«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին: Սեֆիլյանը համոզմունք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե Բաբայանը ոչ թե առաջադրվի, այլ աջակցողի
դերում լինի՝ «մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու
իշխանության»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես «Սասնա ծռերի» եւ Ս.
Բաբայանի «միասնական թեկնածու» շրջանառվում է «Սասնա ծռերի» արցախյան
գրասենյակի կորդինատոր Գեղամ Գրիգորյանի եւ տեղի ակտիվիստներից՝ Մխիթար
Ավետիսյանի անունները: Վերջինս հայտնի է «Օրիֆլեյմի Մխիթար» անունով:
Նրա առաջադրման շանսերն առավել հավանական են համարվում այն առումով, որ
մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, իսկ Արցախում «Սասնա ծռերի» համար
նախընտրելի են վերոնշյալ կերպարով դեմքերը, այսպես կոչված, «թրծվածները»:
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը