Նախարար Արսեն Թորոսյանը մարտի 8-ի առթիվ ինքն իրեն շուրջ 2.5 մլն դրամ պարգավճար է տվել

Politik.am-ի հավաստի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանանց տոների կապակցությամբ պարգևատրել է ինքն իրեն և նախարարության աշխատակազմին: Նախարար Թորոսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի եռապատիկի չափով: Նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ըստ այդմ, Մարտի 8-ի կապացությամբ Թորոսյանը ինքն իրեն պարգևատրել է 2 մլն 381 հազար դրամով, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում: Իր տեղակալներ Արսեն Դավթյանին, Անահիտ Ավանեսյանին և Լենա Նանուշյանին Թորոսյանը պարգևատրել է նրանց աշխատավարձի կրկնակիի չափով: Մինչդեռ նախարարության ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները՝ վարչության պետերը, պարգևատրվել են 1 աշխատավարձի չափով, իսկ շարքային աշխատակիցները՝ աշխատավարձի 20-ից 30 տոկոսի չափով: Փաստացի, Արսեն Թորոսյանը ոչ միայն յուրայիններին շատ է պարգևատրել, մյուսներին՝ քիչ, այլև ինքն իրեն պարգևատրելով օրենք է խախտել, քանի որ համաձայն գործող օրենսդրության՝ նախարարի նկատմամբ խրախուսման և պատժի միջոցներ սահմանելու լիազորությունը վերապահված է վարչապետին: Այսինքն՝ մի կողմ թողնելով ինքն իրեն 2 մլնից ավելի պարգևավճար տալու հարցի բարոյական կողմը, ըստ օրենքի՝ Արսեն Թորոսյանն ինքն իրեն պարգևատրելու իրավունք չուներ: Հավելենք, որ Politik.am-ը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել պարգևատրված աշխատակիցների ցանկն ու պարգևատրումների չափը: Նախարարության արձագանքը կներկայացնենք հաջորդիվ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am