Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. մենք ինչո՞վ ենք զբաղված

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտնում է արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ իր մտավախությունները:

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը առաջին անգամ չէ, որ ահազանգում ու ներկայացնում է իր հիմնավորված մտահոգությունները ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված վիճակի, այնպես էլ՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների վերաբերյալ:

Մասնավորապես այն, որ այսպես կոչված՝ «վերելակային հրադադարի» ժամանակահատվածն ադրբեջանական կողմն օգտագործել է ինչպես Հայաստան-Նախիջևան սահմանագոտում, այնպես էլ՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում իր դիրքերը բարելավելու համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ խնդրին՝ Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ուզում եմ հիշեցնել իշխանություններին, որ երբեք հաջորդ պատերազմը նման չի լինում նախորդ պատերազմին: Դա իշխանությունները պետք է նկատի ունենան:

Եվ մի մտավախություն էլ ասեմ, խնդրում եմ՝ մանրամասնող հարց չտալ:

Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ ծագել են լրջագույն խնդիրներ՝  Հայաստան զենք ներկրելու հարցերում: Լրջագո՛ւյն Եվ քաղաքական խնդիրներ են դրանք, այլ ոչ թե՝ տեխնիկական կամ ֆինանսական: Հույս ունենք, որ կկարողանան լուծել, որովհետև խնդիրները լուրջ են: Առայժմ, ինչ ասացի, դրանով սահմանափակվենք»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակին, մասնավորապես, վերջին միջնորդական ակտիվացմանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը և զուգահեռ զարգացումներին, ապա Դավիթ Շահնազարյանի դիտարկումները բավականին խիստ են. «Հայաստանի ղեկավարությունը, տվյալ դեպքում՝ վարչապետն ու ԱԳ նախարարը, քանի որ նրանք են զբաղվում այդ հարցով, ըստ էության, պատրաստ չեն այդ բանակցություններին:

Ես ընդգծել եմ, ավելորդ չէ մեկ անգամ ևս նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել բանակցային գործընթացում վերջին 11 ամիսների ընթացքում, դա Ադրբեջանի կողմից լրջագույն դիվանագիտական նվաճում է եղել: Եթե ընդհանրապես փորձենք համեմատել հակամարտության բանակցային  գործընթացի ողջ պատմության հետ, հավանաբար, 1996 թվականի Լիսաբոնից հետո նման մեծ հաջողություն նրանք չէին ունեցել: Նրանց հաջողվեց օրակարգից հանել իրենց համար, մեղմ ասած, շատ տհաճ հարցը՝ կապված շփման գծում միջոցառումների հետ: Դա այսպես կոչված՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի օրակարգն էր: Ընդ որում, կարծես թե դա հաջողվեց, ոչ թե իրենց ջանքերով, այլ ավելի շատ Հայաստանի «ջանքերով», հասկանալի է՝  վերջին դեպքում բացասական իմաստով եմ ասում՝ ջանքերով»:

Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծում է այն հանգամանքը, որ Հայաստանը չի ներկայացնում բանակցային իր հայեցակարգը: Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը ընդհանրական հայեցակարգ չունեն, անընդհատ իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս: «Եվ արդյունքում հիմա ստացել ենք մի վիճակ, որ  Փաշինյանը շատ մոտ ժամանակներս գնալու է Ալիևի հետ հանդիպման, բայց այն տեսակետը, թե ինչ բանաձևով է Հայաստանը բանակցելու, մինչև հիմա գոյություն չունի, չեն արտահայտել»,-նշեց մեր զրուցակիցը:

Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը, մեղմ ասած, շատ սառը ցնցուղ էր: «Հայաստանի իշխանություններն արդյոք հասկացե՞լ են իրավիճակի լրջությունը, և պատրա՞ստ են արդյոք վերցնել պատասխանատվության այդ ողջ ծանր բեռը և գնալ ռացիոնալ բանակցությունների՝ մշակած ունենալով բանակցությունների թե՛ մարտավարությունը, թե՛ ռազմավարությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ձևավորվել է մի կացություն, երբ Հայաստանի դիրքորոշումը անհասկանալի է միջազգային հանրության ներկայացուցիչներին:

«Մի հատված կա, հատկապես զինվորականության մեջ, որ ասում են՝ դե լավ,  բանակցությունները կարևոր չեն: Ո՛չ, դա այդպես չէ: Դա չափազանց կարևոր է: Սա ռազմաճակատի վիճակից և նույնիսկ ռազմական գործողությունների արդյունքից ոչ պակաս կարևոր է, որովհետև մենք հայտնվել ենք շատ վատ վիճակի մեջ: Մենք անհասկանալի ենք միջնորդների համար, անհասկանալի ենք միջազգային հանրության համար: Եվ, ինչպես ասացի, ըստ էության, հիմա մենք միջազգային հանրության հետ չենք, այս պահին միջազգային հանրությունն ավելի շատ Ադրբեջանի հետ է: Եվ, եթե 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ միջազգային հանրությունը պասիվ հայկական կողմերին էր սատարում, ընդգծում եմ՝ պասիվ, ապա՝ ապագա պատերազմում, այսօրվա վիճակից ելնելով, ես լուրջ մտավախություն ունեմ, որ այդպես չի լինի: Իսկ որ պատերազմն անխուսափելի է, դրանում, կներեք, ես կասկած չունեմ»,-շեշտեց Դավիթ Շահնազարյանը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am