Երբ զորամաս են ներթափանցում գողական բարքերը, քաղաքացու օր հռչակելը բավարար չի լինելու. Էլինար Վարդանյան

Քաղաքացու օր ունենալն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն ուղղված է լինելու քաղաքացի ձեւավորելուն, քաղաքացի կրթելուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախագահ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշում է. «Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ապրիլի վերջին շաբաթ օրը կհայտարարվի քաղաքացու օր:

Քաղաքացու օր ունենալն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն ուղղված է լինելու քաղաքացի ձեւավորելուն, քաղաքացի կրթելուն, քաղաքացիական իրավագիտակցություն ձեւավորելուն եւ ոչ թե հասարակությունը կրկին բարիկադների երկու տարբեր կողմերում տարանջատելուն:

Բայց քաղաքացին միայն տոն հայտարարելով չի ձեւավորվում, որովհետեւ մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով իշխանությանը ձայն էին բերում կամ ձայն տալիս, ապրիլին փողոցները փակելով քաղաքացի չդարձան:

Երբ կառավարության դուռը քաղաքացին ոտքով է բացում, եւ դա արդարացվում է ժողովրդի դուռն է, ինչ կուզեն կանեն, դա ամենեւին քաղաքացիական իրավագիտակցության մասին չի խոսում, այլ այլակերպում է պետական մարմինների նկատմամբ վերաբերմունքը:

Երբ խրախուսվում են ներգյուղական, կլանային առճակատումները, իրենց գյուղապետն է, ինչ կուզեն կանեն մոտեցմամբ, դա չի նշանակում, որ նրանց պահանջը քաղաքացիական գիտակցության արդյունք է, այլ պարզապես այդպես են պահանջում ներանձնական խորը արմատներ գցած հարաբերությունները: Իսկ դա բերում է ամենաթողության եւ ազատությունների եւ իրավունքների սխալ ընկալման:

Երբ մշակույթի գործիչները եւ այլ հայտնի մարդիկ տարբեր հարթակներում ելույթներ են ունենում, փորձելով համոզել, որ նախորդ իշխանություններին իրենք ընդդիմադիր էին եւ պարզապես «ստիպված» էին ծափերով ընդունում նրանց գաղափարները, դա չի նշանակում, որ հաջորդ իշխանությունների ժամանակ նույն ելույթներով էլի հանդես չեն գալու:

Ամեն իշխանության կողքը փափուկ տեղավորվելն է իրենց քաղաքացիական գիտակցությունը:

Երբ համալսարանի ռեկտորի պաշտոնանկության վերաբերյալ քաղաքական որոշում է կայացվում, որը միջամտում է բուհի ներքին ինքնավարությանը, ակադեմիական անկախությանը, իսկ այդ որոշումը ցնծության առիթ է դառնում, դա արդեն ձեւավորված քաղաքացիական գիտակցության մասին չի խոսում:

Երբ փաստաբանին իր գործունեության համար սոցցանցերում սպառնում են, հայհոյում, որովհետեւ նա պաշտպանում է մարդկանց, ում իրենք մեղավոր են նշանակել, սա կայացած քաղաքացու մասին վառ ապացույցը չէ:

Երբ զորամաս են ներթափանցում գողական հեղինակությունների բարքերը, եւ զորամասում անհնազանդություններ են տեղի ունենում, որովհետեւ մեր զորամասն է, ինչ ուզենք, կանենք, քաղաքացու օր հռչակելը բավարար չի լինելու այսպիսի մտածելակերպը փոխելու համար:

Երբ քարը նետում եւ կոտրում են շարժվող մետրոյի գնացքի պատուհանը, որովհետեւ մեր մետրոն է, ինչ ուզենք, կանենք, դա նրանից է, որ քաղաքացուն ներշնչել են, որ նա է երկրի տերը, բայց որ նա նաեւ պատասխանատու է այդ երկրի համար, չեն բացատրել:

Այսօրվա քաղաքացին սոցիալական ցանցերում հայհոյանքներով, թշնամանք տարածելով, «սոցցանցային արդարադատություն» իրականացնելով ինքնադրսեւորվող անհատն է, ում որպես քաղաքացի կայացման ճանապարհը դեռ պետք է սկսել: Եվ եթե քաղաքացու օր հռչակելու նպատակը հենց դա է լինելու, ուրեմն նաեւ պետք է սահմանել օրակարգ քաղաքացիական բարձր իրավագիտակցության ձեւավորման ուղղությամբ: Քաղաքացուն կոնկրետ մեսիջներ են պետք։

Հակառակ դեպքում «քաղաքացին» բավարարվելու է սոսկ մերժելու մասին հիշողություններով»:

դիտվել է 419 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am