«Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին. hetq.am

Լուսանկարում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը և ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Հրանտ Պիվազյանը «Հետք»-ի թղթակցին պատմեց, որ 1997 թ.-ից իր հոր՝ Վարազդատ Պիվազյանի կողմից Հայաստանի ողջ տարածքում և Արցախում հիմնադրվել են հեմոդիալիզի բաժանմունքներ: «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերությունը, առանց նախապայմանների, բուժհաստատություններին նվիրաբերել է ավելի քան 150 սարքավորում: Հրանտ Պիվազյանի խոսքով` այսօր փորձում են իրենց «բիզնեսը խլել»: Նա մեզ ներկայացրել է գործընթացը հավաստող մի շարք փաստեր և դրանց հետ կապված իրադարձությունների ժամանակագրությունը: 2019 թ.-ի հունվարին Վանաձորի ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ, սակայն պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի Սամվել Ադյանը Լոռու մարզպետարանի համապատասխան պաշտոնյային առաջարկել էնշված մրցույթում կատարել փոփոխություններ: Առաջարկվել է 5 չափաբաժնից 3-ում մանրազերծման մեթոդը փոփոխության ենթարկել: Բացի դա, առաջարկվել է փոփոխության ենթարկել նույն բժշկական կենտրոնի մեկ այլ մրցույթի 1 չափաբաժնի տեխնիկական բնութագիրը: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Արթուր Մխիթարյանը պատասխանել է ՊՎԾ պաշտոնյային, որ «Ֆրեզեն» ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ունեն բարձր որակ և հուսալիություն, սարքավորումները գտնվում են երաշխիքի մեջ, իսկ այլ պարագաների օգտագործումն այս փուլում նպատակահարմար չէ: Մարզպետարանի պաշտոնյային նույն տեղեկությունը տրամադրել է նաև Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վ. Մկրտչյանը: Պետական վերհսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը մեկ օր անց նույնաբովանդակ գրություն է ուղարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ առաջարկելով հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի 4 չափաբաժնում փոփոխություն կատարել: «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը հասկանալու համար, թե ինչ դավադրություն է նախապատրաստվում, փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է: «Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ. «Ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ…»»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց ընկերության տնօրենը: ՊՎԾ մեկ այլ աշխատակից էլ՝ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ տեխնիկական բնութագրերը փոփոխեն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում: «Հեմոդիալիզի բժշկական պարագաները, օրինակ՝ արյան հոսքային գծերը, մետաղական գործիքները, որոնք որոշակիորեն կարծր են, կարող են մանրազերծվել գամմա կամ բետտա մեթոդով, սակայն կոնկրետ հեմոդիալիզատորում պարունակվող մանրաթելային հյուսվածքների պարագայում գամման և բետտան վնասում են այդ հյուսվածքների կառուցվածքը և բերում դիսֆունկցիայի ու բացասական ազդեցություն ունենում մարդու կյանքի և առողջության վրա»,- բացատրում է «Ֆրեզեն» ընկերության տնօրենը: Ամբողջությամբ՝ hetq.am

դիտվել է 285 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am