Անհեթեթություն է . արցախցիներին երեսով են տալիս,թե դուք Հայաստանի քաղաքացի եք,անձնագիր ունեք.Ալեքսանդր Մանասյանը՝Սասնա Ծռերին
Հարցազրույց Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար , քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ:/Մաս 1-ին/
-Մայիսի 28-ը մեզ համար հիշարժան օր է, ի՞նչ տվեց մեզ այդ օրվա հաղթանակը:
-Մայիսի 28-ը մեր ամենանշանակալից օրերից մեկն է,եթե չլիներ այդ օրը ,ապա այսօր չէր լինի ՀՀ-ն, բախտորոշ իրադարաձություններ էին,երբ մենք Սարդարաբադի,Բաշ-Ապարանի ճակատամարտերում աշխարհազորայինների միջոցով և ռազմական ուժ դարձած մեր զինվորների միջոցով չթողեցինք ,որ թուրքը կատարի իր վերջին քայլը այս տարածաշրջանում՝Հայոց ցեղասպանության ավարտը:Մենք մնացել ենք մեր երկրում մայիսի 28-ի շնորհիվ,դրանից ավելի մեծ խորհուրդ հնարավոր չէ պատկերացնել:
-Խարհրդանշական է 20-րդ դարը,մեծ ողբերգություն ապրեցին՝,բայց երկու մեծ հաղթանակ տարանք՝մայիսի 28 և Արցախյան պատերազմ:
-Ես մշտապես ասում եմ՝ 20-րդ դարում ցեղասպանված ժողովուրդն ունի 2 պետություն՝մեկը ճանաչված,մեկը ճանաչման ընթացքում:Այնպես որ ,մենք պետք է ոչ թե միայն ցեղասպանության մասին խոսենք մռալ գույներով,այլ այն բանով ,որ այն հերոսական ժողովուրդն ենք,որ կարողացավ ցեղասպանությունից հետո ոտքի կանգնել և հիմնել 2 պետություն:
-Մենք հիմա պետք է զգույշ լինենք,ձևավորվել են ուժեր,վտանգավոր են արդյո՞ք դրանք ,ի՞նչ կարծիք ունեք:Հստակ մարդկանց,ուժերի ,շարժումներ միջոցով վտանգավոր հոսանքներ են գնում դեպի Արցախ,դրանք ծրագրված են ,միտումնավոր են,թե՞ զուտ արկածախնդրության դրսևորումներ են:
-Նկատեմ,որ Հայաստանը և Արցախը,այսօր Կովկասը այն տարածաշրջաներից է ,որտեղ բոլոր խոշոր տերությունները ունեն կենսական շահեր: Ոչինչ այս տարաշրջանում չի պատահում,որի նկատմամբ անտարբեր լինեն խոշորները,նույնիսկ ամենափոքր իրադարձությունները:Երբ ասում են,թե մեզանում ծավալված գործողությունները մաքուր,զտարյուն,հայկական են եղել,չեմ բացառում,բայց դա չի նշանակում,թե դրսի ուժերը չեն հետևում հետթաշվա իրադարձություններին :Պատահական չէ,որ Պուտինը իր զորակցությունն է հայտնում երկրորդ նախագահին,պատահական չէ,որ Սորոսը դրսից հայտարարում է ,որ նոր իշխանություններն ունեն քաղաքացիական իշխանության աջակցության կարիքը:Սրանք ազդանշաններն են այն բանի,որ մեր տարածաշրջանը,մեր երկիրը գտնվում են քաղաքական խոշորացույցի տակ ,որով խոշորները հետևում են մեզանում զարգացող ,ծավալվող իրադարձություններին:Ընդ որում ,չպետք է ասել,թե ինչու է աշխարհն այդպիսին ,և ահա այստեղ ես շրջադարձ եմ կատարում,դա այն է,որ մենք վերջին 2 տարիներին կամ ընդհանրապես ձեռք բերված պատմական մենթալիտետի, կեցվածքի բնույթով մենք չենք կենտրոնանում հարցի այդ կողմի վրա:Այսօր էլ կարևորում ենք անձնական հարաբերությունները,այսօր էլ խոսում ենք,թե ով ում կողմնակիցն է,կամ ով ում քեֆին ինչպես է կպել,առանց հաշվի առնելու,որ մենք գտնվում ենք աշխարհի ամենավտանգավոր տարածքներից մեկում,որտեղ գնում է բախում խոշոր տերությունների միջև ՝և տարաշրջանայնին խոշոր տերությունների ,և գլոբալ խոշոր կենտրոնների :Չկա այդպիսի մի ուժային կենտրոն ,որ այստեղ կենսական շահեր չունենա:Մենք այդ մասին չենք մտահոգվում,այդ հաշվառումով չենք գործում:
-Այս ամեենը դրսի ուժերի հրահրմամբ է տեղի ունենու՞մ:
-Չի բացառվում,եթե նույնիսկ այդպես չէ,ապա նրա արդյունքներից օգտվելը բոլորի մտքում կա:Չկա որևէ մի երկիր՝թշնամի,բարեկամ,հարևան,որը չհետևի և չփորձի օգտվել մեզանում ծավալվող իրադարձություններից: Իմ այսօրվա զրույցի գլխավոր բովանդակությունն այն է,որ մենք պետք է գործենք դրա հաշվառմամբ:Չի կարելի անպատասխանատու ձևով բորբոքել երկրի ներսում գործընթացներ,որոնք տանում են հասարակաության պառակտման:Ժամանակին բոլոր լրատվամիջովերը շեշտեցին ,որ ինչ-որ տեղ հնչել է սևեր և սպիտակներ արտահայտությունը,հենց այդպես է սկսվում պառակտումը ,այդպիսի փոքրիկ թվացող ազդանշաններով,կան եթե կանգնում են ցուցարարներ արդար դատի համար,ապա հայտնվում են այլ ցուցարարներ,բայց բղավում են ՝դատապարտեք հանցագործին:Թվում է,թե փոքր բան է,բայց փոքր բան չէ,այդպես են սկսվում մեծ պառակտումները :Երկրի ղեկավարները, առաջին դեմքերը չպետք է լինեն որևէ կուսակցության ղեկավարներ:Այն բանից հետո ,երբ մարդը ստանձնում է երկրի ղեկավարությունը,նա արդեն ոչ թե որևէ կուսակցության ներկայացուցիչ է,այլ ազգի ներկայացուցիչ է դառնում: Նա պետք է ոչ թե խրախուսի կամ անտարբեր նայի ներքին պառակտումներին,նրա գլխավոր գործը ողջ ժողովրդի համախմբվածության ապահովումն է,և եթե որևէ երկրի ղեկավար դա չի անում,նշանակում է կամ նա չի հասկանում խնդրի էությունը,կամ վստահում է իր կուսակցական,կորպորոտիվ շահերին կամ ծայրահեղ դեպքում կարելի է ասել նա գործում է ուրիշի անունից:Մենք ունենք այդ պահին ազգային համախմբվածության հրամայական,եթե հիշում եք,մենք Արցախյան պատերազմի տարիներին օգտվել էինք հենց այն պահերից,երբ այնտեղ՝ հարևան Ադրբեջանում, միասնականությունը խախտված է եղել :
-Անգամ Շուշիի ազատագրումն էլ էին կապում դրա հետ:
-Եվ ոչ միայն դա,այլ նաև Քարվաճառինը,հաշվից դուրս մղել ժողովրդի միասնության,բոլոր ուժերի համախմբվածության գաղափարը,դա մեծ մտքի արգասիք չպետք է լինի,դրա համար այսօր հնչող այն գաղափարները,թե Սասնա ծռերը գնացել են Արցախ, և ասել՝Արցախը մարզ է:Ես նայեցի նրանց ելույթները և գիտեք ,թե ինչ են ասում՝միացում,միացում,ինչքան անտեղյակ մարդիկ են,1918 թվականին ,երբ ռուսական կայրսրությունը փլվել է ,Արցախը ոտքի է կանգնել Հայաստանի միավորվելու համար :1920 թվականին Արցախի