Դաշնակցական մարզպետը վարորդի հաստիքի տակ փիառշիկ է պահել

Հեղափոխության հաղթանակից հետո, ինչպես հայտնի է, իշխանությունների կողմից օրուգիշեր գովազդվող «համազգային ձեռքբերումներից» մեկն էլ հռչակվել է ԽԾԲ-ական ինստիտուտի չեղարկումն. իբր այսուհետ կոռուպցիան, հովանավորչությունը բացառված երևույթներ են Հայաստանի Հանրապետությունում, իբր պետական կառավարման համակարգում հայտնվելու նախկին մեթոդներն այլևս ժամանակավրեպ են, ու «նոր» Հայաստնում դրանք չեն գործում: Մինչդեռ իրականությունը բոլորովին տարբեր է գովազդվողից ու բավական դաժան: Այս իմաստով հատկանշական պետք է համարել հատկապես մեկ դեպք, որը, թերևս, ամենալավն է բնորոշում ներկայում ստեղծված իրավիճակը, այն կոռուպցիոն սխեմաները, որ շարունակում են լայնորեն կիրառելի մնալ Հայաստանում: Խոսքը, մասնավորապես, «Իմ քայլ»-ին ժամանակին պաշտպանած, «սազը ձեռքին» Արարատ Միրզոյանին գովերգած Արմինե Մելքոնյանի մասին է, ով աշխատում է Սևանի Խ. Աբովյանի անվան դպրոցում , իսկ նոր իշխանությունները «հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների» դիմաց հեղափոխության հաղթանակից հետո պետական ոլորտում նրան յուղոտ աշխատանքով պարգևատրեցին՝ խծկելով նրան Գեղարքունիքի մարզպետարան: Տեղեկացնենք, որ Միրզոյանի կողմից պարգևատրված Մելքոնյանը տարիներ առաջ՝ Սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամանակ, ՀՀԿ-ի եռանդուն աջակիցներից է եղել ու աշխատել հանուն «Այո»-ի՝ հատուկ Արմեն Աշոտյանի ցուցումով, ինչի դիմաց, ի դեպ, արժանացել էր ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ խաշ ուտելու պատվին: Արմինե Մելքոնյանի արկածներն այսքանով չեն ավարտվում: Հեղափոխության օրերին նույպես սույն տիկինը աչք է ծակել իր բացառիկ երկերսայնությամբ: Մի կողմից՝ աջակցել է հեղափոխականներին, մյուս կողմից՝ աշխատել իր բարեկամ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանի համար՝ նրան փիառելով, գովաբանելով: Ասել կուզի՝ մի դեպքում առերևույթ, թե սրտանց գովերգել է հեղափոխական Արարատ Միրզոյանին, իսկ ահա մյուս դեպքում քծնել դաշնակցական իր բարեկամին՝ մի ուժի ներկայուցչին, որը, մեղմ ասած, այնքան էլ խանդավառված չէր հեղափոխության հաղթանակով և շատ դեպքերում համարվում էր անգամ հակահեղափոխական ուժ: Բայց դե ո՞վ ունի Արմինեի բացառիկ կարողությունները, էլ ո՞վ կարող է միաժամանակ երկու տիրոջ ծառայել ու հաջողացնել ուտել երկու մոր կաթ միանգամից… Նախքան հեղափոխությունը Արմինեն «Գիշերային զրույց» խորագրի ներքո վարչապետ Կարեն Կարապետյանին նամակ էր հղել, ՀՀԿ-ի օրոք դպրոցի աշխատավարձից, իսկ հեղափոխությունից հետո Միրզոյանի խրախուսմամբ հանկարծ վերածվում է Գեղարքունիքի մարզպետ դաշնակցական Իշխան Սաղաթելյանի փիառշիկի: Խնդիրը, սակայն, 2 աշխատանք ունենալու մեջ չէ, խնդիրը ճամբարից ճամբար քստմստվելը չէ, այլ այն, որ նա ընդունվել է մարզպետարանում որպես դաշնակցական Սաղաթելյանի փիառշիկ, բայց ամիսներ շարունակ նա աշխատավարձ է ստացել վարորդի հաստիքի անվան տակ: Կրկնում ենք՝ վարորդի հաստիքի անվան տակ: Այսինքն՝ տեղի է ունեցել աղաղակող կեղծարարություն, ինչից, թերևս, պետք է հետևություններ անեն համապատասխան մարմինները. օրինակ վարորդի հաստիքի տակ ընդունված «փիառշիկը» վարորդական իրավունք ունի՞, մեքենա վարել գիտի՞ և եթե այո, ապա ի՞նչ մակնիշի մեքենա է վարել դաշնակցական մարզպետի համար: Փաստացի մարդը պարապուրդի մատնված վիճակում է գտնվել այս ամիսների ընթացքում, ինչի պատճառով էլ, ի դեպ, հեռացվել է մարզպետարանից՝ այն բանից հետո, երբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը: Վարորդի հաստիքի անվան տակ ազատված փիառշիկ Արմինե Մելքոնյանն նախկին մարզպետ Սաղաթելյանի հովանավորությամբ բացել է մի կայք, ուր զբաղվում է իր հին, հոգեհարազատ գործով՝ մարդկանց դեմ ցեխ շպրտելով, վարկաբեկիչ նյութեր գրելով հատկապես ընդդեմ Գեղարքունիքի նոր մարզպետ Գնել Սանոսյանի: Այս օրերին հաճախ կարելի է լսել պետական օղակներում բաշխված պարգևավճարների վերաբերյալ տարբեր՝ հիմնականում դատապարտող կարծիքներ: Այդ դատապարտողներից մեկն էլ, Արմինեն է, ով իբր «մտահոգ», հատկապես մարզային դպրոցներում տիրող իրավիճակով, իր բողոքի ձայնն է միացրել բողոքավորների բանակին ու լալահառաչ հայտարարություններով է հանդես գալիս՝ փորձելով թողնել երկրի դարդուցավով ապրողի տպավորություն: Սանոսյանի դեմ հակաքարոզչությունը հենց այս ուղությամբ է տանում՝ հայտարարելով, թե նա իրավունք չուներ պարգևավճարներ տալ իր ենթականերին, այն դեպքում, երբ Գեղարքունիքի մարզի դպրոցներում հազարումի պակաս-պռատ բան կա: Մինչդեռ հասկանալի է, որ մարզի դպրոցներում ներկայումս առկա խնդիրները բնավ Սանոսյանի օրոք չէ, որ առաջ են եկել, դրանք կային նաև նախկին մարզպետի օրոք, իսկ Արմինեի նմանօրինակ հայտարարություններն ընդամենը պոպուլիզմի կամ դեմագոգիայի ժանրից են: Եվ ուրեմն՝ Սանոսյանին քննադատելուց առաջ շատ ավելի լավ ու տրամաբանական կլիներ, եթե Արմինեն իր «քննադատության» թիրախում վերցներ հենց իր բարեկամ Իշխան Սաղաթելյանին՝ Սանոսյանի նախորդին, ու առաջին հերթին նրանից հաշվետվություն պահանջեր: Ի՞նչ է դաշնակցական նախկին մարզպետը կո՞ւյր էր, թե՞ շեղաչք, որ չէր տեսնում առկա խնդիրները: Թո՛ղ ուղղեր, այլ ոչ թե իրենից հետո եկող պաշտոնյային աննախանձելի ժառանգություն թողեր՝ լեզու դնելով ժամանակին մարզպետարանում «շոֆեռ» աշխատածի բերանը… Ցավոք նմանօրինակ դեմքերի ու դեպքերի պատճառով է նաև, որ մարդիկ հուսահատվում են ու կորցնում անձամբ Փաշինյանի նկատմամբ տածած երբեմնի անվերապահ հավատը: Մինչ երկրի ազգաբնակչության մի ահռելի մասը հացի փող չի կարողանում աշխատել, իսկ շատերն էլ աշխատանք չգտնելու պատճառով ստիպված պանդուխտ են դառնում, ինչ-որ մեկը միանգամից մի քանի գործառույթ է կատարում՝ խարդախ ճանապարհով տռզելով սեփական գրպանները: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս կարող է նման քայլ կատարողը հանդուրժվել նույն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ու աշխատել դպրոցում, անկախ այն բանից, թե նա այնտեղ ինչ է աշխատում, ինչ գործառույթ է իրականացնում, ուսուցչուհի՞ է, թե՞ ասենք «բուֆետչիկ»: Շատ է խոսվում երկրում իրականանալիք բարեփոխումների ու հատկապես հեղափոխությունն այլ դաշտեր տեղափոխելու մասին: Ի՞նչ իրական հեղափոխության մասին է խոսքն, եթե Արմինե Մելքոնյանի նմաններն այսօր անպատիժ կերպով շարունակում են իրենց քայքայիչ գործունեությունն ու հեչ էլ չեն անհանգստանում՝ ապավինելով իրենց ծանոթներին ու բարեկամներին՝դրսևորելով անօրինակ երկերեսայնություն ու ձեռքի հետ էլ վարկաբեկելով հետհեղափոխական Հայաստանը: Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հերթական նիստում ԳՄ ներկայացուցիչ ընտրեց Իշխան Սաղաթելյանին, մի անձի, ով կարճ ժամանակ աշխատելով մարզպետ թույլ էր տվել Օրենքի կոպիտ խախտում՝ փիառշիկի էր ընդունել վարորդի հաստիքի անվան տակ: Արամ Կարապետյան

դիտվել է 1162 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am