Նոր իշխանությունները չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանում կան ազատ լրատվամիջոցներ: Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքերով, տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին լրագրողներ են եղել, չգիտեն, որ կան նաև ազատ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են և գոյություն ունեն միայն իրենց վարկանիշի հաշվին: «Իշխանությունները դժգոհում են, որ լրատվամիջոցները լուսաբանում են ամենաաղմկահարույց դեպքերը և մեղադրում են նրանց կողմնակալության և քննադատության մեջ: Այնուամենայնիվ, նրանք մոռանում են, որ լրատվամիջոցները միշտ քննադատել են իշխանություններին, այդ թվում նաև նախկին իշխանությունների օրոք․ սա է նրանց աշխատանքը», - նշել է փորձագետը:
Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հունվարի 29-ի այն հայտարարությանը, որ «իշխանության դեմ հայտարարված է մեդիա-պատերազմ. մարտահրավերն ընդունված է»: «Մամուլը միշտ էլ հարձակվել է իշխանության վրա՝ թե Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Դա մամուլի գործն է, մամուլը պարտավոր է իրեն այդպես դրսեւորել: Անհեթեթություն է ասել, թե մամուլը պատերազմ է հայտարարել քաղաքական գործիչներին: Նույն Ալեն Սիմոնյանը ժամանակին աշխատել է մամուլի հետ: Ամսագրի էջին մեկի նկարն են տպել ու դա համարում են մամո՞ւլ»,-եզրափակեց Աղասի Ենոքյանը:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը