Փաշինյանը ամեն մեկի հետ նստում հոնգուր-հոնգուր լացում է .Հրանտ Բագրատյան
Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ,տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ:/Մաս 2-րդ/
-Ի՞նչ աճի մասին է խոսքը:
-3,8 տոկոս աճ հաստատ կա,որը վատ ցուցանիշ չէ:Նունիսկ մի փոքր բարձր համաշխարհային միջինից:Վարչապետն էլ գլուխ է գովում,թե ունենք փոքր գնաճ, 1,8 տոկոս,պարոն վարչապետ նախ այդպես չէ,վերցու սպառման արտադրանքները՝սննդամթերքը,նույնիսկ այդ սուտ վիճվարչությունը դրել է 5,3 տոկոս աճ, 7 աճ աշխատավարձի աճը իրականությանը չի համապատասխանում, կուտակայինն է մտցրել մեջը:1,8 տոկոսն ինչ ես անում,1.8 տոկոսով տնտեսություն կարող ես փոխե՞լ:Եվրոպան ասում է այ մարդ, 2-ից ներքև գնաճ որ իջեցնում ենք ,տնտեսկաան աճը կանգնում է:Ինչներիդ է պետք այդ գնաճի բացակայությունը,հետո ուզում ենք ,որ նոր տեխնոլոգիաները գան, նոր տեխնոլոգիայից առաջ ընկնեն,գնաճ պետք է լինի,որ նորերի մեջ շատ լինի,հնի մեջ ավելի քիչ և նորերի տեսակակար կշիռը տնտեսության մեջ ավելի բարձրանա:Այս թեզը կարող եմ բացարտրել և կառավարության անդամներին,կան մարդիկ ,որ բացատրում ես ,հասկանում են:
-Տնտեսական ռեֆորմներ:
-Դրանք բացակայում են,այդտեղ շատ բարդ է,այդտեղ ես կուզենայի երկար բացատրել:Այստեղ իրենք պետք է վերցնեն մի մոդել ,որ 20 տարի է կա,դա մինչև 2007 թիվը իրեն արդարացրել է:Վերցնում ենք մեկի,մյուսի աշխատավարձը բարձրացնում ենք,շատ փող են ունենում,շատ բան են առնում,ներմուծողներն էլ տեսնում ենք,որ այս մարդը բարձրացած աշխատավարձով ինչ է ուզում առնի,գնում ներմուծում ,բերում է:Հետո , զանգում են ոչ բարով Տիգրան Սարգսյանին,ասում են՝կայունացրու դրամի կուրսը ,ասում է՝եղավ, տրանսֆերտների հաշվին կաննմ,վարկերը թանկացրու,որ գնաճ չլինի, որ մարդը չնեղանա,ասի՝աշխատավարձս բարձրացրեցիր,գներն էլ բարձրացրեցիր ,բայց մենք գիտենք,որ այսպես կարելի է աճել մինչև 10 տարի:Երբ մենք ուզում ենք փոխել,ասում ենք ,հերիք է ՝երշիկով չէ ամեն ինչը,մենք ուզում ենք ունենալ բարձր տեխնոլոգիական արտադրություն:
-Ի զորո՞ւ է այս կառավարությունը:
-Կառավարությունը եկավ իշխանության այն պահին,սրանից պետք է Սերժ Սարգսյանը հրաժարվեր,նա սարասփում էր,երկւ անգամ մտել եմ մոտը :Սերժ Սարգսյանը Վաչե Գաբրիելյանին,Վահրամ Ավանեսյանին ,Վարդան Արմյանին ,Սարգսյան Դավիթին,Տիգրան Սարգսյանին հարցնում էր,սրանք ոչ ոք պատասխանատվություն չուներ փոխելու:Իներցիան գնում է,Սերժ Սարգսյանը խոստացավ 91 տոկոս տնտեսական աճ,7 տոկոս տարեկան,ի վերջո գնաց ,նույնիսկ եթե ընդունենք,որ չեն խաբել, 25 տոկոսով:Իրենց մոտ էլ նույնն է լինելու:Նույնիսկ այս պայմաններում տարրական էվոլուցիա չեմ տեսնում:Ես ուզում եմ,որ մեկը լինի,ասի՝այս մարդը սխալ է,ես ուզում եմ,որ դրամով վարկը տալիս են 18 տոկոսով,երբ գնաճը 1 տոկոս լինի,էլի 18 է:
-Հրապարակային հայտարարություններում աշակերտի պես ձեզ լսում են,իսկ գործողությունների՞ մեջ:
-Չգիտեմ,տնտեսական համակարգի հիմնադիրը ես եմ եղել,կարող են զանգել Տարոն Աճեմօղլուին,հարցրել ոնց ես,ուրիշ բան հնարավոր չէ:
-Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա տնտեսական քաղաքականությունը:
-Այս ռեֆորմը պետք է արվի,1,5 տարի հետո չարչարված աշխատանք է ԿԲ –ի և կառավարության արածը ,չեմ ընդուոնում ԿԲ-ի թեզիսը,բայց նույնիսկ այդ շրջանակներում կարող են անել ,որովհետ Սահմանադրության 43-րդ հոդվածը կա,որ փրկում է կառավարությանը:
-Դուք ասացիք իներցիոն,դա ևս ժամանակ ունի:
-Շատ վատ է,որ Նիկոլ Փաշինյանը ասում է՝7-8-9 տոկոս,ես դեռ չեմ ասում ,որ այդ տոկոսների հետևում կեղծում ենք որտեղ,ասում ենք հունվար-ապրիլին տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել են խաղերը՝ 40 տոկոս։ Խաղերն արդեն կազմում են ՀՆԱ-ի 6.9 տոկոս,կադրաստրը շատ տուն է ծախել,այ ձեր ցավը տանեմ,այդտեղ ԱԱՀ չի ստեղծվում:
Էլ չեմ խոսում նրա մասին,որ չեն կարող զվարճալիքները զավալով զիջեն արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը,առևտուրը չեմ հաշվում:
-Ասում են ,որ այս փուլում գումարների արտահոսք կա,համաձա՞յն եք դրա հետ:Ասել էիք ,որ քանի դեռ սպառման հաշվին աճը չփոխարինի ներդրման աճին,ոչինչ չենք ունենա:
-Փող եմ աշխատել,ինչ անե՞մ:Ունես 100 000 դոլար փող ինչա նես,միակ բանը,որ այս երկիրը քեզ առաջարկում է՝ավանդն է,ասում եմ ես 32 տարեկան երիտասարդ եմ,ես հո բիձա չեմ,թոշակի եմ անցնում,երկիրն ասում է՝ուրիշ ձև չկա քո փողն օգտագործել, եթե ունես ոչ թե 100 000 դոլար,այլ 100 միլիոն ,արի իմ հետ խոսի,մի տեղ կտա կտանք ,ներրում կանես:Մինչդեռ ներդրումների 80 տոկոսը այս հարյուր հազարններ են ,որոնք միլինավոր մարդիկ պետք է լինեն:ես ինչ եմ մտածում,100 000 դոլարը 100 000 դոլար է,մի ներդրող ինձ հետ խորհրդակցում է,որ Լոնդոնում փողը որ կամպանիայի մեջ դնի,օրիանկ Տեսլայի մասին,ասացի, որ դժվար թե Տեսլայի ավտոարտադրությունը առաջիկյում դիման չինական էլեկտրոմիբիլների մրցակցությանը,ուշադրություն դարձրում չինականի վրա,գալու են,անցնեն:ասում է՝լավ,բա Հայստանում մի հանարվորություն չլինի,ես այս փողը ծախսեն:եթե մենք անցնենք ֆոնդային բորսայի ներդրումների մոդելին,որը ես եմ առաաջրկում,մենք խիստ,մեռած կուրս չրպետք է ունենանք դրամի,այլ սահուն արժեզրկվի դոլարի նկատամամբ: Չենք կորղ բանկերում ունենալ 18 տոկոս վարկ ,պետքէ իձնի 4-5 տոկոս,այո դրամական զանգվածը,փողի զանգվածը ,մասսան կավելանա,դրա հաշվին,ինֆլյացիայի վտանգ կառաջանա,ինֆյլացիան պետք է հաղթահարենք մրցակցության ուժեղացմամբ:
-Եթե համեմատենք նախկին իշխանությունների և այսօրվա ներդրումների ծավալները,ավելի նպաստավոր պայաններ կան:
-Սերժ Սարգսյանի տնտեսական մոդելը չի փոխվել: Պարզապես կան սուբյեկտիվ պահեր,գուցե պայամանավորված որոշ դատական պրեցեսների հետ,բայց բան չի փոխվել: Օրինակ առաջին եռամսայակին ներդրումները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պակասել են 11 անգամ,մենք 7 տոկոս աճն ասում ենք,11 անգամ պակասելը չենք ասում:
-Ինչո՞վ է պայամանավորված:
-Դրա հետ մեկտեղ ընդհանուր ներդրումները աճ ունեն մի փոքր:Երբ Փաշինյանը եկավ իշխանության մի լավ բան ասաց,ասաց ՝ամեն մեկին հո չեմ խնդրելու ներդրում անել,վերջապես միջավայրը պետք է աշխատի:Այո,պարոն վարչապետ ,ստեղծենք այս միջավայրը,դու ամեն մեկի հետ նստում ես,հոնգուր- հոնգուր լաց ես լինում,որ բերի փող դնի,այ բարեկամս այդ հոնգուր- հոնգուր լացելու տեղը գուցե այդ ֆոնդային բորսան բացե՞ք: Այս 17 բանկը մտցնեք ֆոնդային բորսա,բոլորը ԲԲԸ դարձրեք,բոլոր մենաշնորհները,հանքերը, ցանցերը,գազը ,կոնյակները, բոլորը մտցնեք,ասեք՝սակարկվեք և մարդուն,ով ունի 100 000 դոլոր,ասեք՝այ տնաշեն,փողդ ինչու ես Լոնդոն տանում,արի այստեղ ներդրում արա:
-Ասել եք,որ արտագաղթը չի նվազել,որտեղի՞ց ձեզ այս տվյալները:
-Առաջ մենք նման թիվ ունեինք՝մեկնողներ և ժամանողներ:Հիմա այդ թիվը չի տրվում,2018-ին այդ թիվը չգտա,մի փոքր այդ վիճտվյլաներից,որ անցած տարի ունեցել ենք այսպես է՝հնդիկների լուրջ ներհոսք,թվեր են ասում ՝22 000 -47 000 մարդ,բայց կա մի թիվ՝ գրանցումից ինչքան մարդ է դուրս եկել,ռեզինդենտների թիվը ինչքան է.ռեզիդնտների թիվը 2018-ին պակասել է 7500 մարդով,ուղիղ այնքան,ինչքան պակասել էր 2017-ին: 2017-ին էլ 7500 էր,2016-ին՝7600: Փոփոխոթյուն չունենք,և դա նորմալ է,քանի որ մեր նպատակն է տրանսֆերտ բերել և կայունացնել կուրսը,եթե արտագաղթը չլինի ,մենք կմահանանք :
-Այսնինք մարդուն ուղարկում ենք,որ աշխատի,այստեղի մարդկանց պահի՞ :
-Դա մեր նավթն է,մեր մոտ իրականում արտագաղթ չէ,աշխատուժ ենք արտահանում: Հայկական տնտեսական մոդելը,որը սկսեց գործարկվել 1998-ից, իսկ 2011-ին Տիգրան Սարգսյանի ջանքերի շնորհիվ հայկական տնտեսական մոդելի իմաստ հետևյալն է ՝գնացեք,դրսում փող աշխատեք,ուղարկեք Հայաստան ,մենք էլ ձեր ուղարկած փողի գյորա կապահովեք ներմուծումներ:
-Դա ինչի՞ կբերի երկիրը:
-Վերջին տարիներին ո՞ւր ենք գնում:
-Գազի գնի փոփոխությունը ո՞ւմ վրա է ազդելու:
-Կառավարությանը կոնկրետ փորհուրդ կտայի,թող կառավարւթյունը կենտրոնանա սրա
վրա,կարող եք այնպես անել,որ գազի դիմաց մենք վճարենք ռուբլով :Ռուսական կառավարությանը բացատրեր,որ մեզ մտցրել եք ԵԱՏՄ , պնդում եք որ ԵԱՏՄ –ի ներսում ռուբլով առևտուր անենք,հայակական ընկերությունները,երբ Ռուսատանից բան են առնում,ռուսները դոլար են ուզում,ռուսները մեր մոտից բան են առնում,մեզ ռուբլի են փոխանցում,առաջանում է ռուբլու ավելցուկ,չգիտենք ինչ անել այդ ռուբլու հետ:Սա խնդիր է,և կոնկրետ առաջարկ է:Ես ձեզ հավատացնում եմ,որ եթե ռուսները գազի գինը բարձրացնեն,բոլորի համար կբարձրանա :
Վստահ եմ,որ վարչապետը հանձանարարած կլինի,որ ինչ կարող ենք անել,որ քաղաքացիների համար մեղմի,իր իշխանությունը եղել է սոցիալական լավ բազայի պոպուլիզմի վրա,ոչ վատ իմաստով պոպուլիզմի:Ինքը պետք է անի մյուս քայլը՝ասի,կուրսը ֆիքսում ենք ,որը իրեն մանևրելու հանարվորություն կտա: Այսինքն ՝կա դրամ- դոլար շուկայական կուրս ,բայց կա մի կուրս ևս,որ հաստատում ենք սակագինը ,որով Գազպրոմ Արմենիայի միջոցները ՝դրամները փոխառվում են դոլարի,փոխանցվում են Ռուսաստան,մինչև ՌԴ-ի կողմից կընդունվի ռուբլով վճարվելոև իրավունքը,վստահ եմ ,որ կընդունվի:Ես խոսել եմ,ռուսներն ասում են՝այո,սա խնդիր է,սրա համար պետք է աշխատել:
-Ասել էիք,որ այս հեղափոխությունը ընդդեմ է,ոչ թե հանուն:Մեկ տարի անցել է:
-Մեզ մոտ, բացառությամբ ղարաբաղյան շարժման, մնացած բոլոր իշխանափոխությունների հիմքում ինչ-որ պոպուլիզմ է եղել: Հաճախ ժողովուրդը գնացել է հետևից՝հիշեք՝Րաֆֆի Հովհաննիսյանին…
-Բայց շատ հաճախ չեն հաղթել:
-Ուրիշ բան,որ իշխանությունները թույլ չեն տվել: Այդպիսի մարդիկ շատ ենք ունեցել,այսօվա մեր նախագահը պոպուլիստ է,պարի ,երևա,ցույց տա իրեն:Նորմալ է,հաճախ իշխանափոխություննեը լինում է դժգոհության ալիքի վրա, երբ իշխանափոխություն է լինում ընդդեմի,դա պոպուլիստական շարժում է դառնում: Բայց ,երբ այդ շարժումը գալիս է իշխանության, պետք է ձևակերպի իր նպատակները,հինը չկա:Մենք քանի որ նպատակ չենք դրել, այսօրվա իշխանությունը անընդհատ խփում է հնին,եղբայր,էլի խփիր, ինչքան կարող ես ձգել,քո օրակարգը ձևակերպի,հանուն օրակարգը երբ կձավորովի,այդ պոպուլիսները ուժերը ,որ իրեն աջակցում են ,այդեղից զտվում են, գալիս են մարդիկ,ովքեր աշխատում են և փոխում են: Փաշինյանը ստիպված կլինի ՔՊ կուակցության կազմը փոխել, կառավարությունը փոխել,կսկսի դժգոհել պատգամավորներից:Հասկանում է,որ նման արագ ձևով ամեն ինչ կգնա դեպի գաղավիժում,կզրոյանա:
-Այս դատավարություններով ինչքան հնարավոր կինի զբաղեցնել հանությանը:
-300-400 միլիարդ դոլարանոց հայությունը չգիտի փողերն ինչ անի, մարդիկ մեռնում են,ստիպված փողը կտակում են օտարերկրյա կառավարություններին ,փողը բերելու,ներդնելու տեղ չկա:Վստահ եմ,որ վարաչպետը սրա մասին է մտածում և պետք է փոխի:
-Այնպիսի տպավարություն է,որ Նիկոլ Փաշինյանը մի տեսակ զգուշավորություն ունի պրոֆեսիոնալներից:
-Վերջին ամսում մի բան եմ նկատում՝համարյա չկան պոպուլիստական որոշումներ: Այն,որ ասում են հաճոյանալու,աշխատավարձ բարձրացնենք,այս տարվա բյուջեով պետական համակարգի աշխատավարձ,թոշակ բարձրացնել չկա:Շատ լավ է,հիմա էլ նախկիններն են ասում բարձրացրեք,չէ,մենք սպառում ենք ՀՆԱ-ի 100 տոկոսը,մենք խնայողություններ չունենք:
-Սեպտեմբերին չի լինելո՞ւ աշխատավարձի բարձրացում:
-Բյուջեում չկա:
-Խոստացել են:
-Իզուր:
-Հիասթափվելու է ժողովուրդը ,սպասում են :
-Մի քիչ կոպեկ է հավաքվում բյուջեում բերելու են աշխատավարձը բարձրացնեն,այդ երկիրը ով պետք է կառուցի, մի թունել չկա,մեր հանարպետական ճանապարհները վատ վիճակում են,նույնիսկ այն ճանապարհը,որը գնում է Վրաստան,գտնվում է ադրբեջանական կրակի տակ, շրջանցիկ ճանապարհ,ավիացիա չկա,մենք ոնց ենք ապրելու:
-Հազիվ:
-Ես չեմ առաջարկում այս ժողովրդին զրկել աշխատավարձ բարձրացնելուց,մեկ -մեկ այնպես բարձրացրու,որ ժողովրդական ձևով մասնակցի ներդրմանը:Կան ձևեր,Ստալինը,որ Ստալին էր,գուցե վատ օրինակ է, գոնե ապլիկացիաներ էր տալիս, մասնակցում էին տնտեսության կայացմանը:Հետագայում իհարկե, երբ Ստալինը մահացավ,այդ փողը չտվեցին,այնքան ձևեր կան,մի տեղ մի կոպեկ է ընկնում,մեկը գրում է իմ ժողովուրդը,ես հազիվ եմ իմ երեխային պահում,բժիշկներին տալիս,ոնց եք ուզում,ուզում եք անընդահտ ավել ծախսեք,քան ունե՞ք,ի վերջո բյուջեն դեֆիցիտային է ,չէ: Ավել են ծախսում,քան ունենք,ավել ծախսում ենք,կոպեկ էլ չենք դնում,եթե մեզ մոտ մի բան է սարքում,ուրեմն վարկի հաշվին:1993 թվականի ծանր տարիներին,երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, բնակշինարարության կեսը աղետի գոտում պետությունն էր անում ու շարունակում էր անել:280 000 քմ մենակ կազարմա ենք հանձնել Ղարաբաղում:
-Մեկ բառով տնտեսական քաղաքակնությունը ինչպիսին է:
-Ինքը պետք է հրաժարվի նախկին սպառած քաղաքակնությունից: 2007-2008-ի ճգնաժամը ցույց տվեց,որ պետք է հրաժարվել: Նորին անցնելը դժվար է,նոր մոդելը ,որը թույլ կտա մեր ազգին համախմբել,լծակներ կտա ներդրումներ կատարելու ,և թող խոշորներն էլ լինեն,բայց մեր ներդրման հիմնական մասնակիցները թող օլիգարխները չլինեն: Հին մոդելի դեպքում մենք միայն իրենց հետ ենք գործ ունենում: Մենք հնարավորություն ունենք և մենք ուզում ենք մեր երկրում փող աշխատել և չենք ուզում ամեն բիզնեսի համար գնանք վարչապեի մոտ ընդունելության,վարչապետը թող նստի կառավարությունում պետական,կառավարության գործերով զբաղվի:Ազատեք այս ամենից մարդկանց,անցած տարի 1,5 միլիոն է ներս եկել,իսկ դուրս է եկել 1 միլարդ 200 միլիոն,նախանցած տարվա համեմատ 200 միլիոն ավել:
Առաջին հատվածն՝այստեղ