Սասնա Ծռերի ասածն ուղղակի անգրագիտություն է.Ալեքսանդր Մանասյան

Հարցազրույց Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար , քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ:/Մաս 2-րդ/

-Հիմանվորումն այն է,որ երկար ժամանակ Հայաստանի և Արցախի իշխանությունները համագործակցել են ,այստեղ փոփոխություն է եղել,այնտեղ էլ պետք է լինի:

-Ինքը ՝Փաշինյանը ,գնաց և ասաց,որ դա լինելու բան չէ,և նպատակահրամար չէ…

-Ուրիշ բաներ էլ ասաց..

-Գիտեմ,խնդիրն այն է, եթե Սասնա Ծռերը գնում են և երբ նրանց ելույթները լսում ենք,նյութին չտիրապետելու երանգներ կան,դա նշանակում է,որ առնվազն դրա աղբյուրը պրոֆեսիոնլալ չէ: Չգիտեմ գիտակցում են,թե չէ,ես դա կարող եմ վերագրել անգրագիտությանը:Ես մի բան ասեմ.արցախցին այդքան միամիտ չէ,ինչպես նրանք կարծում են,արցախցին համբերել,կշռադատել ,հաղթել գիտի,բայց հաղթանակի պահը ընտրել գիտի:1918-ին,եթե մենք Մսմանայի տակ ջարդել են թուրքկան կանոնավար զորագունդ և այդ ճակատամարտը որոշել է Արցախի ճակատագիրը:

-Ճի՞շտ էր որոշումը,որ առաջին անգամ թույլ չտվեցին,բայց այս անգամ թույլ տվեցին մտնել Արցախ:

-Այո,ժողովուրդը թող համոզվի ովքեր են իրենք:

-Իսկ այդ պահանջը,որ անմիջապես Արցախի իշխանության փոփոխություն պետք էլինի:

-Մեր իրադրության մեջ բոլոր ներքին պառակտումները վտանգավոր են,բոլոր նման կոչերը ևսվտանգավոր են ,ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝դա սխալ դիրքորոշում է և իրենք պետք է գիտակցեն դա:

-Լարվածության երկու փուլ կար՝առաջինը հեղափոխությունից հետո,նախընտրական փուլում էր,երբ այստեղից հայտարարություն եղավ,Արցախի բարձրաստիճան զինվորականնեը արձագանքեցին,այնուհետև նրանց տեղը նստացրեցին, երկրորդը՝երբ երկրորդ նախագահը դատարանում էր Արցախի նախկին և ներկա նախագահները միջնորդություն ներկայացրեցին,հետո եկան դատարան :Տպավորիչ տեսարան էր,ձեր տպավորությունն ինչիսին է,դրանից հետո մենք տեսանք ,որ խումբ ձևավորվեց,վարկանկումներ եղան ,անցավ որոշ ժամանակ հանրահավաքներից մեկի ժամանակ Արցախի ներկայիս նախագահի ն հացեսին այնպիսի մտքեր հնչեցին,որ զարհուրելի էր:Հակաարցախյան ալիք գնաց,համաձա՞յն եք,որ դրանով է պայմանավորված:

-Հակարցախյան մի ասեք,որովհետև դա բառ է,որը մտնում է գիտակցության մեջ,չի կարելի,քաղաքականության մեջ բառի կշիռը բարձր է, բայց հիշեցնեմ,որ մայիսի 1-ին մեկ տարի առաջ ես ելույթ եմ ունեցել և ասել եմ,որ Փաշինյանի գլավորությամբ մեր ցուցարանների պահանջը հանրապետական կուսակցության պատգամավորների հեռացումն է, այն ժամանակ ասել եմ՝գիտեք,իմացեք,որ ձեր ընդդիմախոսը ոչ թե պատգամավորեն են են,այլ տնտեսական մարդն է,մի ամբողջ դասակարգ,հիմա նոր իշխանությունները երկու ուղի ունեն՝տանել գործը սեփականության վերաբաշխման՝նրանցից խլել,և ինչը դեռ վերցրած չեն,դրանք վերցնեն:Աշխարհում երկու մոդել կա՝արևմտյանն է,որտեղ քաղաքական մարդն է իշխանության,բայց տնտեսական մարդը դանդաղորեն եկել է իշխանության:Այսօրվա Թրամփը ոչ թե քաղաքական ,այլ տնտեսական մարդ է,որը քաղաքական իշխանությունը վերցրել է իր ձեռքը,արևմուտքը այդ ուղղությամբ է գնացել,սոցիալ-դեմոկրատիան արդեն չի խոսում կապիտալիզմի տապալման,դասակարգային պայքարի մասին, հաշտվել են նրա հետ,որ տնտեսական մարդը գրավում է իշխանությունը:Մյուս մոդելը,որ խորհրդայինն է,այն հիմա պահպանվում է Չինաստանում՝քաղաքական մարդն է,մարդու մոտ է ամբողջ իշխանությունը,երկուսն էլ իրենց չեն արդարացրել:Չինաստանում ամեն տարի 1000-ից ավել մարդ են գնդակահարում կոռուպցիայի համար,հիմա ո՞ր ուղղությամբ ենք գնալու :Ես ասել եմ՝ այն,որ այս պրոսեցները շատերին դուր չեն գալիս,օրինակ ոնց կարող է Ռուսատանին դուր գալ ,որ փողոցի մարդիկ գրոհում են իշխանության վրա,դա կարող է նախադեպ ստեղծել և դրա համար մի քանի օր հետո ռուսները կանգնեցին և ասացին՝ուզում ենք ոնց Հայաստանում:Ես այն ժամանակ այդ վտանգի մասին ասել եմ՝մի արեք,գոնե գիտակցեք դրա վտանգները:

-Այդ ֆոնին էր,որ տեղի ունեցա՞ն նման հայատարարություններ,կոչեր:

-Դա պառակտման ընթացք է,և մենք չպետք է դա թույլ տանք, ցանկացած արցախցի երազում է միացման մասին,բայց միացման թեման հայտնվել է գլոբալ քաղաքական դաշտում և չպետք է հեգնանքով խոսել այն մասին ,թե մենք խորամանկում ենք:

-Երբ երևեք նախագահները հայտնվեցին դատարանում,արդյոք այդ փաստն էր էականը ,որ սկսվեց շահարվել հայաստանցի-արցախցի թեման,թե …

-Դա միանշանակ պատասխան ստանալ չի կարող,այսօրվա 20-21 դարի քաղաքական և տեղեկատվական տեխնոլոգիաները այնքան են հզոր,որ դու կարող ես մտածել,որ ինքնաբուխ ես անում,քո անունից ես խոսում,բայց դու անու ես այն,ինչ այն մեկն է ուզում,սա նվազագույնն է:

-Իսկ երբ կոնկրետ գործողություններ են իրականացվում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նկատմամբ,այդ դեպքում չեք կարող չէ ասել,որ իշխանությունների գործողություններից դուրս է,ոստիականության աշխատակիցները կոնկերտ քայլեր են անում:

-Ես ձեռնպահ կմնամ ասել,որ դա հենց վերևների ցուցումն է…ցանկացած իշխանության դեպքում ներքևները սկսում են դուր գալ վերևներին,նրա տրամադրություններին, պատահաբար ասված արտահայտությունը կարող է նրանց մոտ դառնալ սկզբունք:Ես չեմ ուզում,որ ոստիկանությունը նահանջի ճանապարհ չունենա այդ հարցում,հզոր մարդը պետք է ընդունի իր սխալը:Այս ամբողջ խնդիրը կարելի է լուծել շատ հասարակ ձևով .բոլորին բերում ես հարկային սպիտակ դաշտ :

-Այդ դեպքում դու կարող ես իբրև իշխանություն կենսունակ չլինել:

-Կլինենք:Հենց այդ դեպքում էլ ժողովուրդը քեզ կպաշտպանի:

-Կար մեկ տարի ժամանակ,այլ ճանապարհ է ընտրված,հնարավոր է ,որ նորից անդրադառան և սկսեն այդեղից:

-Բոլոր կամուրջները վառված չեն:

-Իրենց ծրագրից դուրս ինչ-որ մի քայլ,չեն խնայում անգամ Արցախը:

-Ցավալի բան է,բայց ուզում եմ իմ խոսքերով ասել,որ ճանապարհ ունի,կարելի է շտկել,կա խելոք քաղաքակնություն և կա իմաստուն քաղաքականություն:

-Դա քչերին և ընտրյալներին է տրված:Մի ուրիշ վտանգավոր բան կա.ժամանակին պայքար էր գնում Բակո Սահակյանի և Վիտալի Բալասանյանի միջև ,ընտրությունները կայացան և բոլորը ընդունեցին,որ այնտեղ կայացել են արդար ընտրություններ:

-Եվրոպան զարմացել էր այդ ընտրությունների վրա:

-Անցել է ինչ-որ ժամանակ,Բակո Սահակյանն ասել է ՝ես ,դուք,մենք ունենք ընդհանուր թշնամի,ճիշտ չէ,որ մենք հակասության մեջ լինենք,և այդպես որոշեցին համատեղ ուժերով աշխատել:Մի ուրիշ տգեղ բան է նկատվում:Հաջորդ տարի ընրություններ են,ակնհայտ հայաստանյան ձեռագիր կա այնտեղ,որոշ խժդժություններ կան,երկու փառահեղ անցյալ ունեցող մարդիկ են՝Վիտալի Բալասանյան՝անգնահատելի է դերակատարումը Արցախի ազատագման հարցում,Սամվել Բաբայան՝նույն բանը կարելի է ասել նրա մասին:Այնպիսի իրավիճակ է,որ տեսնում ենք,թե ինչ է տեղի ունենում երկու հերոսների թիմերի միջև,ինչպիսի հայտարություններ են հնչում:Որտե՞ղ և ինչպե՞ս պետք է ասել՝կանգ առեք:

-Արցախյան իմաստնությունը կհաղթի,բայց ամեն ինչ կախված է նաև այնպիսի մարդկանցից,որոնց խոսքը կշիռ ունի և որոնք չեն տանում դեպի բորոբուքումը ,այլ տանում են հաշտեցման,դա մեծ արվեստ է:Քաղաքականությունը մի բան է,ռազմի դաշտը՝այլ,քաղաքականությունը բարդ է ավելի,քան նոոյնիսկ ռազմի դաշտում հաղթանակ տանելը,վստահ եմ,որ արցախցու բնազդը քաղաքականության մեջ նույնքան ուժեղ է ,որքան ռազմի դաշտում:

-Որոշվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել, երկրոդ նախագահը դրսում է,բայց թեման շարունակում է մնալ օրակարգում:Ի՞նչ թեմա է սա:

-Ուղերձներ են պետք,մեսիջներ,երկու կողմերի միջև բանակացությունների,երկխոսության համար:Երկրի նախագահի իրավասությունների,նրա հեղինակության պաշարի …

-Նախագահը բազմաթիվ անգամ հնարավորություն ունեցավ դրսևորելու,,սակայն մենք տեսնում ենք պասիվություն,անգամ հայատարություններով հանդես չեկավ:

-Ինչ վերաբերում է Արցախի խնդրին,դուք գիտեք,որ նախորդ նախագահների ժամանակ ես չեմ կրկնել այն ինչ իրենք ասում են,երբեմն ասել են,որ այդ բանը պետք է ասվի,մշտական բանավեճի մեջ եմ եղել:Այս օրերին մեր նախագահից սպասում ենք ավելին,քան ինքն անում է,երկրորդը՝մենք ազգովի պետք է դրան նպստենք,չպետք է զգացմունքներին տուրք տանք:Արցախյան խնդրի կապակցությամբ և պարոն Փաշինյանին եմ գրել, հանձնել եմ նամակը մեկ ամիս առաջ և գրել եմ նաև նախագահին:Ես պատասխանի եմ սպասում,եթե չպատասխանեն,նշանակում է՝նախորդ տարիների այն բանն է կատարվում,որ այդպես էլ գնում է ավազում կորչում:Անցած տարիներին այսպիսի բան չի կատարվել,օրինակ ադրբեջանահայության ցեղասպանության թեման համարյա չի արծարծվել,ասում եմ՝դուք կարող եք դա նախաձեռնել, դա ռեալ թեմա է: Ամեն ինչում նախորդ նախագահներին մեղադրելը ՝երկորդին,երրորդին,որովհետև առաջինը ասում ՝տվեք հողերը,մեղադրելը սխալ է:Որ հարցնում են՝ով է մեղավոր ,ասում եմ ՝առաջինը ես,որովհետև ,եթե ես քաղաքագետ եմ , ես պետք է ասեմ,միայն թե մյուս կողմն էլ պետք է լսի,իհարկե նրանք տիրապետում են հսկայական ինֆորմացիայի,երբ գնում են անմիջական բանակցությունների ,որին մենք չենք տիրապետում:

-Պարզունակ լոզունքները շատ հեշտ է տալ և աշխատել դրա վրա,ասել՝հանցագործը սա է,մարդասպանը ՝սա:

-Դա լավ տեղ չի տանում,մենք ոչ թե պետք է գործի դնենք պառակտման տեխնոլոգիաներ,այլ պետք էգործի դնենք համերաշխության,համախմբվածության բանաձևեր և գործողություններ:

-Հակառակ դեպքում…

-Հակառակ դեպքում մենք լավ տեղ չենք գնա:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2376 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am