Փաշինյանի թավշյա հեղափոխությունն ու Ալիևի հետնավթային վախը

Միջազգային դիտորդները, հետևելով վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցող փոփոխություններին, կասկած են հայտնում, թե արդյոք դրանք լուրջ բարեփոխումների նախադրյալներ են, թե միայն դրանց նմանակումը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նկատելով, որ Ադրբեջանի գործողությունների վրա մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային ճնշումը: «Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և իշխանափոխությունը վատ դրության մեջ են դրել Բաքվին, որտեղ ամենից քիչն էին սպասում իշխանափոխության հարևան երկրում՝ պայմանավորված Երևանի՝ Ռուսաստանից ուժեղ կախվածությամբ»,- ասվում է հոդվածում: Ինչպես ընդգծում է հոդվածագիրը, մրցակցությունը տարածաշրջանում առաջնորդության և Արևմուտքի աչքերում «կարևոր գործընկերոջ» դերի համար հզոր գործոն է Հարավային Կովկասի երկրների առաջնորդների քաղաքականության մեջ: Եթե Ադրբեջանը նախկինում իրեն առաջատար էր կարծում Հարավային Կովկասում Արևմուտքի անվտանգության շահերի ապահովման գործում, ապա այժմ նավթային համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ էներգետիկայի ոլորտում նախագծերի նշանակությունը պակաս կարևոր է դարձել: Ըստ հոդվածագրի՝ փորձագետները և պաշտոնյաները համակարծիք են մի հարցում, որ Ադրբեջանը թևակոխել է հետնավթային դարաշրջան: Նավթային արտադրության անկումն ու նավթի համաշխարհային գների նվազումը մի շարք տնտեսական և սոցիալական հետևանքներ է ի հայտ բերել: Ադրբեջանում արդեն մի քանի ամիս է՝ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք քննարկումների տեղիք են տալիս՝ արդյոք դրանք լուրջ բարեփոխումների նախանշաններ են, թե՞ դրանց իմիտացիա, BBC-ի կայքում գրում է ադրբեջանցի լրագրող Լեյլա Ալիևան: aravot.am-ի փոխանցմամբ՝ Ալիևը մի քանը հրաման է արձակել՝ ուղղված երկրի սոցիալական դրության բարելավմանը. նա կարգադրել է վարկեր տրամադրել խնդրահարույց ֆիզիկական անձանց, փոխհատուցում վճարել Ղարաբաղյան պատերազմի զոհերի ընտանիքներին, բարձրացնել ուսանողների կրթաթոշակները: Տարեսկզբին համալրումներ են կատարվել 2017թ. նախագահական հրամանում՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ: Կառավարությունը նաև ակտիվորեն խրախուսում է բնակչությանը օրինականացնել եկամուտները, փորձում է նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Օրինակ, ընդունվել է հարկահանության մասին օրենքի լրացում, որով մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցները 7 տարով ազատվում են եկամտահարկից: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ նախագահը ծավալուն հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներից մեկին՝ պատմելով երկրի զարգացման իր տեսլականի մասին, այցելել է շրջաններ, որտեղ տեսախցիկների առաջ անսովոր մոտ շփվել է տեղի բնակիչների հետ՝ առանց թիկնապահների, և անգամ երգել է: Փոխվել են նաև քաղաքական ակտիվիստների՝ սովորական դարձած ձերբակալությունները. երկարատև ազատազրկման փոխառեն նրանց ճաղերի ետևում փակում են մի քանի օրով: Ոմանք, օրինակ, բլոգեր Մեհման Հուսեյնովը կամ ակտիվիստ Մամեդ Իբրահիմը, ազատ են արձակվել: Սակայն վերլուծաբանները կասկածի տակ են դնում այս փոփոխությունների լրջությունը: Նրանց մի մասին համար դրանք վկայում են նեղ «տեխնոկրատական մոտեցման» մասին, այսինքն փոփոխություններ՝ համապատասխան ոլորտների ղեկավար պաշտոններում մասնագետների նշանակելու, դրանով հանդերձ կառավարման էությունը չփոխելու ճանապարհով: Մյուսները դա անվանում են PR-վարժություն և թղթարարություն, իսկ երրորդները հարց են բարձրացնում՝ որքանով կարող են իրավիճակը փոխել այդ հրամանները, անգամ եթե իրականացվեն: Իրականում փոփոխությունները սկսվել են դեռ ավելի վաղ, երբ 2017թ. պաշտոնից, և հետևաբար ազդեցության գոտիներից ազատվեցին մի քանի նախարար-օլիգարխներ, օրինակ՝ տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը և հարկահանության նախարար Ֆազիլ Մամեդովը: Միաժամանակ մի քանի պետական կառույցներ լուծարվեցին կամ միավորվեցին ուրիշների հետ: Տրանսպորտի նախարարությունը, օրինակ, լուծարվեց և միավորվեց կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ: Փորձագետներն ու պաշտոնյաները համաձայն են մի բանում. Ադրբեջանը թևակոխել է հետնավթային ժամանակաշրջան: Նավթային արտադրության անկումը և համաշխարհային շուկաներում նավթի գնի նվազումը առաջ հանգեցրել են մի շարք տնտեսական և սոցիալական հետևանքների, որոնք ստիպել են կառավարությանը գիտակցել, որ տնտեսության դիֆերսիֆիկացումը կենսական կարևորություն ունի: Սակայն, համաձայն անկախ փորձագետների, բացի օբյեկտիվ գործոններից, նավթային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարությունը թույլ չի տալիս, չնայած արդեն ծախսված 100 միլիարդավոր նավթադոլարներին, երկրի հարստությունն օգտագործել առավելագույն շահույթով՝ ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ բնակչության բարեկեցիկության համար: Հաշվի առնելով Ադրբեջանի կառավարման առանձնահատկությունները՝ առաջնորդի լեգիտիմության արտաքին աղբյուրները ոչ պակաս (եթե ոչ ավելի) կարևոր են, քան ներքինները: Ըստ հոդվածագրի՝ դա կարելի է տեսնել ռենտաների բաշխման օրինակով: Կառավարությունը շռայլորեն հովանավորում է մշակույթի ոլորտում մեծ թվով նախագծեր մի շարք եվրոպական երկրներում, աջակցում է լոբբիստական խմբերին և ներդրումներ է կատարում արտասահմանում արտադրության և ենթակառուցվածքների մեջ: Ըստ հետաքննող-լրագրողների՝ միայն 2014թ. վարչակարգը 4 մլն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբինգի վրա: Բայց այդ գործը բարդացել է Ադրբեջանի մասնակցությամբ մի քանի սկանդալների, ինչպես նաև Արևմուտքում կոռուպցիայի, փողերի լվացման, անօրինական եկամուտներն օֆշորներում թաքցնելու դեմ միջոցառումների խստացման պատճառով: Ժամանակակից աշխարհում կոռումպացված պաշտոնյաների համար անհարմարությունները գնալով շատանում են: Անգամ Արևմուտքի և իր վաղեմի ու կարևոր գործընկեր Սաուդյան Արաբիայի հարաբերություններում նկատվում են լուրջ ճեղքեր: Ոչ պակաս կարևոր է Ադրբեջանի վրա տարածաշրջանային ճնշումը: Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» և իշխանափոխությունը ծանր դրության մեջ է դրել Բաքվին, որտեղ ամենաքիչն էին սպասում իշխանափոխություն հարևան երկրում: Տարածաշրջանում առաջինը լինելու մրցակցությունը և Արևմուտքի աչքում «կարևոր գործընկերոջ» դերակատարությունը նախկինի պես կարևոր գործոն է Հարավային Կովկասի երկրների քաղաքականության մեջ: Եթե նախկինում Ադրբեջանն իրեն համարում էր Հարավային Կովկասում առաջատար Արևմուտքի անվտանգության շահերի (առաջին հերթին նավթային և կոմունիկացիոն) մատակարարման տեսանկյունից, ապա այժմ նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխության պատճառով էներգետիկայի ոլորտում նախագծերը կորցրել են կարևորությունը: Դա նշանակում է, որ արտաքին գործոնների նշանակությունը իշխանության լեգիտիմության գործում թուլանում է, և երկրի առաջնորդը ստիպված է դիմել հասարակությանը՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: Ներքին աջակցությունը կարևոր է Ադրբեջանի համար նաև նրա համար, որ դա ուղղակիորեն կանդրադառնա երկրի անվտանգության ամենակարևոր խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա: Միաժամանակ Ռուսաստանի (ինչպես նաև Իրանի) ընկալումը՝ որպես հզոր տարածաշրջանային տերություն, թուլացել է միջազգային պատժամիջոցների ճնշման տակ: Այս ամենը ստիպում է Ալիևին երկրի ներսում տիրող իրավիճակին ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան նախկինում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am