Ավշարի դպրոցում պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն կարգավորվում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցում տեղի ունեցող դասադուլներին ու գործադուլին:
Նախարարը նշեց, որ նախարարության ներկայացուցիչներ են եղել դպրոցում և փորձում են վերականգնել աշակերտների իրավունքները: «Ավշարի դպրոցը մարզպետարանի ենթակայության դպրոց է և այնտեղ որոշ պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք ցավոք սրտի, մինչև հիմա չեն կարգավորվում: Աշակերտների իրավունքները պետք է վերականգնվեն, բայց նրանց կողմից ներկայացվող վերջնագրերը՝ չգնալ դասի մինչև տնօրենը չհեռանա, ես կարծում եմ, որ ճիշտ չէ»,- ասաց նա:
Հարցին, թե Կրթության և գիտության նախարարությունը որևէ միջոց չի ձեռնարկել իրավիճակի կայունացման համար, նախարարը նշեց, որ իրենք միանշանակ հետևողական են և արդեն մի քանի օր է` նախարարությունից աշխատակիցներ են գնում Ավշարի դպրոց:
«Աշակերտների իրավունքները, իհարկե, պետք է վերականգնվեն, սակայն, ծնողները ևս պետք է օգնեն մեզ: Դա չպետք է արվի աշակերտների կրթական իրավունքները խախտելով»,-եզրափակեց ԿԳ նախարարը:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը