Գուլպադ ու կրծկալդ շաքարով կտրեմ

Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավիթի մաքսակետ եւ այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպը բուռն քննարկումների առիթ է դարձել:
Շատերը այդ միջադեպերից հետեւություններ են արել, որ Փաշինյանն այլեւս հասկանում է, թե ուր է գահավիժում իր վարկանիշը, քանի որ իրական գործին փոխարինում են իր կողմից բեմադրվող տեսարանները: Եւ ամեն օր նա կատարելագործում է այդ տեսարանները՝ հարկ եղած դեպքում գերազանցելով անգամ իր լիազորությունները, քանզի հիմնավոր տագնապներ ունի, որ հպարտ քաղաքացիները շուտով իր զենքով իր դեմ են պայքարելու: Ահավասիկ, մասքակետում Փաշինյանը հանկարծակի բորբոքվեց գետնին ընկած բիչոկ տեսնելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչո՞ւ է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է», ասաց բիչոկի մեծ մասնագետը՝ տեղում ախտորոշելով, որ բիչոկը ոչ թե մի քանի օրվա է, այլ ճիշտ 25 տարվա:Ապա, տեսախցիկների, լրագրողների առջև ձեռքով սրբեց պատն ու էլի գուշակեց, որ այն երկար տարի չի մաքրվել:
«Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»: Սակայն ամենադրամատիկ դրվագը դեռ առջեւում էր, Փաշինյանը հասավ մաքսատան աշխատասենյակներից մեկին ու նկատողություն արեց իրեն դիմավորող աշխատակցին վարչապետին ձգված չդիմավորելու համար, այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ սաստիկ զայրացավ.«Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանոց լինի՞»: Այս թատրոնից հետո իրավագետներն արձագանքեցին, որ վարչապետը չունի լիազորություն աշխատանքից ազատելու մաքսատան աշխատողին, դրա իրավունքը վերապահված է միայն ՊԵԿ նախագահին եւ այն էլ աշխատանքային օրենսգրքով սահմանված հստակ հիմքերի առկայության դեպքում կարող է հեռացնել: Համենայն դեպս սա այն դեպքը չէ, որ կարելի է միանգամից ազատվել աշխատակցից: Հատկապես որ Փաշինյանի այցից հետո այդ աշխատակիցը հայտնեց, որ գույքը, դրոշը ներառյալ ոստիկանությանն է եւ իրենք շենքի վրայից իջեցրել են, որպեսզի ոստիկանությունից գան տանեն:
Բայց այս պատմության մեջ ամենազավեշտալի դրվագը դրոծի հետ կապված վարչապետի լալահառաչ գրառումն էր.<<Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ>>: Հետաքրքիր է, երբ Նիկոլ Փաշինյանը եռագույն դրոշը խորհրդանշող գուլպաներ էր հագնում, չէր մտածո՞ւմ, որ ՀՀ դրոշն անարգում է, բառի բուն իմաստով գցում ոտատակ, էլ չենք ասում, որ դա միայն երեվացող մասն է ու հայտնի չէ, թե դրոշից կարված էլ ինչեր է կրում…Երբ անցած տասն ամիսներին Փաշինյանի հրավիրած զանգվածային միջոցառումներին, կամ քարոզարշավի ժամանակ մեր պետական խորհրդանիշը հայտնվում է մեկի փարթամ կրծքերին, մյուսի՝ գոտկատեղին, երրորդը այն գցում էր ոտատակ ու այսպես շարունակ ուր էր Նիկոլ Փաշինյանի պետական մտածողությունը:

Անի Սահակյան

 

դիտվել է 7104 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am