ՀՀ կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո փետրվարի 8-ին կուղարկվի Ազգային ժողով: Ծրագրում նշվում է, որ առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

  • Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը.
  • մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծա­գործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.
  • ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.
  • հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.
  • Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը.
  • քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը.
  • կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը.
  • աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով.
  • պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
  • ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Կառավարության խնդիրներն են՝  Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝
  • ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.
  • պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը.
  • գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը.
  • ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.
  • մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայ­ման­ների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.
  • արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝ արտահանման ծավալների շարունակական աճը.
  • հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
  1. Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝
  • կրկնվող գործառույթների վերհանումը՝ դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, տարբեր պետական հիմնարկներում և ստորաբաժանումներում իրականացվող միևնույն տեսակի գործառույթների կենտրո­նացումը և մեկտեղումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և դրա նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը.
  • կառավարման համակարգում քաղաքականության մշակման, գործառույթների թվայնացման և ծրագրերի իրականացման գործառույթների տարանջատումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ամբողջական համակարգի ներդրումը.
  • պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը՝ դրանց մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաև «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառումը, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ.
  • հանրային ֆինանսների ծախսարդյունավետ կառավարումը, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, պետական պարտքի արդյունավետ կառավարման այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի հարկաբյուջետային կայունությունը. Կառավարությունը նպատակադրում է ներգրաված փոխառու միջոցներն ուղղել մարդկային ներուժի և ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանը՝ հետագայում արտահանման ծավալները մեծացնելու և տնտեսական աճի լրացուցիչ հնարավորու­թյունները գեներացնելու նպատակով.
  • պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների գնումների անհրաժեշտության հիմնավորմամբ, դրանք ճիշտ ժամանակին ու պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ներդրումը, շահերի բախման երևույթների բացառումը,
  • պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը.
  • չօգտագործվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև առևտրային (շահույթ ստանալու) նպատակով օգտագործվող անշարժ գույքերի և փայամաս­նակ­ցությունների վերագույքագրումը, միասնական հաշվառումը և հետագա արդյունավետ տնօրինումը.
  • մասնակցային կառավարման ինստիտուցիոնալացումը՝ շահառու խմբերի իրական ներգրավվածությունն ապահվելու միջոցով.
  • պետական գործառույթների ավտոմատացումը, ստանդարտացումը և ալգորիթ­մացումը, ինչպես նաև ստանդարտ գործառույթների իրականացման պատվիրակումը, լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման, հաշվետվություն­ների ընդունման ավտոմատացումը.
  • ազգային վիճակագրական համակարգի կարողությունների ամրապնդումը.
  • պետական հիմնարկների և կազմակերպությունների միջազգային ստանդարտ­ներով հաշվետվություններ ներկայացնելու և անկախ աուդիտ անցնելու պահանջների ներդրումը.
  • կարգավորման ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը, մասնավորապես, Կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումն անցնելու է «կարգավորման ազդեցության գնահատում», որը թույլ կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտե­սության և դրա առանձին ուղղությունների վրա.
  • անցում կատարելը ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի.
  • տեսչական մարմինների ավելի արդյունավետ կառավարման միջոցով հասարակության և սպառողների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, սպառողների շահերի պաշտպանությունը. այս առումով չափազանց կարևոր է պետության, հասարակության և տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների միջև հավասարակշռության ապահովումը.
— վերահսկողական նոր և ժամանակակից մեթոդների ներդրումը՝ միաժամանակ բարձրացնելով վերահսկողություն իրականացնող մարմինների հաշվետվողակա­նու­թյունն ու թափանցիկությունը. պետության կողմից իրականացվող վերահսկողությունը չպետք է ենթադրի տնտեսավարողների գործունեությանն անհարկի միջամտություն, այն կոչված է նպաստելու կանխատեսելի և մրցունակ գործարար միջավայրի կայացմանը: Այս առումով չափազանց կարևոր է որոշակի ոլորտներում կարգավորումների պարզեցումն ու արդիականացումը, ինչպես նաև բողոքարկման գործուն մեխանիզմների ներդրումը:
  1. Մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝
  • կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը.
  • տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով.
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը.
  • առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը, առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը.
  • սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով.
  • ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը.
  • սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրա­պետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:
  1. Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, այդ թվում՝
  • Հայաստանի Հանրա­պետության ճանապարհների որակի շարունակական բարձրա­ցումը, ճանապարհա­շինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի և ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի ներդրումը.
  • վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը.
  • ջրային համակարգերի կառավարման արդիականացումը և ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.
  • գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am