Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի թշնամի է բարությանը, քան չարությունը»

Հարցազրույց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհու՝ Իրինա Քոչարյանիհետ։ –Տիկի՛ն ՔոչարյանԴուք բավական ակտիվեք սոցիալական ցանցերումինչըհասկանալի էԵրբ առաջին անգամկալանավորեցին ՀՀ 2-րդ նախագահ ՌոբերտՔոչարյանինցանցերում գրեթեհամատարած ողջունում էին ՆիկոլՓաշինյանի այդ քայլըՀիմա պատկերը եթեոչ կտրուկապա էականորեն փոխվել էԸստՁեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորվածՆպատակամղված քարոզչությո՞ւն է տարվումՔոչարյանի օգտինթե՞ մարդիկ են սկսել այլ հայացքով նայել քաղաքականգործընթացներին: –Իրականում ժողովուրդը սկսում է նայել այլ աչքերով, որովհետև սկսում է արթնանալ ու հասկանալ, որ անցած տարվա գարնանը հայտարարված արժեքներն ու լոզունգները, անթիվ խոստումները՝ վայրկենական համընդհանուր բարգավաճման մասին, ոչ մի բանով չամրապնդված պարզ պոպուլիզմ էին: Մարդիկ սկսում են հասկանալ, որ այժմյան ղեկավարությունը, որն իշխանության եկավ նախկին ղեկավարության հանդեպ առկա հասարակական դժգոհության ալիքի վրա, բարեփոխման նպատակներ չուներ, այլ բավարարելու սեփական հիվանդագին ձգտնումները և իրականացնելու այն պլանները, որոնք մշակել էր դեռ 90-ականների, հետո՝ 2000-ականների վերջում: Ցավոք, ժողովուրդը և նրա բարօրությունը ևս չդարձան բարձրագույն արժեքներ, այլ միայն գործիք մի խումբ մարդկանց համար՝ սեփական հետաքրքրությունները բավարարելու և անդրկուլիսային աշխարհաքաղաքական խաղերի համար: Մարդիկ սկսում են հասկանալ, որ տարվում է նպատակաուղղված ուժեղացված արհեստական դեմոնիզացում և հենց այն միակ անձի մեկուսացում, որը կարող է լինել իրական հակակշիռ ու խոչընդոտ իշխանության հասած «թավշյա գլխարկների» համար երկրի վերջնական կործանման ճանապարհին: Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի տարվող քարոզչությունն իրականացնում են հենց իրենք՝ իրենց իսկ ապաշնորհ ու անգրագետ քաղաքականությամբ: Նոր իշխանության տհաս մտածելակերպն արդեն դրսևորվում է երկրի համար ծանրակշիռ տարբեր ոլորտներում: Բավական կարճ ժամանակահատվածում երիտասարդ անփորձ չինովնիկներն արդեն հասցրել են իրականացնել բազմաթիվ սխալ հաշվարկներ, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվում, այդ պատճառով չեմ կրկնի: Վերջիվերջո, ամեն ինչ որոշվում է համեմատության մեջ։ Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ խորհրդարանական ամբիոնից հնչում էին սպառնալիքներ՝ պահանջելով չհամեմատել այժմյանը նախկինի հետ: Համեմատություն արդեն անում են շարքային քաղաքացիները, որոնց հիշողությունը սկսում է արթնանալ, և այդ համեմատությունն ամենևին էլ «թավշյա գլխարկների» շահերից չի բխում: –Նիկոլ Փաշինյանը խոսում էր սիրո և հանդուրժողականության մասինբայց հիմա լրիվ այլպատկեր ենք տեսնումՁեր կարծիքով նա ի սկզբանե էր խաբո՞ւմթե՞ իշխանության գալուցհետո բան փոխվեց նրա մոտ: –Հնարավոր եմ համարում, որ այդ մարդն անկեղծ հավատում էր և դեռ շարունակում է հավատալ իր որոշ գաղափարներին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ իշխանության եկած մարդիկ կա՛մ սարսափելի կեղծավորներ են, կա՛մ ուշադիր չեն կարդացել Ջին Շարպին, կա՛մ ուշադիր են կարդացել Օրուել: Կամ՝ երկուսը միաժամանակ: Օրուելի «1984» վեպի «Սերը ատելություն է» կարգախոսը միանգամայն համապատասխանում է նրան, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, երբ զանգվածային գիտակցության մեջ գերիշխող է դարձել հենց ատելությունը, երբ ամեն օր տեղի է ունենում ինտենսիվ զգացմունքային քարոզչություն. այդ կործանարար զգացմունքը շատ հեշտ կարելի է արթնացնել: Մյուս կողմից, իհարկե, խոսել այն մասին, որ բացառապես քարոզչությունն է ձևավորում ատելություն, փորձ է՝ գտնելու հեշտ պատասխաններ դժվար հարցերին: Իսկ հարցը իսկապես դժվար է, որովհետև զանգվածային գիտակցությանը կարելի է ներշնչել այն, ինչ նա պատրաստ է ընդունել: Երբ երկրում կան իսկապես ներքին լուրջ խնդիրներ և սոցիալական դժգոհություն, մարդիկ վաղ թե ուշ լուծում են դրանք երկար ժամանակ ճնշված, բայց դուրս հորդող ագրեսիայով: Հենց այս ագրեսիան սեփական կամ օտար փորձառու տիկնիկավարների ձեռքերը կարող են ուղղորդել իրենց հարմար ուղղությամբ: Եվ այդ ամենը՝ «ժողովրդի անունից, ժողովրդի համար» կեղծ կարգախոսի ներքո: Հիմա ատելության բացահայտ դրսևորումները սկսել են ակտիվ խրախուսվել՝ ստեղծելով հասարակության պառակտում: Երբ ագրեսիայի մակարդակն այսքան բարձր է, ինչպես մեզ մոտ, երբ զայրութը դառնում է բանականությունից ուժեղ, վրա է հասնում քաոս: Զայրույթը չի համագոյակցում արդարության հետ: Այդ ժամանակ սկսում են հարվածել նաև թույլերին ու անպաշտպաններին։ Իսկ այն մարդկանց թիվը, ովքեր ցուցադրական անպատժելիության փորձ ունեն, աճում է օրեցօր: Թույլատրելիության շեմը փոխվել է: Ժամանակին բռնություն գործադրելը համարվում էր ծայրահեղական մեթոդ։ Իսկ այժմ պարզվում է՝ ծայրահեղականը նա չէ, ով բռնություն է գործադրում կամ արդարացնում դա, այլ նա, որ լավին դրդում է բռնություն գործադրել։ Եկել է որոշիչ պահը, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դուրս գալ բռնության դեմ՝ հրամցված սիրո տակ: Ամեն ինչ կախված է մեզանից՝ հասարակ քաղաքացիներից, այլապես թավշյա ծովահրեշի գրկախառնությունները կխեղդեն Հայաստանը: Դե, իհարկե, հանուն ճշմարտության ու սիրո: Դուք «քաղաքական որսագողություն» էիք անվանել Նիկոլ Փաշինյանի գործողություններըՁեր կարծիքով որքա՞ն կշարունակվի այս ամենը, և ի՞նչ եք պատրաստվում անել և՛ որպեսընտանիքի անդամև՛որպես քաղաքացի: –Իսկ ուրիշ ի՞նչ կերպ, քան «քաղաքական որսագողություն» չպիտի անվանել քաղաքական ընդդիմախոսների նպատակաուղղված որսը՝ միաժամանակ օրենքները, մարդու իրավունքները ցուցադրական արհամարհելով, մշտական ճնշումներով մարդկանց գիտակցությունը մանիպուլացնելով, մշտապես ցավեցնելով վերքերը՝ «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», «Կոռուպցիա և միֆական միլիարդներ» անվանումներով։ Որքան երկար սա կտևի՝ չգիտեմ. քաղաքական կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Բայց վաղ թե ուշ մարդկանց աչքերը կբացվեն։ Արդեն եկել է այդ պահը։ Իսկ թմբիրից արթնանալու հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Վերջին ժամանակներս ես հաճախ եմ հիշում Ջորջ Օրուելի ստեղծագործությունը, որն իր «Անասնաֆերմայում» գրել է՝ հեղափոխությունն սկսվում է «Բոլոր կենդանիները հավասար են» կարգախոսով։ Բայց հազիվ է հեղափոխությունը հաղթում, խոզերը զավթում են իշխանությունը ֆերմայում, և կարգախոսը փոխվում է. «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են»։ Ցավոք, հանուն բոլորի հավասարության իրականացված հեղափոխությունը ավարտվում է ագրեսիվ փոքրամասնության կողմից պասիվ ու ահաբեկված մեծամասնության նկատմամբ բռնատիրության հաստատմամբ։ Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում։ Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ փորձեր են արվում արհեստականորեն ստեղծել կեղծ և երկրի համար չափազանց վտանգավոր հասարակական հարցում՝ մի կողմից ատելություն առաջացնել արցախյան ամեն ինչի նկատմամբ, մյուս կողմից խաղաղասիրական արտաքին քաղաքականության կոչ անել մեր ամենամոտ հարևանի նկատմամբ։ Ես մեծ հույս ունեմ, որ իշխանության գլխին գտնվողները իրենց շովինիստական պատրանքներից կանցնեն դեպի իրականություն, և քանի դեռ չեն կոտրել շատ «ճյուղեր», կմիացնեն վերջապես իրենց բանականությունը, քանի որ կոնի վրա ոչ միայն առանձին անհատականություններ են դրված, այլ փոքր, բայց մի ամբողջ ազգի ճակատագիր։ Հիմարությունն ավելի թշնամի է բարությանը, քան չարությունը։ Այժմ՝ հարցի երկրորդ մասի վերաբերյալ։ Ես չեմ կարող այս փուլում, իբրև Քոչարյանի ընտանիքի անդամ, զատել իմ քայլերը քաղաքացու իմ քայլերից, քանի որ միանգամայն համոզված եմ՝ Ռոբերտ Քոչարյանի գործն առանձին ընտանիքի հարց չէ, այլ խնդիր, որի ելքից է ուղղակիորեն կախված մեր երկրի ապագան։ Եվ չնայած այն բանին, որ ես գիտակցում եմ անուղղակիորեն լուրջ խնդիրների առաջացման հնարավոր հեռանկարները նաև իմ ընտանիքի համար, լռել ու ձեռքերս ծալած նստել չեմ պատրաստվում։ Իսկ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի։ –Ի՞նչ ակնկալիք ունեք քաղաքական 2019-ից: -Միայն մի բան կասեմ. Աստված չանի՝ պատերազմ լինի... 7or.am

դիտվել է 1198 անգամ
Լրահոս
«Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am