Ծննդօգնության հետ կապված վճարումներ չանել․ նախարարը՝ ոլորտի բարեփոխումների մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ Ֆեյսբուքի իր ուղիղ եթերում անդրադարձել է ծննդօգնության ծառայություններին։ Նա նշել է, որ ծննդօգնության ծառայությունները շատ կարեւոր են երկրի առողջապահության, ժողովրդագրական ցուցանիշների համար։ Նախորդ տարվա հուլիսին նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը գնահատել է Հայաստանում ծննդօգնություն ցույց տվող բոլոր բուժհաստատությունները՝ 5 ամսվա ընթացքում։ «Ինչպես գիտեք՝ մենք ունենք առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի ծննդօգնություն ցույց տվող բուժհիմնարկներ։ Մակարդակների բաժանումը իր մեջ ներառում է սկսած հագեցածությունից, մինչեւ թե տարեկան քանի ծնունդ են նրանք ընդունում։ Կայացվել են որոշումներ բազմաթիվ բժշկական հաստատությունների մասով՝ սկսած մակարդակների փոփոխությունից, վերջացրած աշխատանքի հնարավորություն տալով կամ չտալով։ Ծննդօգնությունը այնպիսի սպեցիֆիկ ոլորտ է, որ եթե շատ քիչ են ծնունդներ ընդունվում, կարող է վատանալ որակը, ու շատանալ բարդացման դեպքերը եւ այլն»,- ասել է նա։ Նախարարը տեղեկացրել է, որ Երեւանում 10 բուժհաստատություններ են եղել, որոնք ունեցել են երրորդ մակարդակ, սակայն չեն համապատասխանել այդ մակարդակին։ «Իմ հրամանով դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3-ի, մնացած 7 ին տվել է 2-րդ մակարդակ»,- ասել է նա՝ նշելով, որ մարզային մի շարք ծննդատների մակարդակներ եւս փոխվել են։ «Բոլոր ծննդատներում օբյեկտիվ ուսումնասիրություններ են արվել եւ համապատասխան որոշումներ կայացվել։ 4 դեպքում կայացվել է յուրահատուկ որոշում, դրանք են՝ Բերդի, Աշոցքի, Մեղրիի եւ Ճամբարակի ծննդատները, որովհետև նրանք ունեն աշխարհագրական հասանելիության խնդիր»,- ասել է նա։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի պետական բյուջեով որոշվել է լրացուցիչ 700 միլիոն դրամ ծննդօգնության ծառայությունների համար։ «Դրա շրջանակներում կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամի, ինչպես նաեւ կեսարյան հատման գնի բարձրացում՝ 158 հազար դրամից 220 հազար դրամի։ Ստանում ենք ահազանգներ, որ ծննդօգնության ոլորտում գումարի ստվերային շրջանառություն կա, մենք սրանով փորձում ենք լուծել նաեւ այդ հարցը։ Ստանալով ադեկվատ վարձատրություն՝  բուժաշխատողները ոչ մի հավելյալ ստվերային եկամուտ չպետք է ակնկալեն, իսկ ծննդկաններն ու նրանց հարազատները չպետք է տան այդ ստվերային եկամուտները»,- ասել է նախարարը։ Արսեն Թորոսյանը կոչ է արել ծննդօգնության հետ կապված վճարումներ չանել, քանի որ այն երաշխավորված է պետության կողմից։ Իսկ հավելյալ վճարումներ անելը, նախարարի խոսքով, միայն կարող է լինել ոչ բժշկական ծառայությունների համար։ bujinfo.am

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am