«Երբ կեսգիշերին կամ ուրիշ առիթներով լսում եմ մեր օրհներգը, ոտքի չեմ կանգնում». Նարինե Թուխիկյան

parliamentmonitoring.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի հետ -Տիկին Թուխիկյան, հանրային դեմքերը, սոցցանցերը բուռն քննարկում են Հայաստանի օրհներգը փոխելու հարցը: Կա՞, Ձեր կարծիքով, դրա կարիքը: -Բայց արդյո՞ք այդ քննարկումները բուռն են: Սա նոր հարց չէ: Ժամանակին, եթե չեմ սխալվում, Սոս Սարգսյանն է օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը բարձրացրել: Զինանշանի առումով գիտականորեն մեկնաբանվել է, թե ինչու պետք է փոխվի այն: Մեր օրհներգը հրաշալի պատմություն ունի, շատ անուշիկ երգ է, բայց կապված լինելով առաջին հանրապետության հետ՝ արթնացնում է շատ նուրբ զգայական հույզեր՝ 100 տարի առաջ տեղի ունեցածի առումով: Անշուշտ, այսօր կանք, քանի որ 100 տարի առաջ եղել է Սարդարապատ, բայց հիմնը, իբրև խորհրդանիշ, որոշ կանոններ ունի: Պետք է լինի շատ ոգևորիչ, շատ մաժորային, շատ լավատեսական: Բառերը պարտադիր չեն, կան երկրներ, որոնց հիմնը միայն մեղեդի է: Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջիկը» արտակարգ բանաստեղծություն է, որը, մի քանի բառեր փոխելուց հետո, դարձավ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնը՝ շարունակելով առաջին հանրապետության ավանդույթը: Ավանդույթից հրաժարվելը դժվար է, բայց պետականության ամրության, ապագայի տեսլականի առումով գործող օրհներգում, իմ կարծիքով, ոգեղենությունը պակասում է: Կուզեի, որ ավելի խրոխտ լիներ մեր օրհներգը: Եթե երաժշտագետներին հարցնեք մինորային է, մինորայինը տրտմություն է, հուսահատություն, միայն արյուն և զոհ: 100 տարի առաջ այդպես էր, և, այո, «Իմ հայրենիքը» պատմություն ունի: Ընդհանրապես, խորհրդանիշները պետք է հայացք լինեն դեպի ապագան՝ ի՞նչ պետություն ենք, ո՞ւր ենք գնում, թե՞ ընկնում ենք պատմության գիրկը և տրտմում: Խորհրդանիշները միջոց են նաև դրսում ներկայանալու, և օտարը, չիմանալով պատմությունը, շատ բան կարող է իմանալ երաժշտության հնչյուններից: -Ի՞նչ կարծիք ունեք Խորհրդային Հայաստանի հիմնի մասին, որի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն է: -Խաչատրյանը բացառիկ է: Նա գրել է Խորհրդային Հայաստանի համար, և շատերը դեմ են արտահայտվում այս հիմնին վերադառնալու տարբերակին հենց այդ պատճառով: «Խորհրդայինը» նեղում է նրանց, իսկ ես հակադարձում եմ՝ Խաչատրյանը գրել է օրհներգ իր հայրենիքի համար: Այդ ժամանակ նրա հայրենիքը Խորհրդային կայսրության մի մասն էր, բայց իր հայրենիքը Հայաստանն էր, իսկ փոքրիկ հայրենիքը՝ Նախիջևանը: Ամբողջապես հայկականության հիմքով գրված երաժշտություն է, միջնադարյան երաժշտական ավանդույթներով ստեղծված: Պաթետիկ է: Աշխարհը, ի վերջո, մեզ ճանաչում է հենց այս մարդով: -Ոմանց կարծիքով՝ օրհներգի փոփոխության հարցը օրակարգ բերելով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փորձում է ուշադրության կենտրոնում հայտնվել: -Համաձայն չեմ: Չեմ կարծում, թե հարցը օրակարգ է բերվում մյուս հարցերը ստվերելու համար: Մեր գործունեությունը պետք է զուգահեռ լինի: Եթե պրպտեք համացանցը, կտեսնեք. ամռանը Խաչատրյանի հոբելյանական տարի էր, և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը այս հարցը դարձյալ վերհանեց, և նույնիսկ էլեկտրոնային քվեարկության էր դրվել: Սա նոր թեմա չէ: -Դուք, այսինքն, կողմնակից եք, որ օրհներգի երաժշտությունը լինի Արամ Խաչատրյանի՞նը: -Այո, ես կողմնակից եմ այդ տարբերակին: Խաչատրյանի անունն արդեն իսկ խորհրդանիշ է: Երբ լսում ես նրա երաժշտությունը, զգում ես, որ հայ ազգն ունեցել է խորը ողբերգություններ, բայց հաղթահարել է ու առաջ է սլանում: Առաջ գնալու, վեր ճախրելու գաղափարը պետք է լինի սիմվոլիկայի մեջ: Օրհներգը պետք է պոկի աթոռներից: Ես, օրինակ, «Մարսելյեզը» որ լսում եմ, ակամա ոտքի եմ կանգնում, ոգևորվում եմ: Իմ երկրինը չէ, բայց խրոխտ է, հին է և այսօր՝ ակտուալ: Երբ կեսգիշերին կամ ուրիշ առիթներով լսում եմ մեր օրհներգը, ոտքի չեմ կանգնում, բայց շատ կուզեի: Դա ինձ տրտմեցնում է, ես չեմ ուզում հաջորդ օր գնալ տրտմած: Այլ դեպքերում մեր հիմնի տակ ոտքի եմ կանգնում, որովհետև իրավունք չունեմ չկանգնելու: Ոտքի կանգնելը պետք է ներսից բխի, պետք է ուղղակի դուրս շպրտի խցանի պես, յուրաքնաչյուրիս պիտի թռցնի օդ: -Իսկ ո՞ր բանաստեղծությունը կարող է լինել օրհներգի տեքստը: -Ինձ համար՝ Թումանյանի «Հայրենիքիս հետ»-ը: Գրվել է 1915-ին: 1915-ին այս հանճարըլույս էր տեսել կամ, եթե նույնիսկ չէր էլ տեսել, գիտեր, որ մենք պետք է դեպի լույսըգնանք, որ գալու է հույսի, լույսի ժամանակը, և ունենալու ենք հզոր հայրենիք: Տեքստըերաժշտությանը հարմարեցնելու մասնագետը չեմ, բայց բովանդակությամբ այդպիսի հզորգործ կուզենայի:

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am