Գյումրիում տեղի է ունենում Նիկոլի կողմից ՏԻՄ-ի զավթման փոքրիկ գործընթաց․ Վահե Սարգսյան

«Երկիր» օրաթերթի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Գյումրիում տեղի է ունենում Նիկոլի կողմից ՏԻՄ-ի զավթման փոքրիկ, բայց մեծանալու միտում ունեցող գործընթաց։
Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» դաշինքի հենքի վրա ձևավորված համանուն խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին համայնքի ղեկավարը օրենքով սահմանաված կարգով արձանագրություն է կազմել ու տեղեկացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Ըստ օրենքի և կարգի, պետք էր, որ ավագանու անդամ դառնար ըստ ցուցակի հաջորդ անդամը:

Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի՝ տեղի է ունեցել խախտում. ԸԸՀ-ն օրենքով սահմանված կարգով 7-օրյա ժամկետում չի կազմել արձանագրություն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, և այդ հարցը առկախված է մինչ օրս:
Երեկ վերջին օրն էր օրենքով սահմանված ժամկետի, որի ընթացքում պետք էր «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցվեին, և մանդատը փոխանցվեր հաջորդ անձին՝ Նարեկ Միրզոյանին: Նիստը հրավիրել են, հարցը քննարկել են, սակայն նիստը ընդհատվել է, որպեսզի այսօր շարունկավի, ինչը, սակայն, տեղի չի ունենում: Ըստ Սոս Հակոբյանի՝ ԸԸՀ-ն, իշխանությունների հետ համագործակցությամբ և թելադրանքով, ունենալով ԿԸՀ-ի հովանավորությունը, իրականացնում է ՏԻՄ մարմնի խափանման աշխատանք, ինչը նաև պարունակում է հանցագործության հատկանիշներ:
Ըստ Սոս Հակոբյանի՝ առկա է նաև տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է նաև դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ Կարեն Բադալյանը դիմում ներկայացնելուց երկու օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել և ցանկացել մնալ ավագանու անդամ՝ դուրս գալով «Մեր քաղաքը» խմբակցությունից: Ըստ փաստաբանի՝ Կարեն Բադալյանի այս վարքագիծը տեղի է ունեցել ավագանու անդամի կամքի վրա ազդեցության արդյունքում, ինչը փաստաբանն անվանեց նաև հոգեբանական բռնություն:

Ըստ Սոս Հակոբյանի՝ ի տարբերություն ԱԺ-ի, ավագանու անդամը չի կարող փոշմանել և հետ վերցնել դիմումը: Չկա նման ընթացակարգ: Հետևաբար, այս պահին պետք է մուտք արվի Գյումրու քաղաքապետի արձանագրությունն ու մանդատի փոխանցում լինի, ինչը և չի արվում, քանի որ, ինչպես հասկացանք, ԸԸՀ նախագահը չի ներկայացել:
Ես արդեն չգիտեմ ինչ բառերով որակել էս ամենը...»։

դիտվել է 318 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ն Հալաբյան փողոցում լքված նորածնի մասին #ՈւՂԻՂ.Դուրս են հանել ու ի՞նչ են ասել Նիկոլ Փաշինյանին․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, «Ուժեղ Հայաստան», չե՛ք հասկանու՞մ՝ ՔՊ-ի հետ չե՛ն երկխոսում, այլ․․․ Անդրեասյան (video) ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլանները սպառնալիք են ՌԴ-ի համար․ Պուտին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video) Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video) Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան, կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am