Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Հայաստանն այլընտրանք չունի, քան հավասարակշռված (փոխլրացնող) արտաքին քաղաքականություն վարելը։ Դա նշանակում է, որ համաշխարհային ուժային կենտրոնների հետ պետք է պահել այնպիսի հարաբերություններ, որոնց արդյունքում մեր կապերը դրական դինամիկա արձանագրեն, և գերտերությունների շահերը համադրվեն Հայաստանում, այլ ոչ թե մեր երկիրը դառնա հզորների մրցակցության ու շահերի բախման թատերաբեմ։ ՌԴ–ի հետ ռազմավարական հարաբերությունները և Արևմուտքի հետ գործընկերային բարձր մակարդակը միայն հնարավորություն կտան մեր երկրին զերծ մնալ բախման կիզակետ դառնալու անցանկալի սցենարից։ Հայաստանի անկախությունից հետո, որպես կանոն, հաջողվել է հավասարակշռված քաղաքականություն վարել ու փոխլրացնող կուրս որդեգրել։ 28 տարվա ընթացքում եղել են նաև ձախողումներ և բացթողումներ, որոնց համար մենք գին ենք վճարել։ Երբեմն թանկ գին ենք վճարել, իսկ երբեմն էլ գլուխներս պրծացրել ենք թեթև վախով։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մեր արտաքին քաղաքականությունը վարվում է ոչ թե «և՛, և՛»–ի, այլ «ո՛չ, ո՛չ»–ի տարբերակով, այսինքն՝ մենք հավասարապես վատացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի ու Արևմուտքի հետ՝ երկուսից էլ հարվածներ ստանալով։ Պաշտոնական Երևանը սխալը սխալի հետևից է անում և ամեն անգամ փորձում է մի կենտրոնի հանդեպ սխալն ուղղել՝ մյուս կենտրոնի դեմ ինչ–որ բան անելով։ Արդյունքում՝ «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունն է՛լ ավելի է վատացնում Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում, ինչի հետևանքով էլ հարվածներ են հասցվում մեր անվտանգությանը։ Այդ հարվածներն առայժմ դիվանագիտական հարթության մեջ են, բայց դրանից հետո ավելի կոշտ և ուղիղ հարվածներ ստանալուն կմնա ընդամենը մեկ քայլ։ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, այդպես չի ուզում, բայց այդպես է ստացվում։ «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։ Պարզ է, որ դրանից հետո միայն հարվածներ է պետք սպասել։ Ընդ որում՝ բոլոր կողմերից։ Վերջին հարվածն, օրինակ, եկավ ԱՄՆ–ից։ Օրերս հրապարակված ԱՄՆ պետական քարտուղարության զեկույցը բավական կոշտ էր ու անցանկալի։ «Անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները» (զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ)։ Սա ակնհայտորեն պատասխանն էր Փաշինյանի՝ Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններին չմասնակցելու, Սիրիա զորք ուղարկելու, Բոլթոնի պլանից հրաժարվելու քայլերին։ Բայց ո՞վ էր խնդրել Փաշինյանին անել քայլեր, որոնց հետևանքները հաղթահարելու համար նա ստիպված ընկել է մյուս ծայրահեղության մեջ։ Սկզբում վնասել ՀԱՊԿ–ին, հայ–ռուսական հարաբերություններին, գրգռել ՌԴ–ին՝ Բոլթոնի պլանի մեջ մխրճվելով, հետո հետ քաշվել ու սկսել կռիվ տալ Արևմուտքի դեմ։ Սա՛ է Փաշինյանի պատկերացրած հավասարակշռությունը, որն իրականում ազատ անկում է նշանակում։ Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Հայաստանը պատեպատ տալը չէ։ Ոչ էլ հավասարապես բոլորի հետ հարաբերություններ վատացնելը։ Դա, ի վերջո, կանդրադառնա շփման գծի, Արցախի ու ողջ երկրի վրա։ Եվ արդեն անդրադառնում է։ Պարզապես դեռ բոլորը չեն նկատում դա, քանզի էժանագին պոեզիան ու տարատեսակ շոուները տեղեկատվական աղմուկ են ապահովում։ Այդ աղմուկի մեջ խեղդվում է բուն թեման, բայց դա երկար չի կարող շարունակվել։ Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am