Վերջին դեպքերից հետո գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցի վարչապետի նկատմամբ.մասնագետների կարծիքը

Հարցազրույց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ:/Մաս 1-ին/

-Բավականին արտառոց իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո,երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայատարարեց,որ հաջորդ օրը առավոտյան ժամը 8:30 –ին պետք է արգելափակվեն հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը այնպես որ ոչ ոք ներս չմտնի: Ինչպես տեսանք՝քաղաքացիները արձագանքեցին վարչապետի կոչին,փակեցին բոլոր դատարանների մուտքերը մինչև,որ Նիկոլ Փաշինայնը ժամը 12:00-ի խորհրդակցությունից հետո կրկին հանդես եկավ հայտարարությամբ և հորդորեց ժամը 13:30-ին բացել դատարաները և շարունակեն աշխատել: Կարծիք կա,որ սա սահմանադրական կարգի տապալման կոչ էր .առկա՞ էին նման էլեմենտներ:

Արա Զոհրաբյան.Նախ նման գնահատական տալու համար այս պահի ելակետային տվյալները կարող են բավարար չլինել,բայց որ սահմանադրության 4-րդ հոդվածի առերևույթ խախտման դրսևորումներ կային ,դա փաստ է :Սահմանադրության 4-րդ հոդվածը երաշխավորում է պետական իշխանության՝ օրենսդիր,գործադիր և դատական իշխանությունների կողմից բաժանման և հավավասարկաշռման սկզբունքների հիման վրա իրականացնելու սկզբունքը և տվյալ դեպքում չմոռանանք ,որ գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից էր նման կոչ ներկայացվել հասարակությանը:Այնինչ գործադիր իշխանությունը իրավասու չէ միջամտել դատական իշխանության գործունեությանը:

Արթուր Ղազինյան. Որ եղել է իշխանության տարանջատման սկզբունքի բացահայտ և կոպտագույն խախտում,այո, եղել է,եղել է միջամտության իշխանության մի թևի ղեկավարի կողմից իշխանության մյուս թևի բնականոն գործունեությունը խոչնդոտելու, կաթվածահար անելու և իր կամքը պարտադրելու առումով ,այո ,եղել է:Բազմաթիվ են եղել խախտումները ,երբ փաստացի մենք կանգնել ենք Սահմանադրության 1-ին հոդվածի 2 կարևոր մասերի՝իրավական պետության և ժողովրդավարական պետության խնդրի առջև: Իրավական,որովհետև պետական մարմինները ,և պաշտոնատար անձինք գործում են սահմանդրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ,իսկ մարդը կարող է նաել այն ,ինչը ամրագրված չէ օրենքով,մինչդեռ և պետական պաշտոնատար անձը և մարդիկ թույլ տվեցին օրենքով և սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների և սահմանազանցում ,և կատարեցին արարք,որը արգելված է գործող օրենսդրությամբ:

-Վատ վիճակում հայտնվեցին և ոստիկանությունը,և դատախազությունը ,տեսակետ կա ,որ գլխավոր դատախազը պետք է անմիջապես քրեական գործ հարուցեր,կա՞ նման բան:

Արա Զոհրաբյան.Նախ սկսենք նրանից,որ հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը ուղղակիորեն արգելում է հավաքներ անցկացնել դատարաններից այն հեռավորության վրա,որը կարող է խաթարել վերջինիս բնականոն գործունեությունը:Այսինքն՝քաղաքացիներն իրավասու չեն հավաք անցկացնել,խոսքը խաղաղ ,առանց զենքի հավաքի մասին է,դատարանի հենց անմիջական հարևանությամբ,և իրավասու չեն խաթարել դատարանի բնականոն գործունեությունը:Այսինքն՝քաղաքացիները,ովքեր որ կազմալուծել են դատարանների աշխատանքը , իրականում խախտել են այս օրենքի պահանջը :Այս առումով խնդիրն այն է,որ այսօր մեր դատական համակարգը առողջացման կարիք ունի,անվիճելի է,այն ,որ կան շատ հարցրեր,որոնք պետք է լուծվեն,դա էլ է անվիճելի,մենք՝փաստաբաններս էլ երազում ենք ունենալ առողջ,արդար դատական համակարգ,որովհետև որքան դատական համակարգը ուժեղ է ,կայուն,փաստաբաններն են կարող են ազատ գործել:Սակայն այն մեթոդը,որն այսօր ընտրվել է,դա է խնդրահարույց.չի կարելի օրենքին հակասող գործողություններով հասնել լավ արդյունքի: Հիմքը պետք է ճիշտ դրվի,մեր մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է,եթե դա կատարվել պաշտոնատար անձի կողմից,դա քրեորեն պատժելի արարք է:

-Այնտեղ կային ԱԺ պատգամավորեներ:

Արա Զոհրաբյան.Պետք է համալիր ուսումանսիրել յուրաքանչյուրի արարքը,նոր քրեաիրավական գնահատականի մասին խոսել:

-Պարզ չէ,գնացել են և փակել են մուտքերը:

Արթուր Ղազինյան.Հիմքեր կան նյութեր կազմելու համար ,ակնհայտ են,որոշումը քրեական գործ կհարուցվի,թե ոչ,դատախազությունը կորոշի:

-Քրեական գործ վարչապետի նկատմամբ,նրա ,ով հրահանգե՞լ է:

Արթուր Ղազինյան. Անկախ նրանից ,թե ով է այդ անձը,եթե կա իրավունքի գերակայություն և օրենքի առջև բոլորի հավասարություն,իսկ ՀՀ –ն իրավական պետություն է,ուրեմն բոլորը հավասար են օրենքի առաջ,ցանկացած մարդ,անկախ իր զբաղեցրած դիրքից , կարգավիճակից և պաշտոնից ենթակա է պատասխանատվության իր կողմից թույլ տրված խախտումների համար :Դա չէր արդյո՞ք այսպես կոչված հեղափոխության լոզունգը ,որով տեղի ունեցավ այս ամբողջ իշխանափոխություն,դրա՞նք չէին իդելաները, դրանո՞վ չէին համոզում հեղափոխության առաջնորդները ժողովրդին ,որ մենք ապրում ենք իրավական երկրում,այդ դեպքում թող Փաշինյանը պատրաստ լինի կանգնել օրենքի առջև և պատասխան տալ իր կողմից թույլ տրված օրենքների խախտումների համար:Այստեղ ուրիշ էլեմենտ կա.փորձեմ քաղաքական տեսանկյունից նայել ,դա ոնց է հիմնավորովում,սոուսը,որով ներկայացվում է այս պրոցեսը,որ ժողովրդի իշխանությունը հաստատված չէ դատական իշխանության համակարգում:Այսինքն ՝ կարելի է ենթադրել,որ ժողովուրդը Փաշինյանն է,ինքն է իրեն նույնացնում ժողովրդի հետ,այսօր ես կամ կառավարությունում դա ժողովրդի վստահությունն է ,կառավարությունը կա, խորհրդարանում ես կամ,նշանակում է ՝ժողովրդի վստահությունը խորհրդարանը ունի ,դատական իշխանությունում ես չկամ,ժողովուրդը վստահություն չունի:Ստացվում է,որ մեկ մարդու իշխանություն ենք հաստատում իշխանության բոլոր ճյուղերի վրա, ամբողջական, համալիր, օրակարգի բացակայությունը դա հենց դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգ մշակելու և հանրությանը ներկայացնելու անկարողությունը մղեց այս քայլին,որով,որ փաստացի կազմալուծման տարավ դատական համակարգը և վիրահատական միջամտության միջոցով փորձեց կարգավորել իր հարցերը:

Արա Զոհրաբյան. Դատարանները կարծես թե մեղադրական հակում ունեն մեղադրյալների հետ կապված գործերով:Եթե նայենք կալանքի միջնորդությունների բավարարման տոկոսը դա նախկինում շատ բարձր էր՝95 տոկոս և ավել:Դա անհանգստացնող է մեզ համար: Իշխանափոխությունից հետո կարծես դատական իշխանության և գործադիր իշխանության միջև ջրբաժան էր անցնում, և կարծես յուրաքանչյուրը ընկել էր իր տեղը և գործում էր իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա:այսօր փաստորեն վերջին գործողություններով փորձ է արվում դատական իշխանությանը բերել այն դաշտ,որը հաճելի է կառավարությանը,բայց խնդիրն այն է,որ դատական իշխանությունը կարող է դառնալ գործադիրի կցորդը:Վրաստանում նման խնդիր եղավ.ինձ Վրաստանի Փաստաբանների պալատի նախագահը պատմեց,որ երբ Սաակաշվիլին եկավ իշխանության,նմանատիպ եղանակով փոխեց դատավորնեին՝նոր քննություններ,նոր ատեստացիա,բերեցին նոր կադրերին:Փաստաբաններն ասում էին,որ այդ նորերը իրոք կոռուպցիոն սխեմաների մեջ չկային,բայց կայացնում էին դատական ակտեր իշխանությանը հաճո:Եթե գիտեին,թե տրամադրություն ունի իշխանությունը,այդ տրամադրությամբ էին շարժվում և դա ավելի վատ հետևանքներ ունեցավ:Մոտ 240 փաստաբանների նկատմամբ մեղադրանքներ էին առաջադրեվել և կալանավորված փաստաբաններ կային:Նույն փաստաբանները մեծ ակցիաներ իրակացրեցին Սաակաշվիլու նկատմամբ և նրա միջազգային վարկանիշտը գցելու մեջ մեծ ներդրում ունեն նաև փաստաբանները: Մենք չենք ուզում մեզ մոտ էլ նույն վիճակը լինի,որ փաստաբանների աշխատանքը լինի անպտուղ,իսկ նախկինում փաստաբանը շատ լուրջ անելիք ուներ,որպեսզի անմեղության կանխավարկածի շեմը հաղթահարեր,որովհետև դատավորը ներքուստ հակված է մեղադրողի կողմը:

-Արդոք ոստիկանները պարտավոր չէին ապահովե՞լ դատավորների մուտքը դատարաններ:

Արթուր Ղազինյան. ՀՀ ոստիկանությունը պարտավոր էր օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգի պահպանությունը և պետական ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը:Ոստիկանությունը ակնհայտ թերացել է օրենքի կոպիտ խախտումով:Սովորական մարդիկ,ում ձեռքերի վրա նրանք եկան իշխանության,փորձենք հարցնել իրենք գոհ են ե,թե ոչ: Կամ ասում են՝ժողովրդի իշխանություն,մեկը թող դուրս գա փողոց և հարցնի՝ժողովուրդ,դուք գոհ եք այս ԱԺ-ից,գոհ եք ձեր ընտրությունից,ընտրել եք Նիկոլ Փաշինայն,88 հոգի Նիկոլ Փաշինյան դեմքով նստած են,ինքնուրույն ոչինչ չեն անում:Իրականության մեջ ինչ-որ պահ կարելի է հասկանալ,որ ժողովրդի գործոնը այդքան շահարկել չի կարելի,թաքնվել ժողովրդի թիկունքում և սեփական գործերը առաջ մղել,դա նույնպես չափ ու սահման ունի:Մենք վերցնում ենք պետական կառավարման համակարգը հիմքից սկսում ենք կազմաքանդել,ասելով ,որ այն ինչ մինչև հիմա եղել է, եղել է կոռուպցիա ,թալան,ավազակություն,ամեն ինչ,միգուցե եղել է,բացահայտնի, 1 տարի է իշխանություն ես,ամեն ինչ ունես դա անելու համար,ինչն է քեզ խանգարել,որ գոնե 2 դեպք բերեիր,ցույց տայիր:Իսկ ինչ-որ գումարներ են վճարվել ՀՀ բյուջե ,կարող ենք ասե՞լ,թե որ հաշվի վրա են այդ գումարները փոխանցվել:

-Վարչապետի հայտարարությունը ինքնին արդեն ճնշո՞ւմ չէր:

Արթուր Ղազինյան. Վեթթինգ բառը և Նիկոլ Փաշինյանի օգտագործած լեքսիկոնը շատ ամհամատեղելի են իրար հետ,դա ակնհայտ արտասահմանյան տերմինաբանություն է,որը նա կիրառեց իր պաշտոնական ուղերձի ժամանակ:

-Այդ ուղերձի մեջ ճնշում զգացիք՞:

Արթուր Ղազինյան.Ճնշումը առաջին րոպեից էր,նրա հայտարարությունը,որ մենք դատական վրա այսուհետ սկսում ենք վիրահատական միջամտություն, որին հաջորդեց կոչը արգելափակել…

-1 տարի է իշխանության է,ի՞նչն է խանգարել,որ այդ բարեփախումները իրականացներ,որ այս քայլերի կարիքը չլիներ:

Արթուր Ղազինյան.Իրեեք բաց են ,ժողովրդավարական ,թավշա,թափանցիկ,ազատ ,թող իրենք գան այդ հարցին պատասխանեն: Իմ կարծիքով ոչինչ չի խանգարել,ուներ բացարձակ միապետին հավասար լիազորություններ Հայաստանում իր ցանակացած օրինականությունը հաստատելու համար:

-Եթե ոչինչ չի խանգարել, ուզում է հասնել դրան,ինչո՞ւ գնաց նման քայլերի ՝տեղի էր ունեցե՞լ դատավարություն և որոշում ,հանրության ինչ-որ մի հատված համաձայն չէր այս որոշման հետ և պետք էր նման շոու, որ հանրությանը ցույց տար,որ այդ ամենը ինձնաից անկախ է եղել,թե իրականում անցումային արդարադատության խնդիրն էր,որ փորձում էր այս ճանապարհով հաստատել,թե դատավորներից ազատվելու միջոց էր:

Արթուր Ղազինյան.Իսկ միգուցե բոլորը միասաի՞ն:Բոլորը միասին:Անցումային արդարադատության մասին երկար ժամանակ խոսվում էր, դա ես գիտեմ Արևմուտքից բերված օրակարգ է,գիտեմ,թե ովքեր են հիմնական լոբբիստները,ուզում եմ,որ մեկընդմիշտ պարզ լինի.Հայաստանում անցումային արդարադատություն կիրառելու հիմքեր չկան,չկան ուղղակի,դա արհեստականորեն պարտադրված է մեր պետությանը,որովհետև մենք չենք ունեցել տեղական կոնֆլիկտներ ,վերջին 20 տարվա ընթացքում Հայսատանում զինված հակամարտություն տեղի չի ունեցել, դիկտատուրա ՀՀ-ում չի եղել,դրանք են նախապայմանները,որոնց արդյուքնում կարիք է լինում կիրառել այդ գործիքակազմը: Որևէ միջազգային իրավական կամ միջազգային կազմակերպություն չի հաստատել,որ ՀՀ-ում կա դիկտատուրա,չկա միջազգային մի գնահատական,որ ՀՀ-ոևմ զանգվածաբար խախտվել են մարդու իրավունքները և օրինական շահերը,որ դատական պաշտպանություն չի եղել և չի գործել:Դրանք են այն հիմքերը,որոնց առակայության դեպքում հնարավոր է ,որ իրականացվի անցումային արդարադատություն:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 18519 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am