Վանդալիզմ Կենտրոնական ավտոկայանում. Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները». (լուսանկարներ)

Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո սենյակները պարզապես ավերակի են վերածել: Այն, ինչ «Հայկական ժամանակ»-ն այնտեղ տեսավ, նվազագույնը կարելի է համարել վանդալիզմ: Նշենք, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել՝ ապօրինի: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այդ տարածքները վարձակալված չեն եղել, քանի որ նման պայմանագրեր չկան: Ոստիկանության 6-րդ վարչությունն էլ մարտի 11-ին գնացել էր Կենտրոնական ավտոկայան ոչ միայն «զավթված» տարածքը ազատելու, այլեւ գործողություններ էին իրականացնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ Կենտրոնական ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազարավոր դրամների հասնող հոսանքի վարձ։ «Հայավտոկայան» ՓԲԸ-ն ունի 27 ավտոկայան եւ 5 ենթակարգավարական կետ, դեկտեմբեր ամսին հոսանքի համար ընդհանուր վճարվել է 2 մլն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել են կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսերը։ Սա նշանակում է, որ չարաշահում միանշանակ կա»,- նշում է Մնացականյանը: Նա սպասում է, որ քննությունից հետո պարզվի՝ ինչ է եղել, որքանով է սրա հետ առնչվում Կոստանյանը: Հստակ է, սակայն, որ գրեթե 2 տասնամյակ, չունենալով ոչ մի պաշտոն ավտոկայանում, Բոգոն այնտեղ ունեցել է անձնական սենյակ եւ մի քանի սենյակներ, որոնք որպես հյուրանոց են ծառայել: Կենտրոնական ավտոկայանի նախկին տնօրենը եղել է Կոստանյանի եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը (Կոստանյանն իր ազգանունը՝ Սիմոնյան, փոխել է): Մարտի 12-ին Բոգոյի մտերիմները այնտեղից հանում էին նրա իրերը, սակայն պարզվում է, որ միայն իրերը չէ, որ հանել են: Բոգոյի կողմից տարիներ շարունակ զբաղեցված տարածքի պատերը ամբողջովին քանդել են, իսկ հոսանքի լարերը եւ անգամ վարդակները բոլորը պոկել են: Պատերին սուրճ են լցրել, առաստաղն ավերակի վերածել: «Հայկական ժամանակ»-ը ստորեւ տեղադրում է լուսանկարներ, որոնք արվել են օրեր առաջ, երբ դեռ քանդված չէին սենյակները եւ լուսանկարներ, որոնք արվել են այսօր: (Օրեր առաջ)   Նոր նկարներ

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am