Պուտինը հանձնարարել է ապահովել Յանուկովիչի անվտանգությունը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը օգտվում է Ռուսաստանի պետական անվտանգությունից: Այս մասին ուրբաթ օրը, փետրվարի 8-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը` գրում է Interfax.ru-ն։ Ուկրաինայի նախկին ղեկավարի պաշտպանությունը տրամադրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: Պեսկովը նշել է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Յանուկովիչը մտել է Ռուսաստանի տարածք դեռևս Ուկրաինայի նախագահի կարգավիճակով։
