Կոնֆլիկտ,արյունահեղություն, կրակոց ,թշնամանք,գյուղը գյուղի դեմ,թաղը ՝թաղի .այսօր սա է.Վահե Հովհաննիսյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հետ:/Մաս 1-ին/

-Արդեն մեկ տարի է անցել հեղափոխություն ասեմ,հեղաշրջում,թե իշխանափոխությունից հետո ,ի՞նչ ունենք այս պահին,ի՞նչ է սպասվում,ի՞նչ կարգախոսներով եկան և ինչի՞ առջև ենք կանգնել այս փուլում :

-Շատ լավ է ,որ այդ հարցերը քննարկվում են,շատ վատ է,որ այդ հարցերը գոնե այն դոմինանտ հարցերը չեն:Իսկապես հասարակությունը կարիք ունի այդ հարցի պատասխանը ստանալ՝ինչ կատարվեց,ինչ է կատարվում և ինչ է կատարվելու: Հասարակությունը նման քննարկումների արդյուքնում է ընտրում ճիշտ ճանապարհներ:Իմ համոզմամբ ,եկել է պետության զարգացման մի փուլ ,որ հին մեթոդներով կառավարելու ռեսուրսները սպառվել էին:Եկավ տրամաբանական մի փուլ,որ պետք է լինեին փոփոխություններ ,կարող էին լինել այս կամ այն ճանապարհով և ունենք սա:Այս մեկ տարում մենք պետք է մերժեինք հին պատկերացումներով կառավարման մոդելը և պետք է դնեինք նոր պատկերացումներով կառավարման մոդել: Ահա այստեղ է ,որ մենք ունենք պրոբլեմ:Ես կարծում եմ,որ մենք մերժեցինք հին պատկերացումներով կառավարման մոդելը ,բայց այժմ ունենք առանց պատկերացումներ կառավարման մոդել:Մենք ունենք բովանդակային դատարկություն,որը հիմքն է,արմատը այն բոլոր արատավոր միտումների ,որ հիմա կա: Երկրի ռեֆորմի կոնտենտ ւ լիներ, մենք լրիվ ուրիշ մթնոլորտում կապրեինք,լրիվ ուրիշ տրամաբանություն կլիներ:Հիմա, երբ չկան այդ բովանդակային արժեքները,ուղղությունները,մենք անընդհատ ապրում ենք կեղծ օրակարգերով,օրվա ռեժիմով հորինվող օրակարգերով:Սա է,մենք հիմա գալու ենք մի ճամփաբաժնի, որի ժամանակը սահմնափակ է,լիմիտ ունի,ցանկացած փուլ ունի իր լիմիտը,մենք հիմա այդ փուլում ենք ՝կամ գնալու ենք բովանդակային,խորը ռեֆորմների ճանապարհով, կամ գնալու ենք երկրում ակնհայտ բացասական,վտանգավոր ճանապարհով:

-Երբ ասում եք ՝կամ,նկատի ունեք այսօրվա ուժերի՞ն:

-Սովորաբար ես փորձում եմ միշտ լայն ասել ՝ մենք:Կա մի խավ ,հասարակության մի շերտ,որն իր մեջ պատասխանատվություն կրում է,անկախ նրանից իշխանության մեջ է ,թե ոչ:Իշխանությունը առաջնային է,նրանց ձեռքում են ռեսուրսները,լծակները,կարևոր է ունենալ հստակ տեսակետներ և հստակ մեսիջներ ուղարկի հասարակությանը:Իշխանության թիվ մեկ անելիքը,հեղափոխության մեկամսյակը տոնելուց հետո ,հստակ,հանրային օրակարգը բովանդակությամբ լցնելն է: Հստակ պետք է գնա տնտեսական ռեֆորմի ծրագիր, և ոլորտային ռեֆորմների ծրագիր:Մեր երկիրը կարիք ունի և ուներ բարեփոխութմների,մենք ինչ- ինչ պատճառնելով ուշացրել ենք, հիմա սրվել է:Կամ գնում ենք բարեփոխումների ճանապարհով ,կամ գնում ենք վատ ուղղությամբ:

-Վերջերս մի փայլուն հոդված էիք գրել, ասել էիք՝կլյաուզայի ինստիտուտ է ձևավորվում,ինչը շատ վտանգավոր է: Համաձա՞յն եք այն բանի հետ ,որ ստեղծվում է ահ ու սարսափի մթնոլորտ,հենց առաջին օրը,ինչ նպատակով էր արվում,քանի որ դա շարունակական է:Արդյո՞ք դա արվում է այն բանի համար,մինչև իշխանություն ձևավորվի,թե միակ ռեսուրսը ,որ մենք տեսնում ենք այս մեկ տարվա ընթացքում,ահ ու սարասափի մթնոլորտում առաջ գնալն է: Հաջորդը՝գալիս են իշխանության մերժիր Սերժին կարգախոսով ,բայց փակվում է երկրորդ նախագահը :Կխնդրեի այս հարցերի մասին ձեր տեսակետը:

-Երբ չի լինում բովանդակություն ,անըհդհատ դրվում են նման հարցեր:Հանրային տրամադրությունը այսօր շատ վատ է զարգանում,խրախուսվում են բաներ,որոնք ընդհանպես չի կարելի թույլ տալ,մենք ունենալու ենք սողացող անկառավարելիության մթնոլորտ,ներգյուղական կոնֆլիկտներ, միջկոլեկտիվային,մի իրավիճակը,երբ երկիրը գնում է թշնամանքի:Նայեք լրահոսը օտարի աչքերով,սարսափել կարելի է՝գործադուլ,դասադուլ,երկաթգիծը փակեցին ,գյուղապետի տան վրա հարձակվեցին,կրակեցին:Բաներ կա,որ չի կարելի անել,խրախուսել մատնությունը,մեր հասարակությունը շատ չուսումնասիրված հասարակություն է:

-Երբ ՀՅԴ ներկայացուցիչը խոսեց,մենք ծիծաղեցինք, բայց այդտեղ կար ճշմարտությունը:

-Մեր հասարակությունը չի ճանաչում 37 թվի սուտ մատնության, հանուն օրեքի և ճշմարտության այդ նուրբ սահմանը,մենք կմտնենք իրար մատնելու,գործ տալու փուլ:Մի պահ, անցած տարի առաջին ամսին դա շատ մեծ էր,թվում էր,թե նոր է կանցնի:Մի պահ ավելի հանդարտ հասարակություն էինք տեսնում, վերջին շրջանում կրկին դա է ուժեղանում,ներքին պառակտում,թշնամանք ,մատնություններ,սա կբերի շատ վատ բաների,երկրի անկառավարելության,եթե ստոպ չտանք:Ինչու մերժիր Սերժին կարգախոսով սկսված հեղափոխությաունը հանգեցրեց նախագահ Քոչարյանի ձերբակալությանը, ես այստեղ ուղիղ կապ չէի տեսնում,որովհետև նույնիսկ մերժիր Սերժինը անձնավորված Սերժ Սարգսյանի դեմ չէր: Դա ձևակերպում է,որ հին մեթոդներով կառավարումը,հին տեսակետներով,արդեն սպառվել է:Ընդամենը պետք էր գնալ կամ ստեղծել խաղաղ,համերաշխ մթնոլորտ,կամ մարդ բռնելու: Այս պարագայում իշխանությունը հաշկարկեց ,որ ամենաճիշտը Քոչարյանն է:

-Ինչու՞:

-Երևի վտանգ տեսավ,այլընտրանիքի իմաստով,որովհետև կամ ուղղակի պարզ մարդկային վրեժ էր,որը վատ բան է…

-Լևոն Տեր –Պետրոսյանի՞…

-Իշխանության եկած մարդկանց կողմից …

-Ում 10 տարի առաջ թույլ չէին տվել գալ իշխանության…

-Արդյո՞ք այդքան կարևոր է դա մեր պետության համար:

-Արդոք դա ավելորդ լարվածություն չի տարածում հանրության մեջ:Մենք կարո՞ղ ենք այդպիսի մեծ լարվածություն տանել:

-Ֆունդամենտալ,վտանգավոր չարություն է: Երկու ճանապարհ կա՝կամ երկիրը գնում է առաջ,իսկ առաջ գնում են գրագետ քայլերով,լայն հասարակական կոնսոլիդացիայով ,որ խնդիրները լուծվեն:Ամենապրիմիտիվ,հեշտ ընկալվող մարտահրավերը 100000-150000 անոց լավ զինված ադրբեջանական բանակն է ,ավելի պարզ մարտահրավերը մեր տնտեսության վիճակը,մեր ժողովրդագրական վիճակը:Մենք այս խնդիրները թողած կամ պետք է գնանք առաջ,կամ պետք է 27 -30 տարվա քենը ,ինչ որ չտացված ամբիցիաներ,վրեժը փորձենք լուծել:

-1 տարին դա է ցույց տալիս,հայտարարվեց ,որ դա հանրության պահանջ է:Նախորդ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝մենք պաշտպանում ենք, մենք հո լավ գիտենք,որ դա փոխանցվել է նախորդ իշխանություններից,այնպես չէ,որ պատասխանատուն միայն այսօրվա իշխանությունն է:

-Շատ հեշտ է հայաստանյան միջավայրում հասարակությանը կենտրանանալ մեկ անձի վրա,նշանակել թիրախ,ռեսուրսները կենտրոնացնել հանրության վրա և ստանալ մի հրեշավոր կերպար:

-Եկեք ընդունենք,որ դա նախորդ իշխանություններից փոխանցված գործելաոճ է:

-Բոլոր իշխանությունները արել են, և երբ մենք խոսում ենք այս իշխանության սխալների,արածի կամ չարածի մասին,դա չի խոսում նախորդ բոլոր իշխանությունների սխալների մասին:Եղել են կոպիտ սխալներ,որ մենք այսօր այստեղ ենք:Եթե հանկարծ որոշեցինք ,որ մեր ապագան ,առաջընացքը անցյալում է ,դա կբերի ողբերգության:

-Մեկ տարին դա է ցույց տալիս:

-Վերադառնամ այդ գաղափարին,երկիրը,հասարակություը կարիք ունի առաջընթացի կարիք,դա ունի մեկ ձև՝գրագետ բարեփոխումներ:Մեզ ասում են՝գնում ենք տնտեսական հեղափոխության,ես տալիս եմ կոնտր հարցը՝չի կարող լինել տնտեսական խոշոր ռեֆորմ առանց այդ ռեֆորմիստի անուն-ազգանունի:Ցանկացած երկրում,երբ տնտեսական բարեփոխում է գնում,կա անձ,ով տնտեսական բերափոխումների հեղինակն է:

-Ասենք Հրանտ Բագրատյանն է:

-Հրանտ Բագրատյանը Հայաստանում,Բենդուկիձեն Վրաստանում, Գայդարը Ռուսաստանում,եթե ասում ենք տնտեսական ռեֆորմ,դա պետք է ունենա հեղինակ, ազգանուն,որը իր ռեֆորմը,ռեֆորմի ճանապարհային քարտեզը,ժամանակացույցով ներկայացնում է հանրությանը:Մենք չունենք:Երևէ ոլորտում՝գիտություն,մշակույթ,բնապահպանական,և այն,ով է ասում,որ ես այս ոլորտի բարեփոխիչն եմ,սա իմ ծրագիրն է,սա իմ թիմն է:Պաշտոնը համարվում է կուռքերի մարմնացում, ամնեաբարձր ինստանցիա է,այդպես չի, նախարար ես ,բայց դու ռեֆորմիստ չես:Դու նշանակվում ես նախարար,բայց դու ունես զրոյական պատկերացում քո ոլորտի բարեփոխման մասին: Մենք այսօր այդ վտանգի առաջ ենք,շատ կարևոր է սկսել այդ փուլը,մարդկանց հետ խոսել,հակառակ դեպքում մարդիկ մոլորված են լինելու,անարոշության մեջ են,որը մտել է մեր բոլորի կեցաղը,անորոշությունը ցանկացած միջավայրում է,մարդիկ ասում են՝ինչ է կատարվում,ինչ է լինելու,դա գալիս է իշխանությոան անհստակությունից:

-Իշխանությունը ուզո՞ւմ է չի կարողանում,թե՞ չի ուզում:Մեր հերոսներին են հեղինակազրկում,ինչ-որ անորոշ բջիջներ հայտնվում են Արցախում,նաև ԱԺ ամբիոնի մոտ,սա ինչ որ միտում է,ծրագիր է:

-Ես կարծում եմ,որ երբ չկա հասարակությանը կոնսոլիդացնող գաղափարներ, իշխանությունը չունի առաջընթացի իր ծրագիրը, գնում են ատոմնիզացման,քանդվում է:Մենք միասնական հասարակություն չունենք,ամեն շերտում դա կա,որը շատ վտանգավաոր է:Ինչն է մեր հասարակությանը այսօր միավորում.սովորաբար հասարակությանը միավորում են ընդհանուր շահերը, ընդհանուր աշխատանքը,նպատակները:Ով է մեր հասարակության առաջ դնում այդ նպատակները ,բայց ես տեսնում եմ,որ ամեն օր լրահոսը կարդում ես հաճախ տեմպի տակ նայում ենք որպես գործողությանը մասնակից,սարասափեցնող է, մեր լրահոսից գալիս է կոնֆլիկտ,արյունահեղություն, կրակոց ,թշմանանք,գյուղը գյուղի դեմ,թաղը թաղի դեմ:

-Դրա պատվիրատուն հենց Նիկոլ Փաշինյանն է: 1 տարի մենք դա ենք տեսել:

-Իշխանությունից գալիս է ագրեսիա,իշխանությունները սովորաբար ձգտում են ավելի հանդարտության,ցանկացած իշխանության զուտի կառավարման տեսակնյունից ձեռքէ տալիս հանդարտեցնող,կոնսոլիդացնող մեսիջներ և դա ավելի հեշտ է ,առողջ է: Մեր իշխանությունից հենց սկզբից գալիս է ագրեսիա,մեր իշանությունից ,երբ եկավ սև սպիտակի հայտնի բանաձևը, իմ համար շոկ էր ոչ թե հնչած բանաձևը,որովհետև կարելի է դիտարկել որպես պահի տակ հնչեցրած,այլ այն ծափերը,որ բեմի վրա կանգնած մարդիկ,որոնք մտավորականներ էին,քաղաքացիական հասարակության ներկյացուցիչները տալիս էին:Դա ավելի վտանգավոր է,դա նշանակում է,որ այն ստոպը ,որ պետք է լիներ իշխող համակարգում,չկա:Ինձ դա ավելի շատ է մտահոգում,որովհետև ,եթե ծափ չտվողները ավելի շատ լինեին և մեկը առարկեր,ասեր՝չէ,ոնց ինչ է դա նշանակում,ով մեզ հետ չի թշնամի է,սև է,ծեփել պատերին,այն ժամանակ կհասկանաիք,որ ունենք հասարակություն ,որն ունի բավականին իմունիտետային օջախներ:Ես դա չտեսա:Այս ֆոնին կա քաղաքական համակարգերի ակնհայտ կազմալուծված վիճակ,այս երկիրը դարձել է շատ անպաշտպան և հիմա շատ հեշտ է ցանկացած գաղափար դնել օրակարգ, թիրախավորել և հասարակությանը ասել՝հարձակվի: Ու հետո նախորդը մոռանում են ,անցնում են հաջորդը,ու այդպես շարունակ:Դա բերելու է ուղղակի կազմաքանդման,այնքան է ներքին թշնամանքը մնալու մեր հասարակությանը,տասնամյակներ է պետք է լինելու շտկելը:

-Վախի մասին դիտարկում եք արել,ասել՝ որ կան մարդիկ,որ հասկանում են,թե երկրի առաջին դեմքին փակելը,այսպես ապականելը ինչ է:Նշել էիք,որ վախենում են,և միանգամից այդ մարդուն կարող են ոչնչացնել:

-Համեստություն չանեմ,բայց ես ճիշտ եմ ասել,որովհետև մարդիկ սրճարանում այլ բան են ասում,տանը՝այլ,տեսախցիկի առաջ՝այլ,շատերը նախընտրում են լռել:

- Այդ նույն մտավորականը կարող է ասել՝գիտեք 37 թվին սա ինչ անարդար էր ,50 թվին անարդար էր,բայց այսօր ինչ-որ բան է տեղի ունենում,ինքը լուռ համաձայնում է,մի բան էլ իր կողմից ավելացնում:Այդքան ագրեսիա,չարություն որտեղի՞ց:

-Ես էլի գալիս եմ այն մտքին՝մենք մեր հասարակությանը լավ չենք ճանաչում,երկար ժամանակ ապրել ենք ինքներս մեր մասին և այլոց՝մեր մասին հորինված լեգենդների պատկերացումների մեջ:Հիմա մենք մեր հասարակությանը տալիս ենք ագրեսիվ մեսիջներ,դա գալիս է իշխանությունից:Մյուս կողմից,ոչ իշխանական համակարգերը կազմալուծված են և նրանք չեն տալիս մեսիջներ և այն որոշությունը այն պարարտ հողն է,որ ցանկացած անարդար գաղափար ,հակաօրիանական գաղափար կարող է տարածվել:Այս հասարակությունը պահանջում է հստակ դիրքորոշումներ իշխանություններից:Ես կարող եմ համաձայն չլինել,դուք կարող եք համաձայն չլինել, բայց հասարակությունը կարևոր է իմանալ իշխանությունը այս հարցերի շուրջ ունի հստակ դիրքրոշում:Մենք տեսնում ենք,որ հաճախ պրեցեսները գնում է,իշխանությունը լռում է,կողքից նայում է: Մտածումէ միայն իր վարկանիշի մասին՝իշխանություն իշխանության համար,չի կարելի այդ ճանապարհով գնալ:Ցանկացած իշխանություն պետք է լինի ավելի առաջադիմական ,քան հասարակությունը,միշտ ավելի զուսպ,հանդուժող:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բղդասարյանի

դիտվել է 2585 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am