Ում կողմից էր բեմականացվել «պաժառ օպերացիան».Նաիրա Զոհրաբյանը անունները գիտի

Հարցազրույց ԲՀԿ խմբացության պատգամավոր , ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՆաիրա Զոհրաբյանի հետ/Մաս 1-ին/

-Աբովյանում քաղաքապետի ընտրություններ անցկացվեցին,ձեզ համար անակնկալ էին արդյունքները,թե սպասում էիք:Մեկ -երկու հայտարարություներ եղան,կարծես մեկ թիմի անդամ են,սակայն իրարամերժ կարծիքներ հնչեցին ,մարզպետի և վարչապետի մասին է խոսքը:Վարչապետը հայտարարեց ,որ աբովյանում հաղթեց ժողովորդավարությունը և հեղափոխությունը,մարզպետն էլ թե՝հաղթեց կրիմինալը,պարտվեց՝աբովյանցին:

-Նախ սպասելի էր,որ աբովյանցին վստահության քվեն պետք է տա գործող քաղաքապետին,որովհետև ես իսկապես կարևորում եմ այն տենդենցը, որը նկատվում է երկրում,ցավոք հանել քաղաքացու միջից իր գենետիկ հիշողությունը,շնորհակալ լինելու,կատարած գործը գնահատելու կարևոր զգացողությունը չաշխատեց Աբովյանում և կարևոր է ,որ աբովյանցին վստահության քվեն տվեց գործի շարունակականությանը,իսկապես կատարելով իր ընտրությունը:Այդ կարծիքների մասին ասեմ,որ այստեղ գործող քաղաքական ուժը տվյալ մարզպետի հետ կապված լուրջ խնդիրներ ունի,բայց դա տվյալ քաղաքական ուժի որոշելիքն է:Եթե ուզում են ունենալ մարզպետ,ով նախընտրական,հետընտրական և հենց բուն ընտրությունների օրը ինչով ասես զբաղվի,բացի սահմանադրությամբ իրեն լիազորված գործառույթներից,դա իրենց խնդիրն է:Ես, որքան հետևեցի մարզպետին,նա այդ օրը և լրագրող է,և դիտորդ,և վստահված անձ,քարոզարշավի ժամանակ նա նաև թեկնածու էր,քանի որ իրենց թեկնածուն այդ ժամանակ այդպես էլ չներկայացրեց որևէ կապակցված նախադասություն ,որ աբովյանցին հասկանա՝ընտրելով այդ թեկնածուին,ինչպիսի զարգացում է ունենալու քաղաքը:Մարզպետը վստահաբար զբաղված է ինքնիրավչությամբ,և ես կարծում եմ ,որ իրավապահ համակարգը մարզպետի գործողություներին պետք է գնահատական տա:

-Ո՞ւմ նկատի ուներ կրիմինալ ասելով:

-Ես չգիտեմ, կարծում եմ այստեղ աբովյանցին մարզպետից պետք է նաև պահանջի բացատրություն,նա կատարել է իր ընտրությունը և եթե նա աբովյանցու կատարած ընտրությունը համարում է կրիմինալի կատարած ընտրություն,ապա այստեղ խոսքը պետք է լինի աբովյանցիներինը:Եթե վարչապետը բավականին ադեկվատ գնահատելով ընտրությունները,հայտարաում է,որ հաղթեց ժողովրդավարությունը և հեղափոխությունը,և իր թիմակիցը ՝շատ ավելի ցածր կալիբրի պաշտոնյա վարչապետի հայտարարությանը հակասող հայտարարություն է անում,պետք է համաձայնեմ Էդմոն Մարուքյանի այն գնահատականին,որ տվյալ մարզպետը իր տեղում չէ,քաղաքական ուժը պետք է հետևություն անի՝այդ մարզպետը շարունակի պաշտոնավարել,թե ոչ:Դա մեր կամ որևէ այլ քաղաքական ուժի որոշելիքը չէ:

-Տարօրինակ հայտարարություններ ու գործողություններ է անում,ասում ենք՝իր տեղում չէ,սակայն շարունակում է իր տեղում մնալ, հանդուրժողական ինչ որ բան չկա՞:

-Համաձայն եմ ձեզ հետ,որ իշխանության մեջ բազմաթիվ պաշտոնյաներ իրենց տեղում չեն,նրանք կատարյալ դիլետանտներ են,ավելի ասեմ՝ԱԺ-ում կան բազմաթիվ պատգամավորներ,որոնց հայտարությունները անեկդոտ են հիշեցնում:Մարդիկ նախկինում հեռախոսներում անեկդոտներ էին ներբեռնում վատ տրամադրության ժամանակ դրանք կարդալու համար,հիմա որոշ պատգամավերների հարցազրույցներից հատվածներ ,որտեղ ուղղակի չկա միտք,տրամաբանությունից,սթափ մտածողությունից զուրկ հայտարարություններ են,անեկդոտ են: Ես ինքս ներբեռնել եմ հեռախոսիս մեջ և երբ տրամադրություն չեմ ունենում , բացում և կարդում եմ:Անուններ չեմ նշի,վստահ եմ,որ իրենք տեղյակ են իրենց աբսուրդային հայտարարություններից:Նրանց ելույթներում,մամուլին տված հարցազրույցներում ամեն ինչ կա,բացի մտքից:Դա մեր գործը չի,դա ոչ ոքի գործը չի,դա Իմ քայլի և ՔՊ-ի գործն է,ի վերջո իշխանության գործն է:Արդյո՞ք իշխանության մեջ,գործադիրում,օրենսդիրում,պետական բարձր պաշտոնյաների մեջ պետք է լինեն մարդիկ ,ովքեր ուղղակի որևէ աղերս չունեն ոչ միայն պետական կառավարման,ոչ միայն քաղաքականության հետ,տվյալ ոլորտի հետ,այլ նաև ալոգիկ է իրենց ներկայությունը տվյալ ոլորտներում,բայց եթե իշխանությունը գտնում է,որ այդ մարդիկ պետք է լինեն խորհրդարանում ,պետական կառավարման համակարգում,տեղական ինքնակառավարման մարիմիններում պետք է պաշտոններ զբաղեցնեն,դա իրենք որոշելիքն է:Ժողովուրդը տվել է իրենց բացարձակ վստահություն և այսօր, երբ դուրս ես գալիս փողոց և քաղաքացին դժգոհութ է ,բողոքում է իր վիճակից,իմ պատասխանը մեկն է՝դուք իրավունք չունեք ասելու,որ ձեր քվեն կեղծվել է,ձեր կամքով գնացել եք ընտրության,կատարել եք ձեր ընտրությունը ,հիմա ումի՞ց եք պահանջում,դուք իրավունք չունեք պահանջելու այլ քաղաքական ուժից,բացի այն քաղաքական ուժից,որին տվել եք տոտալ վստահություն:

-Արձագանքեցիք մարզպետի ասածին,նա էլ ձեզ պատասխանեց,հրավիրեց թեյ խմելում,ընդունելու՞ եք այդ առաջարկը:

-Ես իհարկե թեյ շատ եմ սիրում,բայց թեյ խմելու առաջարկը մերժում եմ ,որովհետև թեյ խմելու համար ես շատ ավելի հաճելի և ինձ համար կոմֆորտ շրջապատ ունեմ ,վստահաբար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չի մտնում այդ շրջապատի մեջ:

-Մինչ ընտրությունները ասացիք,որ «պաժառ օպերացիա» են արել,մեքենա է այրվում և ասում են ,որ դա ԲՀԿ-ի կողմից է կազմակերպվել:

-Այդ թեմային անդրադարձել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ,ով հստակ ասել էր,որ այո,մենք ունենք ողջամիտ կասկածներ,որ այդ ամենը բեմականացում էր և կոչ էր արել իրավապահներին հնավորինս արագ բացահայտել Աբոյանում տեղի ունեցած «պաժառ օպերացիայի» բեմադրիչներին:Ես պնդում եմ,որ ես ունեմ իրավունք, և ունենք ողջամիտ կասկածներ առ այն,որ ընտրություններից մեկ օր առաջ այդ «պաժառ օպերացիան» բեմականացաված էր և հորդորս ուղղում եմ ՀՀ ոստիկանությանը ,դա դարի հանցագործությունը չէ,և ոչ էլ Քենեդու սպանությունը,որ մեր ոստիկանությունը չկարողանա բացահայտել,ժամանակ կա պարզելու ,թե ով կամ ովքեր բեմականացրեցին այդ օպերացիան:Եթե ոստիկանությունը հերքի ,ապա պատրաստ եմ քննարկել;

-Ինչո՞ւ կասկածները ուղղվեցին դեպի ձեզ:

-Այնքան պրիմիտիվ էր այդ քայլը,այդ նավթալինային ձեռագրերը,որ ընտրություններից մեկ -երկու օր առաջ շտաբ են հրդեհում,շտաբի ակտիվիստ են առևանգում,և այլ,նրանք, ովքեր դա կամզակերպել էին,իրենց նպատակին չհասան,այդ հնաոճ,սեքնդհենդ քաղաքական մեթոդոլոգիաները վաղուց չեն աշխատում:Եթե մարդիկ,ովքեր կարող են քաղաքական ինչ- ինչ խնդիրներ լուծելու համար այրել դուռը ,որի հետևում 7 երեխա կա,փորձելով ինչ -ինչ քաղաքական խնդիրներ լուծել, կարող են լինել այնքան բարոյազուրկ,որ իրենց մանրախնդիր վերժին հագուրդ տալու համար կարող են գնալ նման անբարո քայլի:Եթե մեր ոստիկանությունը օրերի ընթացքում չբացահայտի այդ պաժառ օպրացիայի կազմակերպիչներին և նար հետևում կանգնած անձին,ապա մենք պետք է ստիպված լինենք արձանագրել,որ մեր և նաև պարոն Ծառուկյանի հայտնած մտահոգությունը և օբյեկտիվ կասկածը ,որ այդ ամենը շոու էր, իրականություն է:

-Այսինքն՝հետամուտ եք լինելո՞ւ:

-Միանշանակ,հետևողականորեն և կրկին հորդոր եմ հնչեցնում:

-Հայտնի են,թե ովքե՞ր կարող են հետևում կանգնած լինել:

-Ես անձամբ ունեմ ողջամիտ կասկած,թե ով է կանգնած այդ «պաժառ օպերացիայի» հետևում,բայց քանի որ անմեղության կանխավարկած ,ես անուններ չեմ հնչեցնի,կսպասեմ մեր ոստիկանների արձագանքին:Մենք ամեն օր այս հարցը բարձրացնելու ենք,մինչև տրվի հարցի պարզաբանումը:

-Արջի ծառայություն մատուցեցին,թե՞ նոր Հայստանում էլ են նման բաներ լինում:

- Նոր Հայաստանը ևս ապահովագրված չէ նախկին սեքնդհենդ քաղաքական գործելաոճ որդեգրած մարդկանցից,ես իրենց գործիչ չեմ անվանի,որովհետև շատ բարձր կլինի նման սուբյեկտներին անվանել գործիչ,նրաքն ընդամենը գործիք են,մանր պերսոնաժներ են այս ողջ քաղաքական ներկապնակում,ովքեր փորձում են և առաջիկայում ևս կփորձեն իրենց մանրիկ վրեժխնդրությունը իրացնել նման անբարո մեթոդներով:

-Վարչապետը ողջունեց,ասելով,որ հաղթեց հեղափոխությունը,փորձագետները կարծիք են հայտնում,որ այս ընտրություններով շատ կարևոր բան կոտրվեց՝այն է, մենաշնորհը, ինչի մասին խոսում են,որտեղ իրենք են պետք է հաղթեն,իրենց խոսքը հայտնեն,ոչ միայն Հայաստանում ,այլ նաև Արցախում,ու մեկ էլ տեսնում ենք,որ Աբովյանում պարտվում են,այսինքն՝իրենք փաստի առաջ կանգնեցին:

-Նախ պետք է նշենք,որ միայն Աբովյանում չպարտվեց ՔՊ-ն ,18 համայնքում ընտրություններ էին,ընդամենը 1 համայնքում իրենք ունեցան հաղթող համայնքապետ,տեղի է ունեցել այն,որ ՀՀ քաղաքացին կատարում է իր ընտրությունը,ընտրում է այն ղեկավարին ,այն պաշտոնյաներին,այն թեկնածուին,որին ինքը ցանկանում է և ասել,որ չի եղել վարչական ռեսուրս ,սխալ կլինի:

- Եղել է ,թե՞ չի եղել:

-Վարչական ռեսուրս ասելով,մենք պետք է հասկականք ,թե ինչ նկատի ունենք:Եթե մարզպետը ամբողջ օրը գզիրի նման ընկած էր տեղամասից տեղամաս և ընտրության օրը անգամ Իրազեկ քաղաքացի դիտորդական կազմակերպության ներկայցուցչին,ով իր դիտորդական առաքելությունն էր իրավականցուն, բռնել էր և ուզում էր համոզել,որ ինքը ԲՀԿ-ի ակտիվիստ է, աբսուրդ է:Դանիել Իոնիսյանի կազմակերպության ներկայացուցչին մարզպետը ուզում էր ներկայացնել որպես ԲՀԿ-ի ակտիվիստ,դա վարչական ռեսուրս է,թե՞ չէ:Երբ մարզպետը քարոզարշավի ընթացքում …

-Իսկ վարչապետի՝քարոզարշավին մասնակցելը ի՞նչ էր նշանակում:

-Մենք հիմա քննարկում ենք և պետք է նայենք դրա իրավական հիմքերը և որքանով է դա իրավաչափ,փորձում ենք դա օրենսդրորեն կարգավորել,վարչապետը այդ կուսակցության ղեկավարն է,կարող է ասել,որ ինքը եկել է սատարելու իր կուսակցին ,այստեղ օրենքի որևէ հակասություն չկա,բայց արդո՞ք դա չի դիտվում որպես ուղղակի պրեսինգ ընտրողի վրա,պետք հասկանանք որտեղ է ավարտվում վարչական ռեսուրսի կիրառումը ,եթե անգամ օրենքով օրիանական սահմանների մեջ է դիտվում և որտեղ է սկսվում սեփական կուսակցին աջակցելու շատ անմեղ մոտիվացիան :

-Հեղափոխությունը աջակցություն ստացավ ԲՀԿ-ի կողմից և եթե Բարգավաճ Հայաստանը կողմ չքվեարկեր,հարց է՝ վարչապետ կդառնար,թե՞ ոչ:

-Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում առնվազն օրինական և իրավական ճանապարհով վարչապետ չէր դառնա, այդտեղ որևէ հարց չկա:

-Ժողովուրդը ընտրեց ԲՀԿ ներկայացուցչին,ընտրեց  այն բանի համար,որ հեղափոխության մասնակից են,թե՞ իրականում էյֆորիան անցել է և մտածողության փոփոխություն է եղել,մեկ տարի անց ժողովուրդը ռեալ փոփոխություն է ուզում:

-Մենք պետք է շատ պարզ բան հասկանանք,դեկտերմբերի 9-ի ընտրությամբ քաղաքական հեղափոխության փուլը պետք է համարենք ավարտված:Ցավոք,երբ ես լսում եմ իշխանության ներկայացուցիչների,պատգամվորենրի ելույթները,բոլորը սկսում են մեկ ստանդարտ նախադասությամբ՝մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա,անարյուն հեղափոխությունը ,հասակացանք,բավական է,այո,տեղի է ունեցել թավշյա,անարյուն հեղափոխություն,անընդհատ խոսել հեղափոխոխությունից և հեղափոխության արժեքները չտրանսֆորմացնել ,չկատիտալիզացնել,կոնկրետ ,ռեալ բարեփոխումների,փոփոխությունների, բնական է ,որ պետք է առաջացներ հանրության դժգոհությունը :Եթե քաղաքացին մեկ տարի շարունակ լսում է նույն նախադասությունը՝ՀՀ հպարտ քաղաքացիները,տեղի է ունեցել հեղափոխություն,հասկացանք :Դեկտեմբերի 9-ից հետո պետք է սկսվեր այն փուլը,ինչը հայտարարեց վարչապետը և ինչի ռեալ արդյուքնները մենք չենք տեսնում՝տնտեսական հեղափոխություն:Եկեք քաղաքացուն հարցնենք՝ինքը իր ,իր ընտանիքի վրա զգու՞մ է աճ,տնտեսական հեղափոխության,բարեկեցության,կենսամակարդակի աճ:Արտագաղթը,աղքատությունը,գործազրկությունը նվազել է ,թե՞ ոչ:3 դեպքերում էլ մենք կստանանք մեկ պատասխան՝ոչ:Հիմա պետք է ընդամենը հանգիստ թողնել մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության մոգական ազդեցությունը և անցնել ռեալ բարեփոխումների:Քաղաքացին,ով քվե է տվել,լինելու է շատ դաժան պահանջատեր,եթե քաղաքացին չէր ընտրել ՀՀԿ-ին,և չէր կարող լինել պահանջատեր,որովհետև իրեն կամ կաշառել,կամ ստիպել էին,այս դեպքում մեր քաղաքացին, ով վստահության քվե է տվել և խաբվել,նա շատ դաժան պահանջատեր է լինելու:Ես չեմ ցանկանում ,որ գա այդ օրը:Մեր երկիրը անընդհատ քաղաքական տուրբուլենտության մեջ է, ինձ բացարձակ չի ուրախացնում,հակառակը:Ընդամենը վերջերս բրիտանական շատ հայտնի Օքսֆորդ անալիկտիկսի վերլուծությունը,որտեղ գնահատել էին 2018 –ի քաղաքական ռիսկերի ազդեցությունը տնտեսության վրա և Հայաստանը հայտնվել էր Աֆղանստանի,Սիրիայի,Պակիստանի և Աֆրիկյան երկրների շարքում,և Օքսֆորդ անալիկտիկսը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և ներդրողներին ձեռնպահ մնալ Հայաստանում ներդրումներ անելուց,որովհետև Հայաստանը քաղաքական պերմանենետ տուրբուլենտության մեջ է,և դա ազդում է տնտեսության վրա:Ներդրողները անպայման բացում են նման հեղինակավոր կազմակերպությունների վերլուծությունները և գնահատում են իրենց ռիսկերը նախքան ներդրում անելը,որովհետ փողը սիրում է քաղաքական կայունություն,որևէ ներդրող հիմար չէ,որ բերի և ներդրում անի այն երկրում, որը օրինակ այդ կազմակերպության վերլուծությամբ ռիսկային է ներդրումների համար:Ֆիթչը մի քանի օր առաջ կանխատեսում տվեց,որ ՀՆԱ-ն գնալով նվազելու է այս տարի և նաև հաջորդ տարի ,ներդրողը չի բերելու իր գումարը ներդնի այս երկրում:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա  Բաղդասարյանի

դիտվել է 2380 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am