Այն ձևակերպումները, որոնք օգտագործում են «թավշյա» տղաներն ու աղջիկները հետիշխանափոխական շրջանում, պարզապես մտքի «գոհարներ» են: «Գոհարներ», որոնց հեղինակային իրավունքը մի ժամանակ պատկանում էր ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին, բայց դատելով ամենից՝ դասականը դեռ շատ բան ունի սովորելու քայլարածներից:
Այսպես, անդրադառնալով բարեփոխումների արագությանը և իրական փոփոխությունների ժամանակացույցին՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետևյալ ձևակերպումն է տվել. «Իմ ամենասիրած ասացվածքներից մեկը, կարծում եմ, շատ կիրառելի է մեր իրականության համար՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների»:
Փաստորեն գտնվել է «արագ» բառի հեղափոխական ստուգաբանությունը: Արագն, ըստ Նազարյանի, դանդաղն է, բայց առան ընդմիջումների:
Ի դեպ, կրիան էլ կարող է առանց ընդմիջումների շարժվել, բայց դանդաղ: Մեզ, ուրեմն, առաջարկում են կրիայի արագությամբ տնտեսական հեղափոխություն անել: Հեղափոխություն, որի առաջնորդը խոստանում էր շատ կարճ ժամկետում թռիչքաձև տնտեսական աճ, զբոսաշրջիկների կայծակնային ավելացում ու ներդրումային մեծ հոսք ապահովել:
Մի ժամանակ Գալուստ Սահակյանն էր սիրում բառախաղով զբաղվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս:
Սահակյանին են պատկանում այնպիսի մտքեր, ինչպիսիք են «Գողությունը՝ դա գողանալը չէ», ««Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, որը նշանակում է ոչ էական», ««Գաղտնի» բառը՝ դա «թաքուն» բառը չէ» և այլն: Բայց նույնիսկ Գ. Սահակյանի մտքով չէր անցնի ասել, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների: Առավելագույնը որ արագության պահով անցնում էր ՀՀԿ-ականների մտքով՝ «դանդաղ շտապելու» ձևակերպումն էր: Լենա Նազարյանը հայկական բառերի իմաստի նոր հորիզոններ է բացահայտում ու տալիս-անցնում ՀՀԿ-ին:
7or.am
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը