Իսկ դուք ասում եք՝Ռուսաստանը քավոր չէ Հայաստանի կոռուպցիոն համակարգին.Անուշ Սեդրակյան

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Հայտարարում է,որ համալսարանաում կերել են,ողջ գիշեր ցնցումների մեջ էի, այս ինչ են թալանել,ու պարզվում է,որ դու կաշառք վերցնող սովորական պաշտոնյա ես:

Անուշ Սեդրակյան.Ես հույս ունեմ,որ քննությունը ամեն ինչ կբերի իր տրամաբանական ավարտին:

-Ձեր ակնարկն էի ուզում հասկանալ:

Անուշ Սեդրակյան. Այստեղ քննությունը գնում է մինչև վերջ,իսկ մյուս տեղերում բոլոր փաստերը այսպես օդում են մնում:Ես չեմ ասում աչք փակել Դավիթ Սանասարյանի գործի վրա,այլ աչք չփակել նաև այլ ,մյուս դեպքերի վրա:

Կարեն Քոչարյան.Ես Դավիթին վաղուց եմ ճանաչում,շատ լավ կարծիք ունեմ,բայց կան հարցեր,որոնք դուրս են անձերից:Այստեղ օրինակ, իմ կարծիքով այդ օրենքն էլ պետք է փոխվի,որ եթե պաշտոնյա է,պետք է ունենա բիզնես:Ավելին,հիմա օրենք պետք է ընդունենք ,որ պաշտոնյան պարտադիր իր բիզնեսները պետք է գրի,բայց այդ բիզնեսները իրավունք չունենան մասնակցել տենդերների:Ստացվում ,որ պաշտոնյանները ֆորմալ առումով գրում են իրենց հարազատների վրա և ավելի բաց են լինում հասարակության համար և որ հասարակությունը իմանա,որ այս պաշտոնյան մինչև պաշտոնի գալն էլ է ունեցել բիզնես,հիմա էլ ունի: Պարզապես հիմա չի կարող լոբբինգ անել իր բիզնեսին:Պետության փողերը չեն կարող գնալ իր բիզնեսին:Դա նաև տարածվի պատգամավորների վրա :Սա ավելի ազնիվ է հասարակության հետ,քան ֆորմալ առումով գրեն ուրիշի վրա,հետո զոքանչի միջոցով այդ նույն գումարները գնան իրենց:

Անուշ Սեդրակյան.Սա փոքր հասարակություն է,ամեն ինչից տեղյակ,այն ինչ-որ բոլորը գիտեն ,պետք է հանձնվի նորմալ օրինականացված,հանրայնացված համակարգին:Բոլորը գիտեն ՝ում բիզնեսն է,ինչ է:

-Սեփականության վերաբաշխման նոր համակարգ են ուզում մտցնել,անցումային արդարադատությւն ու նման բաներ,սա նշանակում է,որ ոչ թե այդ բացը պետք է աշխատի,այլ հակառակը՝բոլորը պետք է փախնեն:

Անուշ Սեդրակյան.Դա նորմալ է,ողջ արևմտյան,ինձ համար ստանդարտ հանդիսացող քաղաքակրթական համակարգում մարդը իր սեփականության համար պետք է հաշվետու լինի:Երկու տարբերակ կա՝արդեն առաջինը չի աշխատում,խոսքը համաներման մասին էր,երբ սեփականության ընդհանուր համաներում պետք է լինի,ինչ եղել է,անցնում ենք հարկային դաշտ:

Կարեն Քոչարյան.Ես դրա կողմանակիցն եմ,և բազմիցս դրա մասին ասել եմ, հասկանալի է,որ բոլորին չես կարող բռնել,այլ խնդիր է,որ խաղի կանոններ պետք է սահմանել,գիծը քաշում ենք,սրանից հետո ով արեց,գնում է շատ հեռու:Սա չարվեց:

Անուշ Սեդրակյան.Ստացվեց,որ ում ուզում են բռնում են,ում չեն ուզում,չեն բռնում:

Կարեն Քոչարյան.Եթե վերադառնանք՝ում ուզելուն,կամ չուզելուն,Դավիթ Սանասրայանը մեծ պրոբլեմ ուներ,այն առումով,որ երբ ինքը նշանակվեց պաշտոնին,ինքը հայտարարեց ինձ համար անհասկանալի արտահայտություն՝ես 36 տարեկան եմ,մինչև հիմա ոչ մի կոպեկ չունեմ:Դրանից հետո ,երբ մի քանի ամսվա մեջ կոպեկները առաջացան,միանգամից հարց ծագեց՝դու էիր մի քանի ամիս առաջ ասել,որ 36 տարեկանում ոչ մի կոպեկ չունես ,հիմա ո՞նց այս մի քանի ամսում ունեցար:Ինքն էր իր համար ստեղծել այդ ամենը:

Անուշ Սեդրակյան.Ես թողնում եմ արդարադատության ընթացքին ,թող բոլորը ապացուցվի,մինչև այս պահը դատաքննությունը գնում է,մենք ոչինչ չենք տեսնում,նույնիսկ արտահոսք չի լինում ,սպասենք վերջին:Ունենալ –չունենալու մասին ասեմ,որ միշտ կա տրամաբանական համամասնություն,այս փոքր պետության մեջ այսպիսի միջին աշխատավարձով,բնակչության այսպիսի վիճակով չի կարող լինել գերտաղանդավոր բիզնեսմեն,ով սարքում է միլիոնանոց առանձնատներ ազնիվ աշխատանքով,ով ունենում է Ֆրանսիայում շալեներ,ես առաջարկում եմ համակարգային փոփոխություն անել …

-Գնում ենք և ասում ենք՝այս տունը տու՞ր :

Անուշ Սեդրակյան.Ոչ,ասում ենք այս տան հարկերը չես մուծել,շատ մարդ բիզնեսների համար հարկային վճարներ չի արել…

-Դա ուրիշ բան է ,բայց այլ բան է,որ ասում են այս հյուրանոցը օրինակ,այլևս քոնը չէի:

Անուշ Սեդրակյան.Ինչքան գիտեմ,այդ հյուրանոցը մարդիկ իրենց կամքով են նվիրում:

-Այդպես կարելի է հայտարարել ամեն ինչի մասին՝հյուրանոցի,30 միլիոն նվիրատվության…

Անուշ Սեդրակյան.Ինձ ամենաշատը հետաքրքրում է հարկային դաշտը,բոլոր չմուծված հարկերը պետք էվերադարձվեն պետությանը,և նորմալ մեխանիզմներ մշակվեն:

Կարեն Քոչարյան.Ձեզ թվում է,որ այդ ամենը արվե՞լ է առանց թղթաբանության,տակից լրիվ թղթերը կան,թե չէ այս 1 տարվա մեջ կհանվեին,այդ առումով ամեն ինչ արվել է օրինական դաշտի մեջ:

Անուշ Սեդրակյան.Դա միջին տնտեսվարողի համար,որը վախեցել է հետագա պատասխանատվություններից:

Անուշ Սեդրակյան.Հարկային, մաքսային համակարգերը պետք է աշխատեն ժամացույցի նման:

-Իսկ այն փաստի մասին,որ հայտարարում են հետախուզում մի շարք պաշտոնյաների նկատմամբ,ովքեր չարաշահումներ են թույլ տվել, և պարզվում է,որ նրանք վաղուց արդեն Հայաստանում չեն,մեկը Ռուսաստանում է,մեկ ուրիշը ՝Պրահայում…

Անուշ Սեդրակյան.Իսկ դուք ասում եք,որ Ռուսաստանը քավոր չէ Հայաստանի կոռուպցիոն համակարգին:

Կարեն Քոչարյան.Չեխիան էլ է քավո՞ր:

Անուշ Սեդրակյան.Այո,որովհետև և Չեխիան,և Հունգարիան իրենց պրոսոցիալիստական կոմնորոշմամբ ամեն ինչի ընդունակ են:

Կարեն Քոչարյան.Միհրանին կարտահանձնեն,անգամ այսօր արտահոսք եղավ լրատվական դաշտում այդ մասին,սա նաև այն է ,ինչ մասին մենք խոսում ենք,որ Հայաստանը փոխանակ առավելագույս փորձի համագործակցել և մոտեցնել իրեն բոլորին,առայժմ գնացել է հեռացման:

Անուշ Սեդրակյան.Օվշորոյին փողերի հարցում ո՞նց համագործակցի:Չեխիայում նման սկանդալենր չկան,իսկ այստեղ պայթեցին ու հետո հանդարտվեցին:

Կարեն Քոչարյան.Վիքիլիկսից գիտենք,որ օվշորային սկանդալները ոչ միայն Ռուսաստանում են,Հայաստանում,այլ նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում,ամբողջ աշխարհում են,խնդիրը դա չէ:

Անուշ Սեդրակյան.Մի տեղ արտահանձնում կա ,մի տեղ չկա:

Կարեն Քոչարյան. Մենք չգիտենք,օրինակ Արամ Հարությունյանը օրինակ որտեղ է:

-Անուշ Սեդրակյանի սիրելի Ֆրանսիայում է:

Անուշ Սեդրակյան.Իմ սիրերի Ֆրանսիայում հաստատ Արամ Հարությունյանը չկա:

Կարեն Քոչարյան.Պրոբլեմը մենք ենք,որովհետև ,երբ օրինակ նախկին իշխանությունների օրոք քաղաքը կեղտոտ էր,ու հիմա էլ կեղտոտ է,կարող է նախկին իշխանություններն էլ մեղավոր էին չաշխատելու կամ թերի աշխատելու մեջ,ներկաններն էլ ,բայց այդ աղբը թափողը մենք ենք ժողովուրդ:

-Բայց մեկը պետք է հավաքի՞ չէ:

Կարեն Քոչարյան.Հասկանալի է,որ պետք է հավաքի,բացի հավաքելը կա նաև մշակույթ,ես աղբի օրինակն եմ բերում…

Անուշ Սեդրակյան.Խոսենք այն աղբի մասին,որը կուտակվում է աղբամաններում,մարդը,որպես իրավագիտակից քաղաքացի աղբը չի տանելու հասցնի Սովետաշեն ,այլ տանլեու է իր մոտակա աղբամանը:

Կարեն Քոչարյան.Խոսքը Նիկոլ Փաշինյանի սիրած թեմայի ՝բիչոկների մասին է,տեսեք ինչ է կատարվում:

-Աղմկարահրույց դատավարություն է ընթանում, այս թեմայի առնչությամբ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալույանը հայտարարեց,որ բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից ,ով ի դեպ վարչապետի խորհրդականն է,ոչ մի ուրիշ ցուցմունք չի ուղարկվել դատարան, կամ քննիչը և դատախազը գործի նյութերից թաքցրել են ոստիկանությանն ուղված ԱԱԾ այն նամակը,որը գործի համար կարևոր նշանակություն ունի, որն ի դեպ ինքնին առեևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում: Մեղադրանքներ հնչեցին,որ իշխանությունը փոխանակ ամեն ինչ անի,որ այնտեղ նորմալ դատավարություն ընթանա,հակառակը ավելի է սրում իրավիճակը: Արցախի երկու նախագահների քայլը,դրա հետևանքները:

Կարեն Քոչարյան.Ինչի մասին խոսեցիք, իրավական առումով ինձ համար չինական այբուբեն է,դրա համար իրավական առումով ես ոչինչ չեմ խոսելու:Նախագահնների նամակի մասին ասեմ.այստեղ փորձեմ մի բան ասել,որը կարող է հետաքրքրել:Նախ կա տեսակետ,որ մենք փոքր երկիր ենք,բոլորը իրար ճանաչում ենք,մարդիկ իրար հետ ճանապարհ են անցել,կան մարդկային հարաբերություններ,որը դեռ Հայաստանում վերացված չէ,այս հարթության մեջ նորմալ է,երբ մարդիկ գրում են այդ նամակը:

-Խոսքը խափանման միջոցը փոխելու մասին է:

Կարեն Քոչարյան.Պարզ է ,ուրիշ բան չէին էլ կարող անել:Երկրորդ հարցի մասին ասեմ՝ ես համոզված եմ ,որ այդ նամակը գրվել է Նիկոլ Փաշինյանի իմացությամբ, Նիկոլ Փաշինյանի համար սյուրպիզ չի եղել այդ նամակը:Ավելին դա ինչ-որ առումով կարող է նաև առիթ է,որ գործի հանգուցալուծումը լինի ներսից,ոչ թե ստացվի,որ դրսից է եղել միջամտությունը:

Անուշ Սեդրակյան.Մարդկային գործոնը մի քիչ լոկալիզացնեմ.Արցախը մի մեծ ընտանիք ,որտեղ բոլորը բոլորը բարեկամ են,ընկեր են,անել այդ քայլը,լրիվ տրամաբանական է,և հասկանալի և ըմբռելի:Այդ քայլը Արցախի նախագահները չպետք է տեղափոխեն քաղաքական դաշտ :

-Չքաղաքականացրեցին,դիմեցին գլխավոր դատախազին:

Անուշ Սեդրակյան.Արցախի նախագահների ուսերի ետևում Արցախն է…

-Ընդ որում ընտրված,ինքը նշանակում է,որ ետևում Արցախի ժողովուրդն է:

Կարեն Քոչարյան.Արցախում,ի տարբերություն Հայաստանի,նախագահըընտրված է:

Անուշ Սեդրակյան.Երբ դրված է նժարի վրա լավ հարաբերությունները Արցախ և Հայաստանի և ոմանց մարդկային նկատառումները,պետք էպետական նժարը հաղթի:Ես տեսնում եմ,թե ոնց է մոլեգնում սոցցանցերի այն հատվածը,որը ըստ իս հրահանգված է մոլգնելու, դա ինձ այլ բան է հուշում:

Կարեն Քոչարյան.Սոցցանցերի մասին խոսելով ,կարծում եմ,որ մենք բոլորս ենք համակարծիք,և կոչ եմ անում բոլորին,այն ատելության մթնոլորտը ,որ հիմա ստղեծվել է Հայաստանում ,դա ոչ մեկիս ,ոչ Հայաստան պետությանը,որի մեջ նաև Արցախն է,ոչ հայ ազգին և ոչ էլ մեր երեխաներին լավ բանի չի տանում:Եվ կան ոչ ադեկվատ և ադեկվատ մարդիկ:

-Օրինակ դատարանների մոտ մշտապես ներկա են լինում դատվող կողմի հարազատները,պատշտանները,ինչո՞ւ էին Ռոբերտ Քոչրայանի դատին ներկա նաև մյուս կողմի ներկայացուցիչները,նաև երեխաներ:

Անուշ Սեդրակյան.Բարեբախտաբար իրավագիտակից մարդիկ ինձ պաշտպանեցին,երբ ես այդ առիթով իմ կարծիքը հայտնեցի,նորմալ է,որ պաշտպանվող կողմը պաշտպանվում է,բոլոր դեպքերում միշտ իշխանությունը իրեն ուժեղ է զգացել նրանով,որ ունեցել է անտեղյակ մարդկանց կոնսենսուս,այն մարդկանց,որոնք առանց որևէ սկզբունքի,զուտ անձնական շահով կամ նախասիրությամբ պաշտպանել են այս կամ այն թևը և հիմք են դարձել այդ թևի կործանմանը,որովհետև ուղղորդված անմիտը ավելի վտագավոր է:

Կարեն Քոչարյան.Ես կոչ եմ անում բոլոր կողմերին,սթափվել,որովհետև դա լավ բանի չի բերելու,ես շատ լավ օրինակ ունեմ՝վերջին շրջանում,երբ տեսա,թե ինչպես են շփվում օրինակ Արարատ Միրզոյանը և Արմեն Աշոտյանը,ինչպես է նույն Արարատ Միրզոյանը շփվում Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ…

-Շփվում են ,բայց հետո անհասկանալի հայտարություններ են անում:

Կարեն Քոչարյան.Հայտարարությունների առումով բոլորին կոչ եմ անում մի քիչ ավելի զսպված լինել և զսպել սոցցանցային ամբոխին:

-Արցախի թեման այն թեման է եղել,որ զգոնության չափաբաժինը չենք կորցրել:

Անուշ Սեդրակյան.Սոցցանցային մի վտանգավոր միտումի մասին եմ ուզում զգուշացնել, հատուկ միտում կա՝ բաժանել Արցախը և Հայաստանը և մեղքը գցել Արցախի իշխանություների վրա:Արցախի իշխանությունները կարող են հազար բան ասել,որ հաճելի չէ ,կարող է ինձ էլ հաճելի չլինել,բայց Արցախ-Հայաստան մրասնության,ժողովրդի գիտակցության,Արցախի գոյամարտի կարևորության վրա պետք է նշանակություն ունենա:Դա սկսվեց,երբ ասացին հեղափոխությունը և Արցախի գոյամարտը հավասար են,դա նույն է,ինչ ասես՝ես իմ երեխային 5 տարեկանում ավելի շատ էի սիրում,քան 10 տարեկանում:Դրանք բոլորը պետության նվաճումներ են և պետության երեխաները:

Կարեն Քոչարյան.Կամ մեծ երեխային ավելի շատ եմ սիրում,քան փոքրին:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2476 անգամ
Լրահոս
Փաստորեն, երեկ իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա Նազարյան Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ մյուս մասնակիցներ միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին. Մեդվեդև Միանձնյա որոշումներով հանձնել է սահմանները․ արագաչափերի առումով հանրաքվեի մասին է խոսում․ Բագրատ սրբազան Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ Գալստյան Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումներ են եղել, Բրիտանիայում ճանապարհներ են փակվել Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները Ադրբեջանի խորհրդարանը քննադատել է Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատերը՝ ՖԻՖԱ-ի մասին Իշխող կուսակցությունից Լեհաստանի նախագահի թեկնածու է դարձել Վարշավայի քաղաքապետը Կարեն Անդրեասյանի խայտառակ գործունեությունը ԲԴԽ ղեկավարի պաշտոնում շատ է քննարկվել և քննադատվել Մեծ Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակում ռուսական նոր հրթիռը կարող է հասնել Եվրոպա Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Մի շարք երկրների բանկեր դադարեցրել են «Գազպրոմբանկի» UnionPay քարտերի սպասարկումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ Մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են իշխանության կողմից ընտրված կազմակերպությանը տրամադրել տվյալներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am