«Եթե դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում». Կոլերով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը – Պարոն Կոլերով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, հակամարտող երկրների ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումների տեսքով, ակտիվ կերպով շարունակվում է: Չնայած կարծիքներին, որ այդ հանդիպումների ընթացքում լուրջ քննարկումներ են ընթանում ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ու տարրերի շուրջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որևէ դետալ չի քննարկվում, մտքերի փոխանակություն է ընթանում, ավելին՝ հայկական կողմը կրկին պնդում է, որ ԼՂ-ի փոխարեն չի բանակցելու, դավադրություններ չեն կարող լինել: Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում՝ Ձեր տպավորություններով:

– Ոչ մի նոր բան բանակցային գործընթացում չի կատարվում` նոր փաստաթղթեր, նոր սկզբունքներ ու տարրեր չեն քննարկվում: Իմ կարծիքով` քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն` սկզբից՝ 2 շրջան, հետո՝ ևս մի քանի, ու այդպես շարունակ, կարգավորում՝ նշածս բանաձևի հիման վրա: Ի դեպ, ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ:
Այն, ինչ ինձ մտահոգում է, շտապողականությունն ու արագությունն է: Ակնհայտ է, որ կա արագ գործընթաց, կարծես թե կողմերը շտապում են: Բայց ինչո՞ւ շտապել նման հարցերում, ինչո՞ւ սա չանել ավելի երկար ժամանակահատվածում, որն էլ ավելի ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն կտա: Ես, անկեղծ ասած, ավելի դանդաղ գործընթացի կողմնակիցն եմ: Հայկական կողմի դեպքում շտապողականությունն առավել քան անհասկանալի է, քանի որ երկրի ներսում կան բազում անելիքներ, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը՝ մինչ այս հարցին անցնելը:
Անհասկանալի է պնդումը, թե հակամարտության պատմությունն է քննարկվում բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Եթե Դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում: – ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս, որպեսզի ձևավորվի միջավայր, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց ավելի լավ են հասկանում: – Այո, այդպիսի մթնոլորտ կարող է լինել, իսկ ինչո՞ւ այդքան հաճախակի հանդիպել, այնտեղ ի՞նչ եք այդքան անում, եթե լուրջ հարցեր չեն քննարկվում: Միջավայրը նորմալ է արդեն Դուշանբեից հետո, արդեն ավելի քիչ են սկսել կրակել շփման գծի ուղղությամբ: – Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինեն ԼՂ հակամարտության կարգավորման արագացված գործընթացներով, եթե Ձեզ համար ընդունելի չեն իշխանությունների պնդումները դավադիր գործընթացների բացակայության մասին: – Ես չգիտեմ: Ես չեմ հավատում արտաքին դավադրության տեսություններին, որ կան ճնշումներ: Ասում են` ինչ որ մեկը ճնշում է, դավադրություն է պատրաստում, ես դրան չեմ հավատում: Ընդդիմություն խորհրդարանում չկա, վարկանիշը բարձր է, նստիր-կառավարիր՝ ինչպես և ինչով ուզում ես: Գոնե առաջիկա երկու տարիներին: Ո՞ւր ես շտապում, ինչո՞ւ, ես չեմ կարող դրան բացատրություն տալ, տրամաբանական բացատրություն չկա ներկա փուլում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման համար: Ամենակարևորն այն է, որ բոլոր բացատրությունները, որոնք ՀՀ իշխանություններն են ներկայացնում, պարզաբանումներ են երեխաների համար: Իսկ ես վաղուց հեռու եմ այդ տարիքից: – Պարոն Կոլերով, խոսեցիք Մադրիդյան սկզբունքների մասին: Կա կարծիք, որ ռուսական կողմը կրկին ակտիվացնում է «Լավրովի պլանը», և հենց դրա մասին խոսեց վերջերս Լուկաշենկոն իր հայտնի ասուլիսում, որում անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը: – Չկա ոչ մի «Լավրովի պլան», չի եղել, դա խաբերություն է, բազմիցս հերքված խաբեություն, դա խաբեություն է՝ հստակ նպատակներով: Որևէ նոր տեղեկատվություն չկա, ողջ տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ քննարկվում են Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, և քննարկվում է Ղարաբաղի համար կարգավիճակ ԼՂԻՄ սահմանների շրջանակում: Իմ կարծիքով` այդ սահմանները նույնիսկ Լաչինի հետ անհնար են դարձնում Ղարաբաղի տնտեսական և ռազմական գոյատևումը: Միայն ներկայիս տարածքն է ստեղծում տնտեսական և ռազմական հիմք Լեռնային Ղարաբաղի կայունության համար: Քելբաջարի հանձնումը ԼՂ-ին զրկում է 65 տոկոս ջրային ռեսուրսներից, հարավային շրջանների հանձնումը զրկում է ԼՂ-ին 60 տոկոսից ավելի գյուղատնտեսական հողատարածքներից, մյուս շրջանների հանձնումը Ղարաբաղը զրկում է ռազմական պաշտպանական խորությունից, ԼՂ-ն վերածվում է մի փոքրիկ տարածքի, որը կդառնա հեշտ խոցելի: – Պարոն Կոլերով, հայկական կողմը պնդում է, որ իր բաժին պատասխանատվությունից չխուսափելու փորձեր են այս հանդիպումները, իսկ բանակցային գործընթացը հայկական կողմը չի վարելու Արցախի փոխարեն: Հայտնի է նաև, որ սրան դեմ է ադրբեջանական կողմը: Որքանո՞վ է իրատեսական Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին: – Այո, դրան դեմ է Ադրբեջանը: Առաջիկայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում նաև Լեռնային Ղարաբաղում, ընտրություններ, նոր մարդիկ, որոնք ևս պետք է հարմարվեն, ու այս իրավիճակում մի փոքր դժվար իրականանալի է թվում դա: Բայց, կարծում եմ, ԼՂՀ ներկայացուցիչները տեղյակ են բոլոր գործընթացներից, քանի որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է լինում Ղարաբաղում: Բայց Ղարաբաղի ներկայացուցիչները չեն լինում այդ միքանիժամյա քննարկումներին, նա չի վերցնում նրանց իր հետ: – ՀՀ վարչապետը չի վերցնում, ամենայն հավանականությամբ, քանի որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, և դրա համար ենթադրվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն: – Նա կարող է նրանց տանել քննարկումների՝ որպես փորձագետներ: Նա կարող է դա անել, բայց չի անում: – Ինչպե՞ս կարող է Հայաստանն Արցախին վերադարձնել բանակցային սեղան, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրա համար: – Կրկին նշեմ, որ Ադրբեջանը դեմ է դրան: 2016 թվականի պատերազմը Սերժ Սարգսյանին քարտ-բլանշ տվեց որոշ նախապայմաններ դնելու համար, այդ թվում՝ այս հարցը, դա չարվեց: Սերժն ուներ հնարավորություն՝ նաև ճանաչել Ղարաբաղը, նա չարեց դա նույնպես: Նա չդրեց հավելյալ պայմաններ: Դա կախված է հայկական կողմի ջանքերից, հայկական կողմը պետք է դրա համար ջանքեր ներդնի: – Վերջին մի քանի ամիսների կտրվածքով փոխվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ, Սերգեյ Լավրովը կառուցողական է որակում Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի ուղղությամբ, գովում է Ադրբեջանին: Ինչո՞ւ: – Չի փոխվել: Ռուսաստանը կառուցողական է որակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրճատումը, Դուշանբեի բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերվել, և դա Պուտինի նախաձեռնությունն էր: ՌԴ ԱԳՆ-ն այդ արդյունքը ողջունում է, քանի որ դա Պուտինի նախաձեռնությունն էր: Այդքանը: Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես անընդհատ ասում էր. «Ինձ Պուտինը ասում է», «Պուտինի հետ քննարկեմ», և հանձնում է Կոսովոն և Կոսովոյի սերբական շրջանները: Վուչիչը ծածկվում էր Պուտինի հովանու ներքո, որպեսզի փափուկ, ամբողջական կապիտուլյացիա իրականացնի: Ես նմանություն եմ տեսնում: Որքան հաճախ են Հայաստանում խոսում այն մասին, որ Պուտինը ատիվացնում է, Լավրովն է ասում, դա հնարում են: Հնարել են «Լավրովի պլանը», որ իրենք չէ, այլ Լավրովն է ստիպում, Լավրովը վախենալու է, ստիպում է, որ կոմպրոմիս տեղի ունենա: Բայց դա սուտ է, դա արվում է նրա համար, որպեսզի դառը կոնֆետը գեղեցիկ թղթով փաթեթավորվի: – Ձեր նշած այս շտապողականության հարցում Ռուսաստանն ի՞նչ հետաքրքրություն և շահ ունի, կամ ինչպե՞ս է գնահատվում այս գործընթացը, եթե համարենք, որ դեմ է այս արագացված պրոցեսին: – Ես այդ շտապողականությունը բնութագրում եմ՝ որպես փաստ: Բոլորի համար տեսանելի է դա, հաշվեք հանդիպումների թիվը, պատկերեք այդ գրաֆիկը, հավատացնում եմ` շատ ուշագրավ գրաֆիկ կլինի: Ես այդ հարցի շուրջ որևէ խոսակցություն չեմ ունեցել, պաշտոնական տեսակետին չեմ տիրապետում:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am