Վիտալի Բալասանյանը Սերժ Սարգսյանի հետ վերջերս կայացած հանդիպման մասին. տեսանյութ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը օրերս Արցախում հանդիպել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հորդորում է այդ այցը չկապել «ինչ-որ խմորումների հետ»։ «Սերժ Սարգսյանի մայրն ապրում է Ստեփանակերտում, մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա ժամանակ առ ժամանակ գալիս է իրենց տուն, ապրում մոր հետ, ուտում է կերակուրները։ Իհարկե, հանդիպել է՝ իմ հետ, մեր բոլոր մարտական ընկերների հետ, հաց ենք կերել, կենացներ ենք խմել, խոսել ենք մեր ողջությունից, բայց ընդհանրապես չենք քննարկել թե նախագահական, թե Ազգային ժողովի ընտրությունները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Թեպետ Արցախում 2020-ին կայանլիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտեր են ներկայացվում, տարբեր կուսակցություններ հանդես գալիս հայտարարություններով, այդուհանդերձ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Սերժ Սարգսյանը որևէ ակնարկ չի արել Արցախում 2020-ին կայանալիք ընտրությունների մասին, նրա հետ այդ թեմայով որևէ խոսակցություն չի ծավալվել։ «Այդ թեմայով ոչ մի խոսակցություն չի գնացել, բայց դրա բարոյական իրավունքն ունի, միանշանակ։ Բոլոր նախկին նախագահներն էլ դրա բարոյական իրավունքն ունեն։ Նիկոլ Փաշինյանն էլ իրավունք ունի՝ և բարոյական, և կարգավիճակից ելնելով։ Բայց բոլորս լսեցինք չէ՞, որ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի ներքաղաքական հարցերին Հայաստանը չի խառնվելու և ընտրություններում ով կընտրվի երկրի առաջին դեմք, ես համագործակցելու եմ նրա հետ», - ասաց Վիտալի Բալասանյանը։ Մանրամասն՝ տեսանյութում

դիտվել է 198 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am