Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ է անցկացրել ջրօգտագործման ոլորտում։ Նախօրեին էլ ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ «ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում 2 քրեական գործ կա հարուցված»։
Այնուհետև, թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ իրենց տեղեկություններով, գործը դեռեւս հարուցված չէ, նյութերն ուղարկվել են իրավապահներին, սակայն դրանցից մեկը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին․ ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել դրա դիմաց, նախնական հաշվարկով՝ խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է։
«Արտաշատ Վինկոմ» ընկերության տնօրեն Ծերուն Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ ստուգումներ չեն արվել, հետևաբար նաև խախտումներ չեն հայտանաբերվել․ «Ապօրինի ջրամատակարարում երբևէ չենք իրականացրել, տարածված տեղեկատվությունն ամբողջությամբ սխալ է, մեր ընկերությունում խախտումներ չեն հայտնաբերվել, քրեական գործ չի հարուցվել»,- Hayeli.am-ի հետ զրույցում վստահեցրեց Ծերուն Վիրաբյանը՝ հավելելով, որ իրենց ընկերությունում ո՛չ իրավապահների կողմից է ստուգումներ իրականացվել, ոչ էլ առավել ևս` ՊՎԾ-ի:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը