Փետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել

Razm.info-ի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։ Մեր հարցման նպատակն էր պարզել այս տարվա հունվար-փետրվարին հակառակորդի կողմից կատարված սպանության փորձերի քանակը և դրանց հետևանքը։ Դատախազության պատասխանի մեջ նշվում է. «Հարցման մեջ նշված ժամանակահատվածում՝ 01.01.2019 ” 28․02․2019թ․, արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպաության փորձի մեկ դեպք, որը տեղի է ունեցել 18․02․2019թ․, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել մեկ պարտադիր ժամկետային զինծառայող»: Դատախազությունը այսպես է բացատրում «հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ» հանցագործությունը․ «Հակառակորդի կողմից շփման գծում արձակած կրակոցների և հրետակոծությունների դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետերով քրեական գործերը հարուցվում են նկատի ունենալով դեպքի հանգամանքները, իրավիճակը և հակառակորդի ենթադրյալ դիտավորությունը: Հնարավոր են դեպքեր, երբ հակառակորդի նմանատիպ գործողությունների հետևանքով (օրինակ՝ դիրքի կամ զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի հրետակոծություն) անձի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցվի և զոհեր կամ մարմնական վնասվածքներ ստացողներ չլինեն»: Նշենք, որ ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտնվում, եթե նրանց կյանքին վտանգի չի սպառնում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Այ տակա՛նք, լսիր՝ ինչ ասաց իրանցի գեներալը»․ Սերգեյ Շաքարյանց (video) Նարեկ Կարապետյան, չհասկացա՛, ձեր ասածը տարակուսելի է․ Էդգար Էլբակյան (video) Ես սատարում եմ Էդգար Ղազարյանին, բայց մի կարևոր հարց ունեմ․ Անժելա Թովմասյան (video) ԱԺ-ն սարքել եք զոհասեղան․․․ Արամ Վարդևանյանը դաս տվեց ԱԺ ամբիոնից, խառնվեց Ռուբինյանը (video) Զոհվածի ծնողներից գումար շորթող է եղել․ Մեսրոպ Մանուկյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին (video) Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ hարձակման է ենթարկվել «Մայր Աթոռի» դռները ջարդում էիք, մենք ձեզանից վախենա՞նք․․․ Սևակ Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Արման Սարոյանն ու «սիրո մթնոլորտ» արտահայտությունը մոտավորապես այնքան են իրարից հեռու, որքան Փաշինյանը՝ Արարատ լեռից, կամ ՔՊ-ականները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց. Տեր Զարեհ Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբшկալվել Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր» Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր» Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ ՔՊ-ականը Էդգար Ղազարյանին սադրիչ անվանեց․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ռուբինյանը սպառնաց (video) Միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, բայց պետական պարտքը ավելանում է.Նարեկ Կարապետյանը՝ Թունյանին (video) Նավթի գները նվազել են Ի՞նչ է պատրաստել Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ Ռուբինյանի ու ՔՊ-ի «հիստերիան» ԱԺ-ում․ Ալիևին «ատվետ» չեն գտնում․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am