«Նոր Զովք» սուպերմարկետում ավազակային հարձակման մասնակիցները՝ շուրջ 1.23 մլն դրամ են հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:45-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել «Նոր Զովք» սուպերմարկետի փոխտնօրենը եւ հայտնել, որ սուպերմարկետից կատարվել է գողություն: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում անհայտ երկու անձինք, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատված, զենքի գործադրմամբ հարձակվել աշխատակցի վրա եւ վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացահայտ հափշտակել խոշոր չափերի՝ շուրջ 1.230.000 ՀՀ դրամ գումար եւ դիմել փախուստի: Փաստի առթիվ 2019թ. հունվարի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am