Պատին հենած դրոշի համար ՊԵԿ աշխատակցին աշխատանքից կարելի է ազատել, իսկ պատռված դրոշի համար՝ թաղապետին՝ ո՞չ

«Իրատես» թերթը գրում է. «Չգիտեմ՝ Նորագավթի մաքսատան աշխատակիցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել, ապա նորից աշխատանքի էր ընդունվել պատին հենված դրոշի համար, երբեւէ կմոռանա՞ Փաշինյանի պահվածքն ու խոսելու տոնը, ես որ հաստատ չեմ մոռանա: Քանիցս ասել եմ, ու նորից կրկնեմ՝ «Հայաստանի հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացու» հետ բարձր տոնով, մուննաթով, «ոնց ասեմ, այդպես է լինելու» սկզբունքով խոսելու իրավունք չունի ոչ ոք: Առավել եւս՝ իրեն ժողովրդի մի մասը, իսկ ժողովրդին իշխանություն համարող անհատը, որ սեր ու հանդուրժողականություն է քարոզում:

Հարավ-արեւմտյան թաղամասի փողոցներից մեկում օրեր առաջ ծակված, պատռված դրոշ նկատեցի, ու առաջին տեսարանը, որ մտապատկերեցի, թաղապետին տեսախցիկների առաջ հանդիմանող վարչապետն էր՝ «կտանես կկարես, կկախես իր տեղում ու դիմում կգրես» ելույթով: Իհարկե, նման բան տեղի չի ունեցել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ինձ վստահեցրեց՝ դրոշը փոխված է, բայց հարցիս՝ իսկ թաղապետն աշխատանքից ազատվա՞ծ է, պատասխանել չկարողացավ: Իհարկե շատ լավ է, գերազանց, որ դրոշը փոխվել է. պետական խորհրդանիշների նկատմամբ բոլորս պետք է ուշադիր լինենք, հարգանքով վերաբերվենք, առավել եւս՝ պետական ծառայողները:

Երկակի ստանդարտները, սակայն, ընդունելի չեն: Եթե ՊԵԿ աշխատակցի վրա կարելի էր մուննաթ գալ ու աշխատանքից ազատվելու վճիռ կայացնել ոտքի վրա, ապա նման վերաբերմունքի պետք է արժանանան նաեւ մյուս չինովնիկները: Բնավ կողմ չեմ, որ փոշոտ կամ պատռված դրոշը ժամանակին չփոխելու համար մարդկանց անարգանքի սյանը գամեն ու հեռացնեն աշխատանքից, բայց եթե կա նախադեպ, ապա այն հատվածական չպետք է լինի:

Եթե հասկացել ես, որ սխալ ես արտահայտվել ու անտեղի որոշում կայացրել, ապա ոչ թե «բարի կամք դրսեւորել ու մարդուն աշխատանքի վերականգնել» է պետք, այլ ընդամենը կամք ունենալ ու խոստովանել՝ վրդովված եմ եղել, ներողամիտ եղեք:

Երբ քննադատում էինք, որ պատին հենած դրոշի համար մարդու հետ չի կարելի նման տոնով խոսել, փաշինյանամետները անարգանքի մի սյանն էլ մեզ էին գամում, թե «ինչպե՞ս կարելի է չհարգել պետական խորհրդանիշը»: Իսկ ու՞ր են այժմ պետականության համար մտահոգվածները, ինչո՞ւ են լուռ: Գուցե այն պատճառով, որ «թավշյա հեղափոխության» օրերին մարմնի փարթամ մասերը դրոշ-կրծկալով էին ծածկում կամ դրոշը որպես սփռոց ծառայեցնում թղթախաղի համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1394 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am