լիազոր ներկայացուցիչների 9-րդ համագումարին ,այն օրերին ,երբ 11-րդ բանակը խորհրդային իշխանություն է հաստատել Բաքվում , Արցախը հայտարարել է,որ ինքը ՀՀ –ի անքակտելի մաս է:Արցախցու երազանք է միացումը,1988 թվականին մենք՝ արցախցիներս,ինչ կարգախոսներով ենք ոտքի ելել՝միացում,միացում,միացում,արցախցու մեղ՞քն է,որ դա տեղի չի ունեցել:Այս հարցին պետք է միանշանակ պատասխան տրվի նրանց կողմից,ովքեր սրում են այդ հարցը:Դա քաղաքագիտական հարց է,թե ինչու դա տեղի չի ունեցել .առաջին դեպքում բոլշևիզմը եկավ և լուծեց ,հզոր ուժեր էր և մեր ուժը չպատեց դրան դիմադրել, իհարկե այն բանից հետո,երբ կոմբյուրոն դա որոշել է,այդ որոշումը ոչ քվերակվել է,որ ընդունվել,բայց Ստալինը կարդացել է կենտորնի որոշումը և հետո դա իրագործվել է բռնությամբ: Բայց ամբողջ խորհրդային տարիներին Արցախը ոտքի էր կանգնում, չէր թողնում ,որ հարցը լռության մատնեին,ստորագրահավաքներ,բողոքներ,ի վերջո դա դարձավ 1988-ի փետրվար,ինքը միշտ միացման համար է պայքարել: Հիմա այստեղից գնում են արցախցուն խելք են սովորեցնում՝գիտեք դո՞ւք պետք է միացման համար կռվեք:Ես ինչու եմ սկսել իմ զրույցը աշխարհաքաղաքական խնդրից.1918 ,1919,1920 թվականներին կար Ազգերի լիգա,հիմա Սասնա ծռերի անդամները ասում են,որ 1920 թվականի փետրվարյան որոշում կա,Սևրի պայմանագիր կա…Ազգերի լիգան ուրիշ կազմակերպություն ՝,ՄԱԿ-ը՝ուրիշ, 1918 թվականի Միացյալ նահանագները ուրիշ միացյալ նահանգներ են,այսօր Միացյալ նահանգները ՝ուրիշ ,այն թվականների Ռուսաստանը բոլովին ուրիշ էր,խորհրդային Ռուսաստանը՝ուրիշ,խնդիրն այն է,որ քաղաքականությունը միշտ լինում է կոնկրետ իրադարձային բնույթի,այս պահին քաղաքական գործընթացները զարգանում են յսպես և այս պահին դու պետք է շախմատային խաղի նման այդ պարտիան տանես,այդ խնդիրը լուծես և ոչ թե հանկարծ հիշես,ինչպես իրենք են հիշում,հերոս տղաներն են,քաղաքագետներ չեն,ասում են՝ռուսը մեզ կոտորել …բոլորս այդ մասին գիտենք,որ Արևմտյան Հայաստանում ռուսական զորքը կանգնած թուրքերը կոտորել են,բոլորս գիտենք ,որ բոլշևիզմը եկավ և Ղարաբաղն ու Նախիջևանը տվեց Ադրբեջանին, բոլորս գիտենք,բայց նա մի Ռուսաստան է,եղել,այսօրվա Ռուսատանը՝ ուրիշ է, ես չեմ ասում՝լավ կամ վատ,բայց շախմատային պարտիայի նման ամեն խաղ ,ամեն խնդիր կոնկրետ է և կոնկրետ լուծում է պահանջում :Մեզ պետք չէ հետ նահանջել,իհարկե ազգային քաղաքականության մեջ լինում են հաստատաուն մեծություններ,բայց դա կոնկրետության հետ կապ չի ունենում,դու ունենում ես դիրքորոշումներ ազգապահպանության,արտաքին քաղաքականության ճկունության,բայց ոչ թե նախորդ դարերի քարացած նորմերի օգտագործումով,չի աշխատելու դա:
-Ինչո՞վ է վտանգավոր:
-Խնդիրը չեն պատկերացնում.ես ելույթները լսեցի բազմաթիվ սխալներով էին,բազմաթիվ փաստական սխալներով ելույթներ էին,իրենք հաշվի չեն առնում այն,որ այսօր երեք խոշոր ուժեր՝Ռուսաստան ,Եվրոպան և ԱՄՆ-ն ,իրենց հովանու տակ են վերցրել Արցախ խնդրի լուծումը:Եվ Ամերիկան ,և Եվրոպան ,հատկապես ԱՄՆ-ը,ժամանակին պաշտապանում էին Արցախին և 1989 թվականին ԱՄՆ կոնգրեսը դիմել է Գորբաչովին ,որ ընդունի այնպիսի որոշում,որը համապատասխանի ժողովրդի դիրքորոշումներին:Բայց 1991-ին ուրիշ է եղել. 1989,1991 ,երկու տարբեր Ամերիկա,խաղը քաղաքական կոնկրետացել է,կոնկրետ խնդիր է լուծում,որովհետև սովետմիության տրոհումը արդեն օրախնդիր էր և իրեն այդ պահին ձեռնտու չէր Ղարաբաղի միացումը Հայաստանին,չպետք է ասենք՝վայ այդ ինչ Ամերիկա է,1 տարի առաջ այսպես է ասել,հաջորդ տարին՝այնպես: Այդպես է քաղաքականությունը և դու այդպես պետք է մասնակցես քաղաքականությանը և ոչ թե վերամբարձ կամ քարացած կարծրատիպերով ,որոնք կարող են միայն քեզ վնասել:Ես քաղաքականությունը համեմատեցի շախմատային խնդրի հետ,նույն ֆիգուրներն են ,բազմաթիվ շախմատային խնդիրներ կան,երբ նույն նույն ֆիգուրներով են կազմված՝երեք զինվոր,1 թագավոր,1 թագուհի,3 ձի,բայց կա հազար ու մի ճանապարհ,խնդիրները տարբեր են,այդ նույն շախմատային տախտակի վրա:
Մենք ՝ՀՀ-ն,և Արցախը այս տարիներին վարել ենք դանդաղ,աստիճանական ,փաստացի միացման քաղաքականություն:Մեզ հիմա երեսով են տալիս ,Արցախում ելույթ են ունենում, ասում են՝դուք Հայաստանի անձնագիր ունեք ,ուրեմն Հայաստանի քաղաքացի եք,բայց այնտեղի ընտրություններին չեք մասնակցում,կամ մի երկրոդական ,երրորդական բան,այսինչն է ասել:Դա մեծ քաղաքկաանության հետ կապ չունի ,մենք ճիշտ ենք վարվել,որ արցախցիներին տվել ենք մեր անձնագրերը,որ իրենք դուրս գան այդ շրջափակումից ,մարդու իրավունքների ոտնահարման պայմանները մասնակիորեն հաղթահարելու համար:Ով չգիտի,որ մենք դե ֆակտո միացած ենք,փաստական միացումը կա,էլ ինչ միացումից են խոսում. դու գնա Ռուսաստանին և Ամերիկային համոզի ,որ մենք ուզում ենք նաև դե յուրե միանալ և ասա,որ ես գնացել են և բերել այդ հաղթանակը: Բայց դու այստեղ մեծ-մեծ խոսում ես,խնդիրը այնտեղ բարդ քաղաքական,գլոբալ դաշտում է և այս տարածաշրջանում և Ռուսատանը և ԱՄՆ-ը,և Եվրոպան,և Թուրքիան ,Իրանը ունեն կենսական շահեր,կարող ենք տանել այնպիսի քաղաքականությունը,որ աստիճանբար միցումը դառնա իրողություն:
-Կարծում եք այդ ամենը չեն գիտակցու՞մ,գիտակցելով հանդերձ ին՞չ շահ են հետապնդում:
-Չգիտեմ գիտակցում են,թե չէ,ես դա կարող եմ վերագրել անգրագիտությանը,կարող է չեն պատկերացնում խնդիրը ,կարող է գնում են բորբոքելու և պետք է ,որ իշխանությունը այնտեղ տապալեն ,այ քեզ բան,այդ ժողովուրդը ազատ է,բարձր չափանիշներով Արցախում տեղի են ունենում ընտրություններ,Եվրոպայից էլ բարձր:
Շարունակությունն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի