Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դոլարն ավելի թանկ կլինի, քան եվրոն. Հրանտ Բագրատյան
Ուկրաինական պատերազմը խնդիրներ է ստեղծել, եւ եթե դոլարն ու եվրոն այսօր հավասարվել են, նշանակում է, այդ խնդիրները Եվրոպայի համար ավելի շատ են, քան ԱՄՆ-ի համար: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
«Գնաճը Եվրոպայում ավելի շատ է, քան ԱՄՆ-ում: Օրինակ, այս տարվա առաջին 5 ամսում գնաճը Էստոնիայում 18 տոկոս է: Եվրոպայի տարբեր երկրներում էլ է տարբեր գնաճը: Բալթյան մյուս երկու երկրներում գնաճը 14 տոկոս է: Լեհաստանում ու Գերմանիայում գնաճը արդեն 8-11 տոկոս է, Ֆրանսիայում ավելի ցածր է, ԱՄՆ-ում 5-6 տոկոս է: Արդյունքում եվրոն եկավ, հավասարվեց դոլարին: Այս գործընթացը կշարունակվի եւ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դոլարն ավելի թանկ կլինի, քան եվրոն»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին, Բագրատյանն ասաց. «Հայաստանում պարենային ապրանքների գնաճը 14 տոկոս է: Թեեւ Հայաստանում չպետք է գնաճ լիներ, ոչ ոք չի բացատրել, թե ինչու Հայաստանում գնաճ կա: Այն պրիմիտիվ բացատրությունը, որ ամբողջ աշխարհում գնաճ է, շատ կներեք, աշխարհում գնաճ կա, որովհետեւ իրենց համար գազը թանկացել է, նավթը թանկացել է, ցորենը թանկացել է, մեզ համար չի թանկացել»: