«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» շարժման և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Նշել էինք, որ, մեր տեղեկություններով, որևէ առարկայական պատասխան չի ստացվել:
Երեկ «Փաստը» դիմեց Արշակ Կարապետյանին՝ ճշտելու նամակի ճակատագիրը: «Այո, մենք բաց նամակով դիմել ենք կառավարություն, Սահմանադրական դատարան: Դեռևս սպասում ենք պատասխանի»,-ասաց Կարապետյանը: Իսկ եթե որևէ պատասխան չլինի՞: «Մենք ունենք գործողությունների պլան թե այն դեպքի համար, եթե պատասխան չստանանք, թե այն դեպքի համար, եթե պատասխանը մեզ չբավարարի: Մասնավորաբար, Ազգային արժանապատվության տրիբունալը շատ մեղմ վճիռ է կայացրել և կարող է փոխել իր որոշումը»,-նշեց մեր զրուցակիցը:
Այդուամենայնիվ, ինչո՞ւ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, և ի՞նչ է պետք անել Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ գեներալի, կա երկու ճանապարհ. «Առաջինը՝ ստեղծել ուժեղ պետություն և բանակցություններ վարել հավասարի դիրքերից: Բայց այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) չի կարող զարգացնել երկիրը, որովհետև նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել: Երկրորդ ճանապարհը գերիների փոխանակումն է, իսկ դրա համար մեզ մոտ էլ պետք է ադրբեջանցի գերի զինվորներ լինեն: Այս երկու տարբերակը կա, իհարկե, եթե չմտածենք, որ Ալիևը կարող է մի օր արթնանալ ու հանկարծ ազատ արձակել բոլոր գերիներին: Բայց դա անհնար եմ համարում, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պարագայում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 28․ 11․ 24 թ համարում։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը