Հնարավոր են որոշակի զարգացումներ

Հատուկ քննչական ծառայությունն օրերս տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերջիններիս մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Այսօր էլ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմը հայտարարեց, որ ժամանակ է խնդրել քննչական մարմնից՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր գործը բաղկացած է 76 հատորից, յուրաքանչյուրը՝ 250-ական էջով, և այս պահին թիմը զբաղված է գործի ամբողջական ուսումնասիրմամբ: «Այս պահին մենք դեռ գործի ուսումնասիրման այս փուլում ենք և գուցե չհասցնենք ամբողջապես ուսումնասիրել, բայց գոնե մոտ կլինենք և կկարողանանք ինչ-որ դիրքորոշում հայտնել»,- մանրամասնեց Օրբելյանը: Այն հարցին, թե ՄԻԵԴ-ից որևէ պատասխան ստացե՞լ են Քոչարյանի գործի մասով, վերջինիս փաստաբանն ասաց, որ դեռևս որևէ պատասխան չկա և ընթացիկ փուլում են. «Առաջիկայում հնարավոր է որոշակի զարգացումներ լինեն: Ակնկալում եմ, որ Մարտի 1-ի գործը պետք է միասին գնա, չի կարող էլի առանձին գնալ. կապ չունի՝ հին գործ է, թե՝ ոչ»: Ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի՝ բազմաթիվ խնդիրներ կան դատարանի որոշումների և պատճառաբանությունների մեջ. «Մենք տեսնում ենք կողմնակալ մոտեցում հենց բուն մեղադրանքին, քանի որ այդ նույն մեղադրանքով, նույն գործի և նույն օրվա վերաբերյալ 7 հոգու գործով հանվել են մասնակի գործեր, հիմա նույնն արվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am