Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան

Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին Ամերիկայի Ձայնը խոսել է Վրաստանում և Բելարուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցի հետ Շնորհակալություն պարոն դեսպան, որ այցելել եք մեր տաղավար: Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցին անցումային շրջանը: Ձևավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականը Հայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: Թույլ տվեք սկսել ընդհանուր ձևակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը շատ դժվարություններ ուներ: Մենք չենք պարտադրում բոլորին ԱՄՆ-ի օրինակը, սակայն համուզված ենք, որ ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր գործոններ են: Վերջին տարիներին շատ երկրներում գրանցվեց նահանջ այս առումով: Մենք դա տեսնում ենք Հունգարիայում, մենք դա տեսնում ենք Ռուսաստանում և այլ երկրներում: Ոմանք մտավախություն ունեն, որ արձանագրվում է վերադարձ դեպի ավտորիտարիզմ: Այս նույն մտավախությունը առկա է նաև Արևմտյան Եվրոպայում: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինձ համար դրական ազդանշան էր, որ պայքարը հանուն ժողովրդավարության, թափանցիկ կառավարման համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և ընդդեմ կոռուպցիայի շարունակվոմ է: Հայաստանում տեղի ունեցածը շատ դրական զարգացում է: Ընտրություններից հետո տեսնում ենք, որ ժողովրդականություն վայելող նորընտիր վարչապետը նվազեցնում է նախարարությունների թիվը, ջանքեր է գործադրում ավելի թափանցիկ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ: Վերջերս National Democratic Institute (NDI) կազմակերպել էր ֆորում, որին ներկա էին քաղաքական բոլոր ուժերը և չափազանց կարևոր է, որ այս նոր վարչակազմի օրոք նրանց բոլորի միջև առկա է երկխոսություն: Հայաստանը երկար տարիներ կառավարվել է կոռումպացված կառավարությունների կողմից որոնք ժողավրդավարական չէին, և այս նոր շունչը չափազանց ոգևորիչ է: Խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը: Կարծիք կա, որ իշխանության նման կենտրոնացումը բացասաբար կանդրադառնա ժողովրդավարական գործընթացների վրա: Ի՞նչ եք կարծում այս առիթով: Կարծում եմ , որ դա չափազանց արդարացի մտահոգություն է: Օրինակ Վրաստանում այս փաստը հիմնական մտահոգություններից մեկն է: Վրացական Երազանք կուսակցությունը ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, և անցած ընտրությունները մտահոգիչ էին, քանի որ թվում է արձանագրեցին մի փոքր նահանջ, առաջընթացի փոխարեն: Նման իրավիճակը մտահոգության առիթ է տալիս Հայաստանի պարագայում: Երբ մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, գայթակղությունը մեծ է կառավարել առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու: Երբեմն զարգացումները ընթանում են ավելի վատ սցենարով, և փորձ է արվում փոխել Սահմանադրությունը՝ օգտագործելով բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Իհարկե պարտադիր չէ, որ զարգացումները ընթանան այս սցենարով, բայց դա հավանական սցենար է, որը նման է դեղին լույսի զգուշացման: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դրան: Այսօր պարոն Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում: Որոշ ժամանակ անց սակայն նա կառերեսվի քննադատության հետ: Կարծում եմ՝ իշխանության գալը ամենադժվար մասը չէ: Ավելի դժվար է հետագայում: Նրանք պետք է վերացնեն կոռուպցիան համակարգում, որը շատ խորն է արմատացած, պետք է պետական կառավարման համակարգը դարձնեն ավելի թափանցիկ, պետք է բարեփոխեն արդարադատության համակարգը: Այս ճանապարհին նրանք կհանդիպեն դիմադրությանը և քննադատությանը, ու ընդդիմությանը լռեցնելու գայթակղությունը մեծ է լինելու: Եվ դա կհանդիսանա իրական փորձություն նրանց համար: Ես հավատում եմ Փաշինյանին՝ հենվելով այն ամենի վրա, որ կարդացել ու լսել լսել եմ նրա հետ կապված, բայց իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Շատ կարևոր է, որ լինի ազատ մամուլ: Դրսում եղած Հայաստանի բարեկամները պետք է ուշադրությամբ հետևեն այնտեղ ընթացող գործընթացներին և շարունակեն խրախուսել դրական զարգացումներն այնտեղ:

Реклама 34
Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական մարտահրավերները Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին և ի՞նչ խնդիրների վրա պետք է կենտրոնանա իշխանությունը առաջին հերթին: Կցանկանամ մատնանշել երկու հարց: Առաջինը՝ անհրաժեշտ է արմատախիլ անել կոռուպցիան: Վերջին տարիներին այստեղ սերտ կապ էր հաստատվել կոռուպցիայի և պետական պաշտոնյաների միջև: Կառավարության անդամները, պատգամավորները չարաշահում էին իրենց դիրքը՝ այն օգտագործելով անձնական շահերի համար: Դա կլինի շատ կարևոր ցուցանիշ: Երկրորդը, դա մամուլի ազատությունն է և ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունը: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես խոչընդոտել է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը: Այն օգտագործվում էր որպես արդարացում ժողովրդավարացման դեմ: Գիտեմ, որ այս խնդիրը ցավագին է երկու ժողովուրդների համար, սակայն այս ուղղությամբ առաջընթացն ու խնդրի կարգավորումը չափազանց մեծ նշանակույուն ունեն: Հույս ունեմ, որ Հայաստանում այս նոր իշխանության պարագայում կկարողանանք հասնել ժողովուրդների միջև երկխոսության: Դրա համար անհրաժեշտ են հարթակներ: Խնդիրն իր արմատներով գալիս է անցած դարվա 90-աքկաններից, բայց նախկինում մարդիկ ապրում էին միասին խաղաղ կյանքով գյուղերում ու այլ բնակավայրերում: Անհրաժեշտ է, որ մարդիկ խոսեն միմյանց հետ, վերականգնվեն նախկինում կորսված կապերը: Անհնար է առանց այդ ամենի հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը: Անհրաժեշտ է հիմք պատրաստել դրա համար: Հուսամ արտգործնախարարները քննարկել են այս հարցերը: Ժողովուրդների միջև երկխոսությունը շատ լավ հնարավորություն է դրա համար: Եթե մարդիկ հնարավորություն ունենան հատել սահմանը, շփվել միմյանց հետ, եթե լինի որևէ տեխնիկական համագործակցություն, այդ ամենը կնպաստի դրան Ինչպե՞ս կարող է Արևմուտքը օժանդակել Հայաստանին վերջինիս ժողովրդավարացման ճանապարհին: Արևմուտքը իհարկե պետք է աջակցի: Ես իմ մի շարք գործընկերների հետ մի քանի հրապարակումներում գրել եմ, որ Վրաստանն ու Հայասատանը ժողովրդավարության օրինակներ են այս տարածաշրջանում, ուր քիչ են դրական ազդակները ժողովրդավարության զարգացման հետ կապված: Մենք պնդել ենք, որ ԱՄՆ և ԵՄ պետք է մշտապես տեղյակ լինեն, թե ինչ է կատարում այնտեղ, շարունակեն ժողովրդավարության խրախուսման, տնտեսական օգնության ծրագրերը: Դրական եմ գնահատում, որ Հայաստանը ունի համաձայնագիր Եվրամիության հետ: Իհարկե վարչապետ Փաշինյանը ստիպված է զգուշորեն պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա չի ցանկանում հայտնվել Վրաստանի վիճակում, երբ 2008 թվականին բռնկվեց պատերազմ: Դրական եմ գնահատում նրա ջանքերը ԵՄ ու ԱՄՆ-ի հետ ավելի բաց և սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Միջազգային հարաբերություններում այսօր ստեղծվել է նոր մի կացություն՝ կապված մասնավորապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև միջին հեռահարության ն միջուկային հրթիռների վերաբերյալ պայմանագրից վերջիններիս դուրս գալու հետ: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հարավային Կովկասի վրա: Նախ նշեմ, որ դժգոհ եմ այս պայմանագրից դուրս գալու կապակցությամբ: Անկասկած Ռուսաստանի գործողությունները մտահոգությունների առիթ են տվել ԱՄՆ-ին, բայց ես կգերադասեի, որ մնայինք համաձայնագրում և փորձեինք այս ձևաչափով լուծել խնդիրները՝ չնայած իհարկե Ռուսաստանը ակնհայտ խախտել է համաձայնագիրը: Սակայն սա չի նշանակում վերադարձ Սառը պատերազմին, ուր երկու գաղափարական ճամբարներ հակադրվում էին միմյանց՝ օգտագործելով միջուկային զինանոցը: Այսօր մենք դեռևս այդ իրավիճակում չենք ու չեմ կարծում , որ կհասնենք դրան: Այսօրվա իրավիճակն իմ կարծիքով լրջորեն տարբերվում է սառը պատերազմի օրերից: Հայաստանի ու Վրաստանի նման երկրների համար կարևոր է ցույց տալ, որ չնայած ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հակասությունների, ցանկությունը դեպի ժողովրդավարացում չի նվազել: Տեսեք՝ ինչ է կատարվում Վենեսուելայում: Կարծում եմ ընդամենը ժամանակի հարց է, որ ժողովրդավարական ուժերն այնտեղ հաղթանակ տոնեն և գան իշխանության: Մյուս օրինակը Սալվադորն է, ուր անցան ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարությունը շատ զորեղ ուժ է: Դրա բացակայությունը ի վերջո հիմնական պատճառներից էր, թե ինչու փլուզվեց Խորհրդային Միությունը, մի շարք այլ պատճառների հետ մեկտեղ, ներառյալ նացիոնալիզմը, պլանային տնտեսության կործանումը, կոմունիստական կուսակցության մենաշնորհը: Այսօր ես որոշ մտահոգություններ ունեմ օրինակ Արևելյան, և ինչու ոչ՝ Արևմտյան Եվրոպայի կապակցությամբ ընթացող գործընթացների վերաբերյալ ներառյալ պոպուլիզմը, ծայրահեղ ազգայնականությունը, հակաիմիգրացիոն տրամադրությունները: Շատ կարևոր է ունենալ օրինակներ, երբ մարդիկ Հայաստանի նման պայքարում են հանուն ժողովրդավարության: Ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին շարունակել իրենց ընտրած ուղին: Դուք միայնակ չեք: Ամեն ինչ նկատվում է, և դա շատ լավ օրինակ է:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am