Սենսացիոն բացահայտում. Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություններ է վարել Թուրքիայում ահաբեկիչ համարվող՝Գորշ գայլերի պարագլուխ Ալպարսլան Թյուրքեշի հետ.Սերգեյ Շաքարյանց

Հարցազրույց քաղաքագետ,վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցի հետ:/Մաս 1-ին/

-Մեր երկրում նշվում է մայիսյան Եռատոնը,որի հետ կապված միջոցառումները բազմաբնույթ են:Սասնա ծռերը մի քանի տարի առաջ էլ ավտոերթ անցկացրեցին,այս անգամ ևս նախաձեռնել են ,սակայն ուրիշ կարգախոսով՝Մենք գնում ենք Արցախի մարզ:

-Ըստ օրենքի, Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը առանձին պետական միավոր է իր Սահմանադրությամբ:Ի՞նչ մարզ:ՀՀ սահմանադրության մեջ նշվա՞ է Արցախը որպես մարզ ,եթե նրանք դա պնդում են,ուրիշ բան ցանկություն է,ես էլ եմ շատ բան ցանկանում,եթե դա իրականությանը չի համապատասխանում…ապա ինչու՞:

-Ինչու հիմա այդ օրակարգը առաջ բերվեց,և այնտեղից արձագանքողները,օրինակ Վիտալի Բալասանյանը հարձակման ենթարկեցին:

-Բնական է,տեսել ենք,կարդացել:Երևի իրենց ինչ-որ մեկը հրահանգ է տալիս՝սկսեք:

-Նպատակը որ՞ն է:

-Քանի որ չեմ կիսում իրենց գործելակերպը,դրա համար չեմ էլ կարող բացատրել ,թե նրանք ինչ նպատակ են հետապնդում: Մարդիկ,ովքեր ըստ տեղեկությունների ՊՊԾ գնդում սպանել են նաև Արցախի հերոսին, չգիտեմ իրենք ինչ-որ սրբություն ունեն,թե՞ չունեն: Սպանում են մարդու ,ով երկար արյունահոսությունից հետո է մահանում,էլ ինչ ասել:Եթե Արցախում որոշեն թույլ չտալ այդ խմբին մտնել Արցախի տարածք,շատ ճիշտ կվարվեն:

-Մենք պայքարել ենք մի նպատակի համար,որ մի օր հայկական երկու հանրապետությունները միավորվեն:

-Այդ նպատակը եղել է նաև 1988 թվականին,մենք տեսնում ենք,որ ընթացքը ուրիշ ուղղությամբ է գնացել:

-Ինչի՞ հետ պետք է հաշվի նստենք:

-Եթե մենք անդրադարձ անենք 1988-1989 թվականներին,ապա կտեսնենք,որ այն ժամանակաշրջանի համար հարցին նման ընթացք տալու մի տարբերակ կար:Մենք շատ լավ պետք է պատկերացնենք 2019 –ի թվականի և 1989 –ի տարբերությունը :

-Դուք ասում եք շահարկում,ես ասում եմ քննարկում, այն ինչի մասին խոսեցիք,իրենք այդ մասին չգիտեն,հետևաբար նպատակը որն՞ է պնդել,որ մարզ է:

-Կամ ուշադրություն գրավելն է ,կամ սադրել պատերազմի բռնկում:

-Ժիրայր Սևֆիլյանն էլ է այնտեղ,պատերազմ անցած մարդիկ են:

-Կապ չունի,ուրեմն իրենք իրենց տեղը չեն գտնում խաղաղ կյանքում, նորից են զգում ,որ պետք կգան միայն պատերազմական վիճակում:Նրանք շատ լավ հասկական թեկուզ դեկտեմբերի 9-ին ,քանի որ նույնիսկ 10 տոկոսի համակրանք չեն կարող վայելել,կուսակցականցրել են իրենց գաղափարը :Համոզված եմ,որ մեր դեպքում որևէ մյուս գաղափար իրավունք չունի գոյություն ունենալ,քանի որ չենք իրականացրել վաղեմի մշակված կարգախոսը՝ազատ,անկախ միացյալ Հայք:

-Զորավարժություններ են իրականացվում ծրագրված ձևով:

-Կարելի է ասել,որ դրանք նախօրոք պայմանավորված ձևով են անում:Թուրք –ադրբեջանականը մի կողմ դնենք,լինում են նաև եռակողմ համատեղ զորավարժություններ,երբ իբր բարեկամ Վրաստանը նույն մասնակցությունն է ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններին:Չբացահայտված կամ չհայտարարված ևս մի մրցակից կամ հակառակորդ կողքից պատրաստ է:

-Դուք Իսրայելի մասին էլ էիք խոսում:

-Իսրայելը քողարված հովանավորում է նման համատեղ զորավարժություններին և Իսրայելի նպատակը պարզ է:Վերջերս նորից կարդացի իսրայելցի քաղաքական գործչի արտահայտությունը՝Ադրբեջանը մեր հավերժ ռազմավարական դաշնակիցը,կապ չունի ում դեմ է պատրաստում կամ ուզում է պատրաստել,Իսրայելը Ադրբեջանին օգնելու է:Կապ ունի միայն մի բան,եթե դու բացահայտ քեզ հայտարարում ես Ադրբեջանի դաշնակից,ուրեմն ոչ էլ հայտարարված ,բայց դու նաև Թուրքիայի դաշնակիցն ես:Լինի դա Հայաստանի ,Իրանի դեմ,կապ չունի:Կապ ունի այդ փաստը,որ Իսրայելում չեն էլ պատրաստվում որևէ հետքայլ կատարել իրենց ու Ադրբեջանի համագործակցությունից ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում:

-Երբ հայկական կողմը նախորդ իշխանություների ժամանակ որոշակի հարաբերություններ հաստատեց և համաձայնություն տվեցին,որ Իսրայելը հայաստանում ունենա լոգիստիկական բազա ,բուռն քննադատության ենթարկվեց,այդ թվում նաև ձեր կողմից:Ինչն է խնդիրը ,չնեղացնել հարևան Իրանին,թե՞…

-Նեղացնելու հարց այստեղ չկա,որովհետև Իրանի համապատասխան ծառայությունները բավական ակտիվ են նաև Հայաստանում,Վրաստանում,նրանք հետաքրքրվում են ոչ միայն Իսրայելին տրամադրված տարածքով կամ ինչ որ խոստացած լիազորություններով Հայաստանի տարածքում,նրանք շատ հետևողական հետաքրքրվում են այդ թվում կենսաբանական լաբորատորիաների գոյությամբ և այլն:Նեղացնել Իրանին,կամ ոչ,դա չէ հարցը,նույնիսկ Ադրբեջանը ի վիճակի չէ նեղացնել Իրանին:

-Հայտարարեցիք,որ Սերժ Սարգսյանը կամ Ալիևը ապրիլյան պատերազմի մի կրակոց էլ արձակեին, Իրանը սկսելու էր պատերազմ:Ի՞նչ տվյալներ ունեիք:

-Իրանը կանցներ սահմանը և կպարտադրեր բոլոր կողմերին խաղաղության:

-Երբ 2 կողմը կրակում են,պարտադրելու ի՞նչ ճանապարհ էր մնում:

-Տարբեր:Միջազգային պրակտիկայում նման կարգի ռազմական օպերացիաները այդպես էլ կոչվում են՝մենք սկսում ենք օպերացիա պարտադրել ,օրինակ 2008-ին այդպես հնչեց.մենք ագրեսիան պարտադրում ենք խաղաղության :

-Իրանը գալու՞ էր ու մեզ…

-Մեզ չէ,բոլորին ,ով սկսում է կրակել,ասում է՝կգամ,կհաստատեմ խաղաղություն:Ինչպես դա կլինի՞,կբախվի՞ Իրանի զորքը Ադրբեջանի հետ,թե հայերի, ընթացքը ցույց կտա:

-Կարո՞ղ ենք ասել,որ առաջիկայում Իրանը թույլ չի տա նման բախումներ:

-Եթե Իլհամ Ալիևի հովանավորները ,ովքեր բավական շատ են,ոչ միայն Թուրքիան ու Իսրայելը ,որևէ ճնշում չգործադրեն նրա վրա,ես չեմ բացառում:Վերջերս պաշտպանության նախարար Տոնոյանն էլ է ասել ,որ մեծ է հավանականւթյունը,որ կարող են սկսվել պատերազմական գործողություններ: Եթե հովանավորների կողմից ճնշում չգործադրվի,և Ալիևը զգա, որ մեզանից մի թիզ հող կպոկի ,հնարավոր է:Բայց որտե՞ղ…Իրանի նախազգուշացումը հիմնականում հարավային մասի համար էր ,ես համոզված եմ,որ Ալիևը այդքան համարձակ չէ,նա վախկոտ է,դժվար թե համարձակվի հարավային մասում ռազմական գործողություններ ծավալել,եթե իհարկե 2016-ի նախազգուշացումները հիշում է և հաշվի է առնում:

-Այս հանդիպումով կարծես Ալիևին բեռնաթափեցին դրանից:

-Մի քիչ դժվար է ասել,միայն կարող եմ ասել,որ 2016-ի ապրիլի ընթացքում Իրանը սպառնացել էր նաև Թուրքիային,դա հնչել էր շատ դիվանագիտորեն: Իրանը սպառնացել էր Թուրիքային ,ինչից հետո եղել է Ահմեդ Դավութօղլուի հրաժարկանը,հենց Իրանի վերջնագրից հետո: Իրանը մեղադրեց Թուրքիային այն բանի համար, որ հենց Թուրքիան է դրդել Ադրբեջանին պատերազմ սկսել, Իրանի սահմանի երկայնքով:

-Սենսացիոն հայտարարություն արեցիք,որ բացահայտվել են Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի գաղտի բանակցություննեը,դրանից հետո 1996 թվականին ընտանիքը ի՞նչ է կազմակերպել:

-1996 թվականին ինչ-որ մեկի հետ Ազգ թերթում կարդացել եմ Հակոբ Չաքրյանի հաղորդագրությունը,նա իհրակե հղում է կատարում կոնկրետ թուրքական մամուլին, լավ չեմ հիշում Զաման թե Սաբահ թերթերից էր, թե Միլիեթից,բայց նա բացահայտ գրում էր,որ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություններ է վարում մի մարդու հետ ,որը ըստ օրենքի Թուրքիայում ահաբեկիչ է համարվում՝Գորշ գայլերի կազմակերպության պարագլուխ Ալպարսլան Թյուրքեշի հետ:Ի՞նչ կապ կար իրենց մեջ,չեմ կարող ասել:

-Բայց հնարավոր է դա սուտ ինֆորմացիա էր:

-Սուտ չէր, եթե սուտ է,շատ բարի,թող հերքեին,այն ժամանակ ,եթե չեմ սխալվում նույն Լևոն Զուրաբյանն էր մամուլի քարտուղարը,թող հերքեին,ասեին,որ Ազգը թերթը սուտ ինֆորմացիա է տարածել:

-Կարող է նման բանացությունները ի նպաստ մեր երկրի էին:

-Հնարավոր չէ, այս կազմակերպությունը բացի նրանից որ նեոֆաշիստական և ահաբեկչական է համարվում Թուրքիայում, ոչ թե պաշտոնական,այլ հանցավոր խմբի պարագլուխ:Ո՞նց բացատրել ՝մենք Գորշ գայլերի գործունեությունը 2016- ի ապրիլին ենք տեսել,նրանք մասնակցել են,էլ չեմ ասում 1991-1994 –ի պատերազմը:

-Հո թշնամու հետ չէր բանակցելո՞ւ:

-Թող հերքում տան ,զարմանում եմ,որ ինչ որ մեկը կարող է մտածել ,որ թուրք ֆաշիստը կարող է ի նպաստ որևէ խոստում տալ:

-Եղբոր անունն էլ տվեցիք:

-Թելման Տեր-Պետրոսյանը ծանոթ է Ալպարսլան Թյուրքեշի որդու հետ: Այս քառյակից երկուսը արդեն հանգուցյալ են,սպասենք,միգուցե Ալպարսլան Թյուրքեշի որդին խոստովանի,թե ինչ է եղել,որովհետև Լևոն Տեր-Պերոսյանից դժվար է նման բան սպասել :

-1994 թվականի համաձայնությունը դուք դավաճանական համարեցիք ՝հղում անելով Նորատ Տեր-Գրիգորյանցին…

-Ոչ միայն ես, նույն կարծիքը հայտնել են շատերը՝ ոչ միայն Նորատ Տեր –Գրիգորյանցը կամ Արկադի Թադևոսյանը:

-Զինանադադարի պայմանագրի մասին է խոսքը:

-Այո,ոչ միայն ես,կային կռված տղաներից մի զանգված նույն կարծիքին էին,որ այդ վիճակում,երբ բավական բարենպաստ իրավիճակ էր ռազմաճակատում …

-Ավելի առաջ գնալու՞…

-Առաջ գնալը չէր,ավելի շատ կարելի էր կորզել նույն համանախագահների միջոցով ադրբեջանցիներից,երբ 1994-ին չէին զլացել պաշտոնական նամակներում գրել՝պարոն հրամանատար Սամվել Բաբայան:Այն ժամանակ Ադրբեջանը արդեն եղել է այն փուլում,որ կոպիտ ասած փաստացի ,դե ֆակտո ճանաչեց որ ԼՂ առանձին պետություն է,իր հարամանատարներով,իր իշխանություններով…

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 30975 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am