Անցում համընդհանուր ներառական կրթության. հատուկ դպրոցները կդառնան աջակցման կենտրոններ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկման օրակարգում ընդգրկված էին համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն առնչվող հետևյալ հարցերը` ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի թիվ 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած` համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանով և ժամանակացույցով նախատեսված Երևան քաղաքում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրման առաջարկության, Երևանում համընդհանուր ներառման անցնելու գործողությունների և ճանապարհային քարտեզի, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման նպատակով վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ապահովման մասին զեկուցում: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության շնորհանդեսը, որը կազմվել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքում: Ներկայացվել են Երևանի հատուկ հանրակրթական դպրոցների վերակազմավորման և մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ձևավորման առաջարկությունները: Աջակցության կենտրոնները ստեղծվելու են նախկին հատուկ դպրոցների հենքի վրա, որպես սկզբունք ընդունելով 25 հազար սովորողին մեկ կենտրոն նախնական հաշվարկը: Այս կենտրոնների հիմնական գործառույթը լինելու է սովորողի կարիքի գնահատումը, ըստ անհրաժեշտության կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով երեխաների համար անհատական ուսումնական պլաններով կրթության կազմակերպումը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշակի խմբերի, մասնավորապես` լսողական, տեսողական, ծանր և խոր մտավոր խնդիրներով սովորողների համար առաջարկվում է հատուկ կրթության համակարգը պահպանել` հատուկ դպրոցներին տալով կանոնադրական նոր գործառույթներ: Միաժամանակ փոխնախարար Լ. Առաքելյանն իր զեկույցում նշել է, որ Հանրապետական բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից Երևանի հատուկ դպրոցներում իրականացվում է սովորողների սոցիալական գնահատում. 8 հատուկ դպրոցների գնահատման արդյունքներն ամփոփված են, մնացածում դեռ ընթացքի մեջ են: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Երևանի հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպելու ճանապարհային քարտեզը: Նախատեսվում է ստեղծել իրազեկման խմբեր, որոնք ՀՀ ԿԳ նախարարի հանձնարությամբ հանդիպումներ կունենան վերակազմակերպվող բոլոր դպրոցների սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ և կներակայցնեն պետության կողմից վարվող քաղաքականության նպատակը, նախատեսվող քայլերն ու դրանցից ածանցվող հարցերի լուծման պետական մոտեցումները: Նշենք, որ համաձայն ՀՀ կառավաության 2016 թվականին ընդունված համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի` 2019 թվականին նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության համակարգ ներդնել Երևանում, Շիրակի և Արագածոտնի մարզերում:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am