Մհեր Եղիազարյանի մահվան օրը ՔԿՀ-ում չի եղել ո´չ բժիշկ, ո´չ բուժակ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: Այցելության ժամանակ Խմբի անդամները պարզել են, որ Մ.Ե.-ն 44 օր գտնվել է հացադուլի մեջ, 2019թ. հունվարի 17-ին դուրս է եկել հացադուլից և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ հունվարի 26-ին մահացել է: Խմբի անդամները նաև պարզել են, որ հիմնարկում բժիշկները հերթապահում են միայն աշխատանքային օրերին և ժամերին: Հունվարի 26-ին՝ Մ.Ե.-ի մահվան օրը, հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ (Խմբի անդամների այցելության ժամանակ նույնպես բուժաշխատող չի եղել): Դեպքի օրը Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ Մ.Ե.-ն ունեցել է 2-րդ կարգի հաշմանդամություն և սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Խմբի անդամները հարցը քննարկել են հերթափոխի պետի հետ, սակայն վերջինս նշել է, որ մանրամասներից տեղյակ չէ: Արձանագրված դեպքի և հանգամանքների կապակցությամբ Խումբը հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները: Մասնավորապես, Խումբը նշել է, որ հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է, եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել և անձը փրկվեր: Մյուս մտահոգությունը կապված է եղել նրա հետ, որ հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել և քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան: Խումբը այցի ժամանակ պարզել է նաև, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքներն երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն և այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը: Ըստ այդմ Խմբի կողմից առաջարկվել է հաշվետվության մեջ բարձրացված հարցերը դարձնել քննարկան առարկա, տեղեկացնել Մ. Ե.ի մահված պատճառի մասին, քայլեր ձեռնարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժաշխատողի շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու ուղղությամբ և լուծել հիմնարկի բուժմասի միջանցքների լուսավորության հարցը: 2019 թվականի փետրվարի 14-ին ստացված պատասխան գրությամբ ՀՀ ԱՆ-ից տեղեացրել են, որ Մ. Ե.-ի մահվան դեպքի առիթով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019 թվականի հունվարի 29-ին հարուցվել է թիվ 1201919 քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են հանգուցյալի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերի բնօրինակները և ռենտգեն հետազոտության ժապավենները: Նախարարության կողմից նշվել է, որ, հաշվի առնելով դեռևս ընթացքի մեջ գտնվող նախնական քննության իրականացման հանգամանքը՝ ներկայումս նպատակահարմար չէ Մ. Ե.-ի մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը: Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թափուր հաստիքների համալրման առնչությամբ նշվել է, որ այդ ուղղությամբ մշտապես տարվում են համապատասխան աշխատանքներ: Ինչ վերաբերում է հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանցքի լուսավորությանը, ապա հայտնել են, որ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանցքի բոլոր լամպերը գտնվում են սարքին վիճակում և լուսավորումն ապահովված է: ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է նաև գրությամբ Խմբի կողմից պահանջված «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի հաստիքային ցուցակը: Խումբը բազմիցս բարձրացրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տրամադրվող բուժսպասարկման խնդիրների հարցը: Ընդունելով դեպքի կապակցությամբ ընթացող նախաքննության ընթացքի գաղտնիությունը՝ միևնույն ժամանակ պետք է նշել, որ ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակն ու հասանելիությունը, ներառյալ բժշկական հաստիքների ամբողջությամբ համալրումը առաջնային խնդիր է, ինչի ցանկացած բացթողում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am