Գարո Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է խոսքի ազատությունը

Ermenihaber.am-ը շարունակում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարքն աշխարհի տարբեր կողմերում տարբեր ոլորտների գործիչների հետ, որոնք մտահոգված են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հետագա ճակատագրով և դատապարտում են նրա խոսքի ազատությունը քրեական հոդվածով ճնշելու ակնհայտ փորձերը: Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Զրուցակից՝ գերմանացի հայտնի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ Թեսսա Հոֆման Թեսսա Հոֆմանը ծնվել է 1949թ. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Բասսում քաղաքում։ Ուսումնասիրել սլավոնագիտություն, հայագիտություն և սոցիոլոգիա։ Բեռլինում հիմնել է Հայաստանի մասին լրատվության և փաստագրության կենտրոն։ Հոֆմանը ազգությամբ ոչ հայ գիտնականներից առաջինն էր, որ 1988 թվականին արժանացել է ՀԲԸՄ մրցանակին՝ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար։ Հոֆմանը հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների։ «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. մայիսի 29-ին նրան մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար։ – Գարո Փայլանի դեմ սկսված հետաքննությունը և անձեռնմխելիությունից նրան զրկելու դատախազության պահանջը ինչպե՞ս կգնահատեք: Ի՞նչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները: – Թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել 2008-ին: Դա հաջորդել էր Հրանտ Դինքի սպանությանը: Փոփոխություններ իրականացնելու նպատակներից մեկը եղել է այն, որ կանխվի ազգայնական տրամադրություններով համակված մեղադրողների կողմից այլախոհ քաղաքացիների դեմ դատական գործերի հարուցումը: Փաստորեն ինստիտուցիոնալ պատասխանատվությունը դատախազությունից փոխանցվեց արդարադատության նախարարությանը, ինչը, իմիջիայլոց, ուժերի լիազորությունների ժողովրդավարական բաշխման ակնհայտ խախտում է: Այդպիսով դատական համակարգը կորցրեց օրինական դատավարության իրավունքը, մինչդեռ գործադիր մարմնի դերակատարումն ավելի մեծացավ: – Սկսյալ 2008-ից 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար պետք է լիներ Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը: Այս տարիների ընթացքում այդ նախարարությունը 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար բավարարել է ներկայացված դիմումների շուրջ 10%-ը, այդ թվում նաև Փայլանի գործով: Այս համատեքստում ադյո՞ք չենք կարող ասել, որ սա քաղաքական հետապնդում է: – Ներկայացված դիմումների միայն 10 տոկոսն ապահովելը կարծեք թե բարձր ցուցանիշ չէ 301-րդ հոդվածով դատավարություն սկսելու համար: Դա պարզապես նշանակում է, որ դիմումների բացարձակ մեծամասնությունը մերժվել են: Վստահաբար, 2008-ին փոփոխություններ իրականացնելու հիմնական նպատակներից մեկը եղել է այդ հոդվածով մեղադրանքների թվի նվազեցումը: Պարոն Գարո Փայլանն ունի հայկական ծագում և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր է: Ըստ իս՝ այս երկու հանգամանքն էլ ուշադրություն գրավելու և իշխանությունների կողմից հետապնդվելու պատճառ են: Ինչպես Թուրքիայում ընթացող շատ այլ դատական գործերի դեպքում, այնպես էլ այս պարագայում, պարոն Փայլանը բացահայտ կերպով հետապնդվում է քաղաքական կարծիքի ու մարդու իրավունքների հարցում ունեցած սկզբունքերի համար, այլ ոչ թե քրեական հանցագործության համար: – Հրանտ Դինքի նկատմամբ նույնպես վերոնշյալ հոդվածով դատական գործընթացներ կային: Արդյո՞ք Փայլանը գնում է Դինքի ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հոդվածով դատավարություններն ավելի են բորբոքում ազգայնականների ատելությունը փոքրամասնության ներկայացուցիչ Փայլանի հանդեպ: – Հրանտ Դինքի իրավական և քաղաքական կարգավիճակը բավականին այլ էր: Այն ժամանակ 301-րդ հոդվածն իրականում «բարոյական պարբերություն» էր, որը թույլ էր տալիս այլախոհների լայնածավալ հետապնդում իրականացնել: Այդ տարիներին վարչապետ Էրդողանը որոշ հաջողություններով հանդես էր գալիս որպես կրոնական փոքրամասնության ինքնահռչակ պաշտպան /ալևի, ոչ մուսուլման/: Իսկ այսպես կոչված «գյուլենական ռազմական հեղաշրջման» փորձից հետո /2016 ամառ/, տեղի ունեցավ պարադիգմաների ամբողջական փոփոխություն: Նախագահ Էրդողանը իսլամիստների հետ իր դաշինքը փոխեց աջակողմյան ծայրահեղականների և «Գորշ գայլերի» գաղափարակից «Ազգային շարժում կուսակցության» հետ դաշինքով: Դա արեց, ելնելով ոչ միայն իր նախկին դաշնակիցների` իսլամիստներ դեմ դաշինք կազմելու անհրաժեշտությունից, այլ նաև առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների անհրաժեշտությունից: Իրական և ենթադրյալ իսլամիստների ձերբակալությունների ու մեղադրանքների քանակական աճը հենց այդ փոփոխության հետևանքն է: Բայց պարադիգմաների փոփոխությունը նաև նշանակում է քրդերի ու նրանց ենթադրյալ դաշնակիցների նկատմամբ թշնամության աճ, ինչպես պարոն Փայլանի դեպքում է: – Հաշվի առնելով Փայլանի կուսակիցների ձերբակալությունները՝ ինչքա՞ն է հավանականությունը, որ հայ պատգամավորին նույնպես կազատազրկեն: Եվ եթե այդ հավանականությունը մեծ է, ապա հանրային, համայնքային պայքարի ինչ ձևով է հնարավոր հակազդել դրան կամ կանխարգելել այդ ձերբակալությունը: – Հավանաբար այն փաստը, որ պարոն Փայլանը մեղադրվում է 301-րդ հոդվածով, կարծում եմ առիթ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործ հարուցելու հնարավորությունն ուսումնասիրելու համար: Հարկավոր է դիմել նաև Եվրախորհրդում Մարդու իրավունքների փորձագետներին: – Միջազգային հանրության ուշադրությունը պե՞տք է հրավիրել մասնավորապես Փայլանի դեպքի վրա՝ որպես խոսքի ազատության նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում և ի՞նչ է հարկավոր անել այդ ուղղությամբ: – Պատգամավոր Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է կարծիք արտահայտելու և խոսքի ազատությունը. «Amnesty International», «Human Rights Watch», «International Society of Threatened Peoples» և նմանատիպ այլ կառույցները պետք է տեղեկացված լինեն փաստերով, որպեսզի կարողանան ճշգրիտ գործունեություն իրականացնել: Թուրքական իշխանություններն այդ պարագայում պետք է ծանուցվեն Միջազգային հանրության իրազեկման մասին: Հարկ եմ համարում կապ հաստատել ցանկացած իրազեկման կառույցի հետ՝ Թուրքիայում Մարդու իրավունքների չափանիշների ընդհանուր ցածր մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելով /հատկապես սկսած 2006թ-ից/: Տասնյակ հազարավոր թուրք քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, հազարավորներն էլ ձերբակալվել ու բանտարկվել են: Պատմական հակահայկական, հակաքրիստոնեական նախապաշարմունքներն ակնհայտորեն համատեղվում են թուրք-քրդական հակամարտության և Էրդողանի ռեժիմի աճող ավտորիտարիզմի հետ: Հեղինակ` Գևորգ Կալլոշյան Աղբյուր` Ermenihaber.am

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am