Գաղտնի որոշումն ու թիրախ դառնալու վտանգը

Հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ սկանդալային, բայց ոչ անակնկալ նորություն ի հայտ եկավ… Ռուսաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար: «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին», - ասել է Սերգեյ Շոյգուն օրերս Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: Շոյգուն ընդգծել է, որ այդ օգնությունը առավել կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց չեն տեսել նորմալ, խաղաղ կյանք և 5-7 տարի զրկված են եղել դպրոց գնալու հնարավորությունից. «Այս մարդասիրական առաքելությունը, անշուշտ, էական ներդրում էր տեղում բնականոն կյանքը վերականգնելու գործում»: Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը Սիրիա է հասել ռուսական կողմի աջակցությամբ: Ըստ ռուսական աղբյուրների, Տոնոյանը ասել է, թե Ռուսաստանը նպաստում է հետպատերազմյան Սիրիայի վերականգնմանը. «Կարծում եմ՝ Հայաստանի մասնակցությունը այդ մարդասիրական գործողությանը շատ կարևոր է: Շատ կարևոր է օգնել Սիրիայի ժողովրդին, որի մի մասը հայկական համայնքն է»: Բացի այդ, Տոնոյանը պնդել է, թե ռուսական ուժերը մեծ դեր են խաղում Հարավային Կովկասում հակամարտությունների վերսկսման վտանգը նվազեցնելու գործում. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերություններում ձեռք բերված մակարդակը, հատկապես՝ ռազմական ոլորտում: Ես վստահ եմ, որ ՌԴ զինված ուժերը շատ մեծ դեր են խաղում տարածաշրջանում լարվածությունը մեղմելու, ռազմական գործողությունների վտանգը նվազեցնելու հարցում»: Սիրիայում համատեղ իրականացվող մարդասիրական առաքելությունից բացի Տոնոյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Շոյգուն ընդգծել է՝ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում: «Մենք դա մեկ անգամ չէ, որ հավաստել ենք մեր գործողություններով, համատեղ ծրագրերով ու միջոցառումներով, որոնք իրականացնում ենք բավականին հաջող՝ արդեն տևական ժամանակ: Խոսքը և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական համագործակցության մասին է», - ասել է Շոյգուն: Նա հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է՝ Մոսկվան ու Երևանը մտադիր են է՛լ ավելի ընդարձակել ռազմական համագործակցությունը: «Հուսով եմ, որ մենք այսօր Ձեզ հետ հերթական փաստաթուղթը կստորագրենք, որը թույլ կտա ընդարձակել մեր դաշնակցային համագործակցության շրջանակը», - ասել է Սերգեյ Շոյգուն: Ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ մանրամասներ, սակայն, ոչինչ չհաղորդվեց: Սակայն, ինչ հաղորդվեց՝ արդեն իսկ բավարար է հարցադրումներ անելու, թե Հայաստանն ի՞նչ քայլի է դիմել, ու առավել կարևոր է հասկանալ, թե՝ ինչի՞ դիմաց... Կան վերլուծություններ, թե Հայաստանի կողմից «սիրիական առաքելությունը» ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա: Միթե այստեղ վտանգներ չկա՞ն, որ իշխանությունները համաձայնել են այս քայլին: Հաշվի առնվե՞լ են ՀՀ ազգային անվտանգության առնչությամբ մտահոգությունները։ Ավելի պարզ ասած՝ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունը կարող է իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ընդունվել որպես մեղմ ասած՝ սխալ քայլ։ Իսկ դրա արդյունքում Հայաստանը կարող է թիրախում հայտնվել։ Այսինքն, Հայաստանի իշխանությունների կողմերից համապարփակ ձևով վերլուծվել է և եկել են եզրահանգման, որ Հայաստանի կողմից նման քայլն ավելի ձեռնտու է, քան՝ այդ քայլին չգնա՞լը... Եթե այս ամենը վերլուծվել է իշխանության կողմից, ապա թող ներկայացնեն հասարակությանը: Փոխարենը իշխանությունները փորձում են ներկայացնել, որ հայկական խումբը Սիրիայում է հայտնվել դեռ նախկին իշխանության օրոք, մասնավորապես 2001թ. Հայաստանի և Սիրիայի Պաշտպանության նախարարությունների միջև կնքած ինչ-որ համաձայնագրի արդյունքում: Այսինքն, մեղքը բարդում են՝ նախկին իշխանության վրա: Դրա հետ միասին մեկը նշում է՝ թե՛ բանավոր, մյուսը՝ գրավոր խնդրանքով է ուղարկվել խումբը: ՀՀ ՊՆ-ից ասել են. «Օժանդակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները», մինչդեռ Փաշինյանի մամուլի քարտուղարն այլ բան է ասել՝ «բանավոր մակարդակով»: Սակայն փաստը հետևյալն է՝ հայկական հումանիտար առաքելությունն հիմա է մեկնել Սիրիա, ոչ թե նախկին իշխանության օրոք: Ինչո՞ւ այդ հարցը չքննարկվեց ԱԺ-ում, չքվեարկվեց, բանավեճ չանցկացվեց.. Այսպես թաքուն, ծածուկ ամեն ինչ որոշվեց ու վե՞րջ... Այսպե՞ս են պետության անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերն այսուհետ լուծվելու... Թամար Բագրատունի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am