«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։ Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված։
«Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի,
անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության
ներկայացուցիչները»,- նախօրեին տեղեկացրել էին կադաստրից։ Ուշագրավ է, որ
այն օրը, երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության
փաստաթղթերի ուսումնասիրություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը
մեկնել է Հայաստանից։
Երեկ նա մեր լրագրողին ասել է, որ արդեն 2 օր է՝ Հայաստանում չէ եւ չի
ուզում խոսել այդ թեմայով։ «Մի բան գիտեմ, որ էս երկրում ինչ լինում է,
կապում են իմ հետ»,- ասել է նա։ «Այսինքն՝ հանքը Ձերը չէ՞» հարցին
Սերգեյիչը չի պատասխանել, կրկնել է, որ չի ուզում խոսել այդ մասին։
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը