Անհեթեթ իրավիճակ հայկական դիվանագիտությունում. բանակցությունները վտանգի տակ են

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, երեկ պատասխանելով լրագրողների հարցին, տեղեկացրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ կհայտարարեն առաջիկայում կայանալիք Փաշինյան - Ալիև հանդիպման վայրի և ժամկետների մասին: Մնացականյանը հավելել է, որ դեռևս այդ հայտարարությունն անելու պահը չի եկել․ - «Ստեղ միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ, համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման մասին, ժամկետների և այլնի մասին»: «Ազատության» հարցին, թե արդյոք բանակցությունների սեղանին մադրիդյան սկզբունքներ են և այն 6 տարրերը, ինչի մասին խոսեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արտգործնախարարն արձագանքեց, թե բանակցությունների գնում են այն օրակարգով, որը ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում տեղի ունեցած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Նկատենք, որ Փաշինյանի - Ալիև սպասվող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին՝ հստակ ընդգծելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: «Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում՝ իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք», - ասում էին համանախագահներն իրենց հայտարարության մեջ: Համանախագահների հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը Արցախում հետևյալ հարցադրումն արեց․ - «Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է»: Հիմա փաստորեն, անհեթեթ, իրավիճակ է ստեղծվել արցախյան բանակցային գործընթացի շուրջ. Փաշինյանն ասում է սկզբունքները պետք է պարզաբանվի, Մնացականյանն ասում է միջնորդների ներկայացրածը մեր օրակարգն է: Հիմա, եթե պաշտոնական Երևանը սկզբունքների «պարզաբանման» կարիք է ունեցել այս ընթացքում՝ Մնացականյանն ինչ է մի քանի անգամ բանակցել իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի հետ: Մյուս կողմից էլ արձագանքելով պաշտոնական Արցախի այն տեսակետին, թե ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից, անհրաժեշտ են նոր իրատեսական առաջարկներ՝ Մնացականյանն էլ ասում է, թե Մասիս Մայիլյանն այդ մասին հայտարարել է որպես Ղարաբաղի արտգործնախարար: Ստացվում է, որ հայկական կողմերը կոնկրետ միասնական վերաբերմունք չունեն արցախյան կարգավորման ներկայիս բանակցությունների սեղանին գտնվող սկզբունքների վերաբերյալ: Սա իսկական խառնաշփոթ է, որը բավական վտանգավոր իրավիճակ է: Այսպես` հայկական կողմն իրավունք չունի բանակցությունների ներկայանալ, երբ Հայաստան-Արցախ իշխանությունների բերանով բացարձակապես միմյանց հակադիր հայտարարություններ են արվում: Այս իրավիճակում էլ հիշեցնենք, Բաքվից բավական ակտիվ հայտարարություններ են հնչում այս օրերին: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրը, «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով. «Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն աշխատում են այս ուղղությամբ։ Այս պահին համաձայնեցվում է հանդիպման օրը, որի մասին ավելի ուշ կհայտարարվի»: Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու շուրջ, ընդ որում՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ նախարարները հանդիպեն Ալիև-Փաշինյան բանակցությունների նախօրեին։ «Ամեն ինչ կարող է լինել: Չեմ ուզում նախօրոք խոսել այս մասին, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել», - ասել Մամեդյարովը։ Ի դեպ, Մամեդյարովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «տնտեսական հեղափոխություն» անելու մասին հայտարարությանը՝ նշելով, որ դրա համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: «Հայաստանի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Աստծո սիրուն, նրա երկրում փակ են սահմաններն առնվազն երկու սահմանակից պետության հետ, դրան գումարած խնդիրները մյուսների հետ: Դա, հավանաբար, առաջինն քայլն է հասկանալու համար, որ պետք է բացել սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատել: Բարիդրացիականության հասկացությունը եղել է միջազգային իրավունքի հիմնաքարերից մեկը», - Մամեդյարովին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 7-րդ գլոբալ ֆորումին իր ելույթում նշել է, թե բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը ուղղված են բանակցությունների արգելափակմանը։ Ալիևի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում ցանկանում է փոխել բանակցությունների ձևաչափը, ինչն ուղղված է դրանց արգելափակմանը։ «Այս ձևաչափն արդեն երկար ժամանակ է գործում և չի կարող փոխվել», - ասել է նա: Ալիևը նաև հավելել է, թե ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված ստատուս քվոն պետք է փոխվի։ Թամար Բագրատունի

դիտվել է 1145 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am