Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին հիմա նշանակել են «Իմ քայլը»խմբակցության ղեկավար, իսկ նախարարությունը որոշել են լուծարել։ Երևի առաջնորդվել են «Կա Մակունց, կա Մշակույթի նախարարություն, չկա Մակունց, չկա նախարարություն» սկզբունքով։
Մակունցի՝ պատգամավոր դառնալուց հետո կառավարությունում ամուսնական կրքեր են հասունանում։
Ինչպես հայտնի է, Մշակույթի նախարարությունը ներառում են Կրթության և գիտությաննախարարության կազմ։ Երբ նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվել են, թե երբ է տեղի ունենալու նախարարությունների միավորումը, նա պատկերավոր պատասխանել է. «Խոսք ուզելը տեղի է ունեցել, հիմա մենք օժիտն ենք քննարկում, հետո կանցնենք արդեն ամուսնական գործողություններին»։
Թե ինչ նկատի ունի նախարարի պաշտոնակատարը «ամուսնական գործողություններ»ասելով, թողնենք հանրության երևակայությանը։
Եթե նախարարությունների միավորումն ամուսնական հարթություն է տեղափոխվել, ապա պետք է պարզել, թե ով է հարսը, իսկ ով՝ փեսան։ Այստեղ մի քանի տարբերակ է հնարավոր։
Տարբերակ 1–ին
Եթե առաջնորդվենք մեր ավանդական տարբերակով, ու եթե հաշվի առնենք, որ Մշակնախն է գնում Կրթության նախարարության «տուն», ապա ստացվում է, որ հարսը Մշակույթի նախարարությունն է։
Փաստորեն, պարզվում է, որ Մշակույթի նախարարությունը իգական սեռի մարմին է, որը մի քանի տասնամյակ «տանն» է մնացած եղել, և ահա թավշյա ու դեռ մի բան էլ ոչ բռնի հեղափոխությունը հնարավորություն է տվել այդ նախարարությանը «մարդի» գնալ։ Կամ էլ այդ նախարարությունն այնքան «փչացած» է եղել, որ որևէ մեկը չի ուզեցել դրա հետ ամուսնանալ, բայց քանի որ հիմա իրավիճակ է փոխվել, ուստի փեսացու գտնվել է։
Տարբերակ 2–րդ
Մշակույթի նախարարությունը արական սեռի մարմին է։ Այդ դեպքում ստացվում է, որ այն տնփեսա է գնում Արայիկ Հարությունյանի «կանտոռա»։
Կա նաև այլ տարբերակ, ըստ որի՝ այս երկու կառույցներն էլ նույն սեռի են, բայց եկեք չխորանանք ...
Հիմա շատ կարևոր է, որ այս երկու կառույցները միմյանցից գլուխ հանեն ու ճանաչեն իրար։ Այլապես կստացվի այնպես, ինչպես հայտնի ֆիլմում, երբ փեսան ոչ մի կերպ չէր կարողանում հարսնացուին տեղը բերել։
Կարևոր է նաև, որ այս երկուսի ամուսնական գործողությունների պտուղը բարի լինի, և արանքում ուրիշ բան չհայտնվի։
Հայկ Ուսունց
7or.am
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը