Քամի նկարելու նուրբ արվեստը. իշխանությունն առանց օրակարգի

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ: Ինչու ենք ասում այս անգամ, որովհետև առաջին դեպքը չէ, երբ քննարկվում է հիմնի փոփոխության հարցը: Նախկինում էլ այս հարցը պարբերաբար հայտնվում էր տեղեկատվական հոսանքներում և միառժամանակ զբաղեցնում հանրությանը: Հաշվի առնելով, սակայն, որ այս անգամ նման մտքի հեղինակը բարձրաստիճան պաշտոնյա է, մյուս կողմից էլ ոչ սովորական, այլ հեղափոխական իշխանության պաշտոնյա, ապա չենք կարող խնդրին չանդրադառնալ քաղաքական տեսանկյունից, ինչքան էլ որ Ալեն Սիմոնյանը կամ նրա մտահղացման կողմնակիցները պնդեն, թե հարցը զուտ գեղագիտական նշանակություն ունի: Նախ, ինքնին հիմնի հարցը միայն գեղագիտական լինել չի կարող: Այն քաղաքական, պատմական կոնտեքստ ունի, ու լավ կլիներ, որ հիմնի փոփոխության ցանկացած առաջարկ ունենար հենց քաղաքական հիմնավորումներ: Երկրորդ՝ որևէ կերպ չբացառելով հիմն փոխելու նախաձեռնություն ունենալու իրավունքը, ընդհանրապես պետական որոշ սիմվոլների վերանայման տեսական հնարավորությունը՝ հարկ է նշել, որ երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս իշխանության առանցքային համարվող դեմքերից մեկը, ապա այդ նախաձեռնությունն անպայմանորեն ունի քաղաքական ենթատեքստ, անկախ այն հանգամանքից՝ նախաձեռնության հեղինակները դա գիտակցում են, թե ոչ: Ավելի մանրամասն՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am