Չգիտեմ ժողովրդական ընդվզում կհացնե՞նք,Ադրբեջանն ուր որ է կհարձակվի.Հրանտ Բագրատյան

Հարցազրույց տնտեսագետ,ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:/Մաս 2-րդ/

-Դա արվում է ռեֆորմների անվան տակ:

-Ռեֆորմը բարեփոխում բառն է,այլապես մենք Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը պետք է ռեֆորմա համարեինք:Ճիշտ հակառակը ՝ տեղի է ունենում ապարատի կենտրոնացում,վերահսկողության ուժեղացում, ավելին՝ ի տարբերություն նախկինների որևէ փոխնախարար առանց կառավարության գիտության մի մարդ չի կարող ընդունել,դա չի կարող լինել ռեֆորմ:

-Գազի գնի մասին խոսենք ,անխոսափելի՞ էր բարձրացումը:Հովիկ Աբրահամյանի ժամանակ իջեցում եղել է,ինչո՞ւ չհաջողվեց գոնե պահպանել այդ գինը:Վարչապետը հայտնեց,որ բնակիչները ավել գին չեն վճարելու, հետաքրքիր է ՝ո՞ւմ հաշվին են վճարումները կատարվելու:

-Դա է ,որ մեկ այլ վրդովունք է առաջացնում, ես մեծապես, բարեկամաբար հորդորեցի վարչապետին ընթացքից բաներ չասել,ինչ ինքը ասում է ընթացքից,սխալ է դուրս գալիս:Գազի գինը Հայաստանում 300 դոլար է,այդ 300 դոլարը 2 հատ 150-ից է բաղկացած,դա այն է,որ սահմանին ստանում ենք:Եթե մտել ենք ԵԱՏՄ,այդ հարցը հստակ ձևակերպեց Լուկաշենկոն ,նաև ես,ինչո՞ւ թույլ չես տալիս,որ մենք աղբյուրից գազն առնենք ,ասենք Օրենբուրգից կամ արևմտյան Սիբիրից ,ոնց որ ռուսական ընկերություններն են առնում: Երկորդ հարցը `ինչո՞ւ եք դուք դոլար ուզում,եթե դուք դոլար եք ուզում ես պետք է դոլար ունենամ, ես մտել եմ ԵԱՏՄ, ամբողջ ներուժը ձեզ հետ է, իսկ եթե մենք որևէ ապրանք ենք ուղարկում Ռուսաստան,վստահեցնում եմ ,որ 100-ից 99 տոկոսը ռուսականով է լինում:Մենք այստեղ ռուբլի ունենք ,չգիտենք ինչ անենք, իսկ Ռուսաստանը, փոխանակ ասի ռուբլին ուժեղացնենք ,հակառակը ստրատեգիական ապրանքների համար պահանջում է դոլար:Սա Նիկոլ Փաշինյանի քննարկելու հարցն էր :

-Փաշինյանը այդ ուղղությամբ բանակցե՞լ է:

-Նման ինֆորմացիա չունեմ, եթե բանակցեր,անմիջապես այդ մասին կգրեր: Ինքը այդ հատկությունն ունի:Ռուսաստանը,բարձրացրել է գազի գինը,ընդհանուր առմամբ չնայած նավթի գնի իջեցմանը ,գազի գինը չի իջել :Գազի գինը տատանվում է 100-110 դոլար աղբյուրից, երևի ռուսները հաշվում են,որ իրենց միասնական գազամատարակումից գազ են տալիս,կարող են հաշվել,որ Ստավրոպաոլից են տալիս: 100 կմ-ի վրա 2 դոլար է :

-Այստեղ բանակցելու խնդիր կա՞:

-Այստեղ բանակցելու մենք քիչ բան ունենք , մենք միայն մի հնարավորություն ունենք .թանկ է ,Իրանից ենք բերում :Իրանի գազամուղը գիտենք ,ես եմ ստորագրել;Երկաթգիծը շահագործման հանձնեցինք,գազամուղը՝ոչ: Այն ժամանակ մենք Թուքմենիայից էինք առնում,բայց ես մտածում էի դիվերսիֆիկացիայի մասին: Հսկայական հարևան ունենալ,որ գազ ունի և գաղամուղ չունանալ,դա մեծ քայլ է, դա միակ դեպքն է,երբ մենք տերմինուս չենք աշխատում ,բոլոր այլ պարագաներում մենք տերմինուս ենք `երկաթգիծը գալիս է և Հայաստանը վերջին հանգրվանն է,Հայաստանից հետո շարունակություն չկա:Այս դեպքում մենք խաչմերուկ ենք:Ռուսները լավ հաշվել են` 165 որ առաջարկել ենք, մենք հաշվել ենք ,որ Իրանը 180-170 ցածր չի տալու, բայց երկրորդ պրոբլեմը սկսվում է երկրորդ 150-ից,որ գազը մտնում է մեր հանրապետություն :3 կոմպոնենտ կա,որի պատճառով գազը թանկ է.առաջին՝Հայաստանը ԱԱՀ է դնում գազի վրա,օրինակ ռուսները 15 դոլար ավելացրեցին ,3 դոլար ավելանում է մեր պետության եկամուտը ,տարիներ շարունակ մեր պետությունը շահագրռված է ,որ գազի գինը բարձանա,սա աբսուրդ վիճակ է:Նախ պետությունը պետք է որոշի `շարունակում է ԱԱՀ վերցնել և այդ չափով:ՀՀ-ում, ի տարբերություն մյուս երկրների ,խոշոր սպառողները վճարում են ավելի ցածր գին,քան մանրերը,անունը ,որ մենք բարձր ճնշման խողովակից ենք տաննում ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ-ի վրա ավելի էժան է նստում,քան կստանան մյուսները :Գոնե սա հավասար լիներ,այդ դեպքում բարձրացումը չէր նկատվի:Եվ հաջորդը ,մենք գազաֆիկացված ենք 97 տոկոսով: Մի գյուղ,որտեղ 5 սպառող կա,Նոր տարուն մեկ անգամ կվառեն,կամ չեն վառի ,մենք կիլոմետր խողովակը գցել ենք ,գազ ենք քաշել,Հանրապետականները ամեն անգամ մի քանի գյուղ գազաֆիկացնում էին ընտրություններից առաջ: Այստեղ պետությունը անելիք ունի,պետք է այդ 150-200 գյուղը ընտրի, որտեղ այդ ցանցերը թող ման,բայց ասի վառելիքի փող տամ,կամ ածուխ տամ, բայց գազ չհասնի:Անհնար է պատկերացնել,որ գյուղը մեկ սպառող ունի,բայց գյուղում 20 կիլոմետր խողովակ է գնում:Այդ խողովակի պահպանման ինքնարժեքը այնքան է,ինչքան Երևանում մի ամբողջ թաղամաս:

-Հնարավո՞ր չէր բանակցել,որ այդ գինը մնար,թե դա անխուսափելի էր :

-Նույնիսկ բարձրացնելուց հոտ հնարավոր էր գինը մի փոքր իջեցնել:Հաջորդը.Հայռուսգազարդի բարձր աշխատավարձերը պետք է հաշվարկել միջին պետական համակարգի աշխատավարձերով: Մնացածը Հայռուսգազարդը թող իր շահույթների հաշվին տա:Այդ ներդրումային պորտֆելը,որ Հայռուսգազարդը անընդհատ հայտարարում է, ներկայացուցչական ծախսերը …

-Եթե այս ամենը անի,այս փուլում ինչ- որ բան փոխել հնարավո՞ր է:

-Մինչև բարձրացումը 150 դոլար գնի դեպքում ,կարող էինք 15-20 դոլար էժանացնել սրա հաշվին, ինչը չարվեց,հիմա 150-ը դարձել է 165 ,առնվազն 10 դրամով կշահեինք: Վարչապետը չի կարող ասել` սպառողը չի տուժի,իհարկե սպառողը կտուժի:Ո՞նց կարող է աղքատ մարդը սուբսիդավորել խոշոր սպառողին:Ինչի՞ էր պետք ,որ վարչապետը գազի հանձնաժողով ստեղծեր,այդ հանձնաժողովը 6 ամիս էլ աշխատի,այս ամենը,որ ասացի գլխի չի ընկնի:

-Քաղաքական պահ կա՞ր,թե սա անխուսափելի էր,պետք է լիներ:

-Մենք լավ հասկանում ենք,4 տարի չէր բարձրացել:

-Նախկին իշխանությունը կարողացել էր պահել:

-Իհարկե,ԵԱՏՄ-ի ճիշտ ձևն այն է,որ մենք գնանք հենց աղբյուրից օգտվենք:Ռուսերն ասում են,մենք սրան չենք գնալու:Ես վարչապետին ասել էի,որ ռեալ էր գոնե վճարումները կատարենք ռուբլով:

-Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Մենք Արցախի շուրջ լուրջ պրոբլեմ ունենք.Ռուսաստանը և ԱՄն-ը ասում են`հայեր, այս հարցը պետք է լուծվի,Ռուսատանն ասում է`ես վախենում եմ Ամերիկայից,Ամերիկան ասում է`ես վախենում եմ Ռուսաստանից, հայեր,եթե դուք զիջեք,այստեղ զիջող ուժ չկա: Մեր բախտը բերում է այնքանով,որ և Հեյդար Ալիևը,և Իլհամ Ալիևը ավելի են ուզում,քան իրենց առաջարկում են ռուսները:Մենք սրանից պետք է օգտվենք,պետք է ասենք,մեր ընդհանարպես ոչ մի բանից չենք օգտվում: Այսօր Ռուսաստանը Ադրբեջանին պետք է ,ինչքան էլ ասենք Պուտինը լավ մարդ է ,հայամետ , ինքը իր պետության շահեն է պաշտպանում,ինքը ուզում է Ադրբեջանով դուրս գալ Իրանի վրա, և մինչև Հնդկական օվկիանոս փակի այդ ճանապարհը,որը կոչվում է մեծ մետաքսի ճանապարհ:Այսօր հայրենական առևտուրը տեղի է ունեցել ԵՄ-ի և Չինաստանի միջև, ԵՄ-ի ու Ճապոնիայի միջև, մենք այստեղ խանգարում ենք: Ադրբեջանն ասում է`Ղարաբաղը տուր ինձ:

-Մեր քայլերը այս փուլում:

-Մենք պետք է միասնական լինենք,Ադրբեջանին ոչիչն չզիջենք,պետք է իմանանք ,որ այսօր մի ղեկավար կա`Թրամփը օրինակ,վաղը չիլինելու:

-Ի՞նչ միտումներ եք տեսնում:

-Մենք անընդհատ ասում ենք գնացինք , պայամանավորվեցինք,այլևս չեն կրակելու,բայց հետո լավ էլ կրակում են, իլուզիաներ չպետք է ունենալ:Մենք բացի ինքնորոշումից պետքէ ասենք ,որ ԼՂ վերամիավորման խնդիր կա, որը ՄԱԿ-ի կառուցվածներից մեկն է: Նրանք միայն տարածքային ամբողջականության խնդիր ունեն,մենք երկուսն էլ ունենք:Մենք պետք է ամեն ինչանենք,որ Արցախում իշխանությունն ուժեղանա:

-Բայց դուք ի՞նչ եք տեսնում,վերջին իրադարձություններն ու հայտարարությունները ,բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվում:

-Ես չեմ հասկանում,թե ինչու Լևոն Մնացականյանը գնաց և ինչու ենք մենք խառնվում Արցախի ներքին հարցերին:Սա չպետք է թույլ տալ,Արցախի իշխանությունները շուտ - ուշ ոչ են ասելու Հայաստանին:

-Վստա՞հ եք:

-100 տոկոս:

-Արցախի հերոսներ, գեներալներ ձերբակալված են,ազատում ենք,ինչ վտանգ կա այս պահին:

-Ձերբակալում ենք ,հետո ազատում,զանգում ենք Էջմիածին ճանապահ են փակում, հետո ասում՝հիմա բացեք:

-Զանգե՞լ են:

-Մոտավորապես այդ է լինում,թող գային վարչապետի մոտ,գնում թքում են փաստաբանի մեքենայի վրա,հո՞ նա չէ մեղավոր: Եթե մարդը հանցագործություն է արել,ասեք այս հանացագործությունն է արել,հանում եք այդ մարդուն,ի վերջո ինչ եք ուզում սրանով ասել:Վախենամ այս դատերի պատմությունները տարիներ տևեն:Բարեկամաբար խորհուրդ կտայի թոթափել այդ ամենը, խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանին դառնալ միավորող ուժ այս ազգի շուրջը,խոսել մարդկանց հետ՝հիրավի գործերը վատ են,էլ ավելի են վատացել,որովհետև իրենք ավելի վատ են կառավարել,պետքէ չի բաժանել ազգը:Իրենք ստատեգիական սխալ են գործել:

-Եկեղեցու մասին ;

-Ես հիացած չեմ հայ առաքելական եկեղեցով,սխաները շատ են, ես կողմ եմ ուժեղ,միասնական եկեղեցուն:Սփյուռքի նախարարությունը կարող է չփակվել,քանի որ Արամ կաթողիկոսն է խառնվել,ինձ համար Արամ Կաթողիկոսը դրական կերպար չէ, ես չեմ կարող հասկանալ երկրորդ կաթողիկոսի ներկայությունը Հայոց աշխարհում:

-Պատկերցնո՞ւմ եք ձեր ասածի արձագանքները:

-Ինքը ինչ ուզում է թող մտածի, Անթիլիասը նվիրապետություն է,ոնց Երուսաղեմը ,Հայաստանում չի կարելի նման բան,վիրավորական է ,եթե այս Կաթողիկոսն ասեր,չէին անի:Էջմիածինն է մեր կաթողիկոսարանը:

-Ինչի՞ համար է այդպես արվում:Ի՞նչ վտանգ կա:

-Երբ Գարեգին առաջինը ընտրվեց,ես համարեցի,որ մեկ Կաթողիկոս պետք է լինի:Մենք 1 կաթողիկոս պետք է ունենաք,վերջ ի վերջո Արցախը պետք է դառնա Հայաստանի մասը:

-Եվ այս ամենի ֆոնին Արամ Ա-ի ակտիվությունը:

-Արամ Ա-ն կարող է ասել`տեսեք ,ես Հայաստանում ավելի լուրջ գործեր կարող եմ անել ,քան ձեր կաթողիկոսը: Ինչքան էլ մեր կաթողիկոսին սիրենք կամ չսիրենք,մեր կաթողիկոսն է:

-Ձերբակալությունների մասին ձեր կարծիքը,հատկապես երկրորդ նախագահի գործի մասին:

-Ես կարող եմ ասել,որ իմ կարծիքը նույն է,Քոչարյանի մասով խոսքը նախնական կալանքի մասին է,մինչ իր գործերը կսկսեն քննարկել,իր կարգավիճակը ի՞նչ է լինելու:Երկրորդ նախագահը եղել է, նախագահ,մեր գործընկերը ,Արցախի պաշտպանության առաջամարտիկը,պարտադիր չէ,որ նա լինի կալանքի տակ,կարելի է նաև այլ կերպ մտածել: Մարտի 1-ի հարցը այսօր դարձել այն,թե ով ինչ կարգավիճակ պետք է ունենա քննելուց առաջ:

-Ասում են անձնական պահ կա,համաձայն եք,թե քաղաքական հարց է:Ի վերջո Նիկոլ Փաշինյանին ձերբակալել են Սերժ Սարգսյանի ժամանակ:

-Ես չեմ կարող ասել,ես Նիկոլ Փաշինյանը չեմ: Նիկոլ Փաշինյանը առերևույթ լավ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, նա այդ կողմը չի գնում,ձերբակալությունը իրոք Սերժ Սարգսյանի օրոք է եղել,չգիտեմ ինչ խաղեր կան:

-Ինչո՞վ է Քոչարյանը վտանգավոր:

-Վերջին հաշվով տնային կալանք դնեիք, ստորագրություն վերցնեիք նախաքննության ընթացքում չբացակայելու մասին, այս հարցը դարձրեցինք հայ-ռուսական հարց,դրա կարիքը չկար:

-Քննադատություն,առաջարկություն ընդունո՞ւմ են:

-Ինձ համար կարևոր չէ,բայց ես տեսնում եմ տնտեսական հարցերում ինչքան վատ է աշխատանքը, և ինչ սխալ հայատարություն է անում վարչապետը:

-Մի քանի կարևոր առաջարկ:

-Սա կոչվում է 130 քայլ ,որ ես իրենց տվել եմ:

-Այստեղ ներդրումները պակասել են,նույն միտումը կա նաև Արցախում,ի՞նչ է պետք է անել:

-Մի քանի բարեհամբույր քայլ այդ ագրեսիայի փոխարեն, այս ասֆալտ , բան վերացրեք ,հիմար հիմար խոսողներին հանեք ռադ արեք,մի քանի նման բան,մարդիկ կփոխեն վերաբերմունքը; Ի վերջո այս իշխանություն լավն է,թե վատն է ,մերն է:Հակառակ դեպքում անխուսափելի է ժողորդական ընդվզումը ,դա էլ չգիտեմ կհացնենք ,թե ոչ,որովհետև Ադրբեջանը ուր որ է կհարձակվի, մթնոլորտ փոխեք:

Առաջին հատվածն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 11838 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am