրոց այլև չեմ գնա:Սա է մեր անձի դաստիարական չափանիշը ուսուցչի համար,մեզ պետք են նվիրյալ ուսուցիչներ,որովհետև նրանք մայրենի են դասավանդում,բայց այդ նվիրյալ ուսուցիչը ուսուցիչ կլինի ,եթե նորմալ աշխատավարձ ստանա,նորմալ միջավայրում աշխատի ,պայմանները լավ լինեն,երեխան ընտանիքից գնա դպրոց ,որտեղ նրան ասում են՝նախ սիրիր քո մայրենի լեզուն և ապա ինչքան լեզուն գիտես,այնքնա մարդ ես:

-Այս տարվա քննություններից հետո նախարարն ասաց,որ կրկնուսույցների ինստիտուտը պետք է փակել, պարոն Գյուջինյանը և ուրիշ մասնագետները՝ուղարկել աղբաման,ու էլի նման հարցեր:Դուք ի՞նչ եզրակցության եկաք,ի՞նչ ուղղությամբ պետք է նայել:

-Հնարավորնիս ազատվել անգիրի դպրոցից,այսինքն՝շտեմարանը չպետք է նույնությամբ գա քննական թեստ,ինչը այս տարի արվել է,ողջունեց այդ քայլը նախարարը: Դասագրքերը և դպրոցական ծրագրերը իրոք պետք է վերանայվեն:Մի շատ կարևոր հանգամանք կա,ծրագրերը կազմում են ուրիշ մարդիկ ,դասագրքրեը կազմում բոլորվին ուրիշները:Եթե ծրագիրը և դասագիրքը ներկայացնի նույն հեղինակային խումբը,ավելի որակյալ,արդիական դասագրքեր կունենանք,մենք դասագիրք գրելիս կաշկանդվում ենք էջերի քանակով ,տպագրության որակով,վարժությունների քանակով,այս թեման մենք գիտենք, որ դպրոցում չի գործի,այդ տարիքի երեխայի համար չէ,բայց ծրագիրը մեզ պարտադրում է:Ես որքան գիտեմ այս տարի արդեն աշխատանքներ պետք է սկսվեն նոր ծրագրերի հիման վրա, ուրախ կլինեի,որ մեր հարգարժան նախարարը հաշվի առներ նաև դպրոցում կոնկրետ մայրենի լեզվի բոլոր հեղինակների կարծիքը և բոլոր հեղինակները ,առանց բացառության ,մասնակցեին ծրագրաստեղծ աշխատանքներին:

-Տարիներ առաջ հայկական մամուլի էջերին ցնցող հոդվածներ հայտնվեցին,այն է՝ սպանել են հայտնի լեզվաբան տիկին Մեյթիխանյանի ամուսնուն,վիճաբանություն էր եղել,մեքենան կանգնեցրել էին,ծեծելով հասցրել մահվան,դուք բողոքարկել եք,դատական պրոցեսը շարունակվում է,ձեր պայքարը շարունակվում է,գործը ի՛նչ փուլում է:

-Դատաքննությունը շարունակվում է երեք տարի, հունիսի 4-ին լրացավ ամուսնուս սպանության 3 տարին և ես շարունակում եմ պայքարել և շարունակելու եմ:Ես չեմ ուզում իրավական գնահատական տալ ,որովհետև նախ ես այդ մասնագետը չեմ,թեև այս տարիների ընթացքում և ոչ միայն դատաքննության ,այլև համալսարանում իրավագիտության ֆակուլտետում տասնամյակներ դասավանդելով,իսկ վերջին շրջանում քրեադատավարական բոլոր դասագրքերի խմբագիրը ես եմ,մանրակրկիտ կարդում,ուսումնասիրում եմ,իրավական ոլորտին շատ լավ ծանոթ եմ,բայց չեմ ուզում ինձ մեծ իրավունք վերապահել դրան անդրադառնալ:Հարցի բարոյական կողմին չեմ կարող չանդրադառնալ: Այս 3 տարիների ընթացքում ամբաստանյալների կողմից նկատվում է ,որ մեղավորության ընդունում չկա,ուղիղ հակառակը՝գնալով շատ ավելի ամբարտավան,ավելի ինքնավստահ են դառնում,վկաները գալիս են դատարան ցուցմունք տալու,նախաքննությանը,երբ չեն ճանաչել արդար ցուցմունք են տվել ,հիմա կամ փոխում են կամ ասում են ՝չեմ հիշում:

-Կամ կաշառել են, կամ վախեցրել:

-Չգիտեմ, բայց ամբաստանյալի հայրը,եթե իրեն թույլ է տալիս բողոք է գրում տիկին Մեյթիխանյանի վրա,որը մի պահ չդիմանալով և զգացմունքին տուրք տալով ջրով լի պլաստմասայե շիշը նետում է ամբաստանյալի ուղղությամբ,որը չի կպնում նրան, բողոք է գրում ,որ ես և իմ դուստրը հարձակվել ենք ,ծեծել ենք,ապշում եմ այդ մարդու բարոյական կերպարի ու նկարագրի վրա:Ես երեք երեխաների մայր եմ,այդպես է դաստիարակել որդուն,առաջնորդվում են այն բանով ,որ սուտը այնքան կասեմ մինչև ճշտի տեղ կանցնի:Զղջման ոչ մի արտահայտություն ,որ դու էլ քո մեջ մտածես ի վերջո երիտասարդներ են,եղել է ,քրիստոնյա մարդիկ ենք,Մաթևոսի ավետարանն ասում է՝սիրիր քո թշնամուն,բայց սիրե՞լ նման մարդկանց:

-Նախորդ զրույցի ժամանակ ասացիք,որ իրենց խոսակցությունը ձայնագրեվել էր,կարծեմ թմրանյութեր են օգտագործում…

-Այո,ես նորից եմ ասում,չեմ ուզում մեր հարցազրույցը իրավական դաշտ տանել և ես ուղղակի ուզում եմ հաստատ համոզմունք հայտնել,որ ի սկզբանե պայքարել եմ հանուն արդարության ,շարունակելու եմ պայքարել,ոչ թե այն բանի համար,որ ես իմ ամուսնուն շատ եմ սիրել,որ նա հրաշալի հայր է եղել,այլ թեկուզ հենց այն բանի համար,որ ինքը այնքան է սիրել իր ընտանիքը,իր կյանքը, այս աշխարհը,և արժե,որ ես իր համար պայքարեմ՝թեկուզ ամենավերջին գնով:
Արդարություն լինելու է,անգամ շղթաներից միջից ,այն ինչ-որ ճշմարտությունն է, ոչ ոք չի կարող այն բանտել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1764 անգամ
Լրահոս
Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am